01.02.2013

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ - ԱՍԱԼԱԻ ԿՆՔԱՀԱՅՐ


Կարող են մարդիկ լեռներ խորտակել, իրենց բազկի ուժով գետերի ընթացքը փոխել: Բայց կարելի՞ է արդյոք, հնարավո՞ր է արդարության, ազատության տե՛նչը խեղդել մարդ կոչված էակի մեջ: Կարելի՞ է արդյոք ստիպել որ մի անհատ, որը այս ազգի զավակ է եթե ինչպիսի նախորդներ է ունեցել. մոռանա այս բոլորը ու հպատակվի չարին ու անարդարությանը մեր այս աշխարհում: Թող աշխարհը իմանա, որ մարդկությունը հայ ազգին պարտք ունի վճարելիք: Տասնյակ դարեր առաջ մեր ազգը պատմություն է ունեցել:Հայ ժողովուրդը յուր անգնահատելի լուման է մտցրել մարդկության առաջադիմության գործում, երբ այսօրվա մեծ ազգերը, որ իրենց զարգացած են համարում՝ կիսավայրենու պես ապրում էին Եվրոպայի անտառներում ու լեռներում: Այսօրվա զարգացած ազգերի հիմքը տարբեր ազգեր իաշխատանքի արդյունքն է, որոնց մեջ մեր ցեղը վերջին տեղը չի գրավում:
     Հպա՛րտ եմ որ հայ եմ: Հպարտ եմ, որ հա՛յ եմ ծնվել: Հպա՛րտ եղեք և դո՛ւք՝ իմ սիրելի հեռավոր ցեղակիցներ, որ պատկանում եք մի ազգի, որը որքանից անգամ ապացուցել է աշխարհին, որ կարող է տալ յուր թանկագին զավակների արյունը ազատության ու արդարության համար: Նույնիսկ այսօր՝ ցրված հայության բեկորները հեռավոր Լիբանանում փաստեցին մի անգամ ևս, որ ազգի զավակների կրծքերը կարող են պատնեշներ կազմել, երբ վտանգը սպառնում է ազգին:
Լիբանանի նահատակները 20-րդ դարում մեր սրբերն են, որոնք իրենց մատաղ, երիտասարդ կյանքերը զոհելով եղան նահատակ ազատության բագինի առաջ: Նրանք իրենց անունները գրեցին այն գրքերում, որտեղ դարերի ընթացքում գրվել է մեր հերոսների անունները, մեր ֆիդայինների անունները, որոնք սիրածի փոխարեն մահն էին գրկել: Հայկական լեռներում պաշտպանում էին իրենց ցեղի անունը և պատիվը: Փա՛ռք այդ նահատակներին, փա՛ռք անցյալի զոհերին, փա՛ռք մեր ժամանակվա, իրենց կյանքը ազգին նվիրող մեր մատաղ սերնդին, որոնք մեր ազգի նորագույն  պատմությունը գրեցին:
      Ամեն մի ազգի ապագան իր մատաղ ազգի ձեռքումն է: Դո՛ւք՝ իմ սիրելի երիտասարդ ցեղակիցներ, որ ցրված եք աշխարհի չորս կողմը, պիտի ապացուցեք աշխարհին, որ արժանի հետևորդն եք ձեր մեծերի: Ա՛յն մեծերի, որոնք դեն շպրտելով ամեն ինչ, ու զոհելով իրենց կյանքերը բարձրացրին ազատության դրոշը և ավետեցին աշխարհին, որ հատուցման ժամը հասել է: Ցնցեցին հի՛մքը մարդկության, ու հայտնեցին, որ չե՛ն ցանկանում մնալ խաղալիք ուրիշների համար, այլ ուզում են իրենց արժանի տեղն էլ գրավեն  աշխարհում, ու ոխերիմ թշնամին՝ դաժան թուրքը պատասխան տա իր գործած ոճրագործությունների համար:
     Տարիներ առաջ, որպես կամավոր ես տեսել եմ մեր հայրենի գետերը արյունով ներկված, տեսել եմ թե ինչպես մեր գետերի ալիքները տանում էին իրենց հետ մեր հարազատների անշունչ դիակները, կտրված գլուխները, կացնահար արված հայու բալիկները, արյունաքամ եղած մեր մայրերը ու բռնաբարված մեր քույրերը: Տեսել եմ այս բոլորը ու սարսափել, թե ո՞ւր է մարդկություն կոչվածը, ո՞ւր է մարդկության խիղճը, որտե՞ղ է թաքնվել արդարության աստվածը....  պիտի սպասե՛նք, որպես ապացույց մեր ազգի արժեքի, թող մարդկությունը նայի մեր փոքրիկ հայրենիքին, որ այսօր մենք ունենք, որը զարմացնում է աշխարհը յուր գործերով: Մեր իսկական հայրենիքը՝ Հայաստանը, ունի 140.000 քառակուսի կմ տարածք: Այսօրվա մեր փոքրիկ Հայաստանը ունի միայն 14.000 քառակուսի կմ, որի վրա հայ ժողովուրդը ցուց է տալիս յուր արժեքը: Մյուս մասը, մեծ ազգերը իրենց անձնական շահերի համար նվեր են տվել տաճիկ կոչված, սիբիրի տափաստաններից եկած, մոնղոլյան ցեղին պատկանող արյունարբու գազաններին՝ թուրք կոչվող ազգին:
      Սիրելի հայրենակիցներ, կարծեմ կարիք չկա հիշեցնել ձեզ, որ ես խոսում եմ բանտից, ցմահ դատապարտված, դրա համար էլ հասկանալի է, որ ես իմ արտահայտությունների մեջ զգույշ եմ լինելու: Բանտարկության պատճառը ձեզ հայտնի է: Ես անարդարության զո՛հն եմ: Մեր հայկական դատը, որը ինձ համար մի հասկացողություն ունի, մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալ մեր ազգի համար, և ստանալ թուրքից մեր ազգին հասցրած վնասների վճարումը: Ինչ-ինչ պատճառներով, նրանք, ովքեր վերցրել են իրենց վրա պաշտպանելու և հետապնդելու մեր հայկական դատը՝ հետ էին մնացել կյանքի օրվա թելադրանքներից  և զբաղված էին ուրիշ հարցրեով, որոնք հաճախ կապված էին իրենց անձնական շահերի հետ՝ սնանկացել էին իրենց գործերով և զբաղված էին միայն նյութականով ու նրանց գրաված բազկաթոռներով:
      Ես զգում էի, որ մենակ չեմ մնալու, ես գիտեի, որ իմ երիտասարդ ցեղակիցները ո՛չ միայն վերցնելու էին իմ պարզած արդարության ու ազատության դրոշները, այլև ավելի բարձր էին բարձրացնելու ու տանելու էին ու հասնելու մինչև Արարատի գագաթը և պարզելու էին այնտեղ, որ աշխարհում փռված հայ զավակները տեսնեն ու սերտեն նրա կոչը, որ հասել է ժամանակը մեզանից գողացվածին տե՛ր կանգնելու ու փլատակների վերածված մեր քաղաքները սկսվեն կառուցվել ու զարմացնեն աշխարհին հայի հոգո՛ւ, ուժի՛, կամքի անմահությունը փաստելով: Ես գիտեի, որ անհատս մենակ չի մնա: Հազարավո ինձ նմանների կրծքերում նույն հրաբուխն է կյանք առնելու, ու մեր վայրագ թշնամի թուրքից պատասխան պահանջելու: Մի՛ նպատակի ծառայելով, հայ անհատները միացան ու ավետեցին աշխարհին, որ ծնունդ է առել հայ ազատության գաղտնի բանակը, որի արմատներն են ամեն տեղ, որտեղ հա՛յն է ապրում, որպես թափառական ազգ:  Օրհնության և հաջողության համբույր եմ դրոշմում այդ բանակի բոլոր անդամների հպարտ դեմքերին,  նրանց ծնունդը լուսավորեց խոցս մեր ազգի գալիք ապագան: Նրանք մեկ թշնամի ունեն՝ գազան թուրքը, և մի նպատակ՝ հետ ստանալ մեր պապական հողերը:
      Կա՞ արդյոք աշխարհում մեկ հայ, որի երակներում հոսում է Նաիրյան արյունը, որ չսիրե և չգուրգուրե նրանց, չհպարտանա նրանցով և չցանկանա ինքն էլ դառնա այդ ազատության բանակի, որոնք խոսքերի հեղեղի փոխարեն գործ են ցույց տալիս: Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը քամին է տանում, խոստումները մոռացվում են, ազատության և արդարության բառերը կորցնում են իրենց իմաստը եթե նրանք չեն պաշտպանվում անհատների ուժեղ բռունցքով: Թող իմ սիրելի երիտասարդ մատաղ սերունդը իմանա, որ դեռ մարդկության ամբողջ պատմության ընթացքին ոչ մի անգամ չի պատահել, որ մի ցեղի ազատությունը տրվի նրան ոսկե սկուտեղի վրա: Ո՛ւժն է թելադրում մարդկանց գործերը և ո՛չ թե փառաբանված սերն ու գթությունը: Հայ ազատագրության գաղտնի բանակը ա՛յն բռունցքն է, որը կազմեցին հայ անհատները, այդ կենդանի բռունցքն է, որ պիտի ծնկի բերի մեր թշնամի թուրքին և դնե մարդկության առաջ իր իրավացի պահանջները, ու առաջարկի, որ վերջապես մեղավորները ընդունեն իրենց սխալները ու ուղղեն:
      Հեռավոր բայց սիրելի հայրենակիցներ, իմ այս ուղերձը ձեզ,  թող լինի իմ կտակը ձեզ: Մանավանդ երիտասարդ սերունդի համար, որոնք կերտելու են մեր ապագան: Համոզված եմ, որ մեր ցույց տված ճանապարհով է քայլելու մեր երիտասարդությունը, որ ուրախության և հրճվանքի ժպիտ է բերելու մեծերի դեմքին ու հավատք նրանց սրտերում, որ մոտ է ապագան, մոտ է հաշվեպահանջի ժամանակը: Երկաթապատ իմ խցում դաս կլինի ամենաթանկագին նվերը ինձ՝ ալեզարդ ծերունուս, որ զոհաբերեց իր կյանքը  իր՛ ժողովրդին:
      Բավական չէ՞ արդյոք, որքան սպասեցինք: Ինչպես ասեցի, ազատությունը ոսկե սկուտեղով չի տրվում, բայց ի՞նչ կարող եմ անել ես: Միայն կարող եմ ուրախանալ, որ լրագրերում կարդում եմ, որ տեղծվել է մի բռունցք, որ կոչվում է Հայ Ազատության Բանակ: Այդ բռունցքն է , որ հարկավոր է այսօր: Իմ միակ հույսը դրա վրա է: Ո՛չ կուսակցության, ո՛չ ճառեր, ո՛չ դպրոցներ շինելով, տախտակներով բողոքագրեր գրելով .... դրանք բոլորը ավելորդ գործեր են: Եվ այսօր հրապարակում գնում են այն տղաները, որոնց ճանապարհը ես ցույց տվեցի: Ես հպա՛րտ եմ, հպա՛րտ եմ, որ նրանք գնում են այդ ճանապարհով, և շնորհակալ եմ նրանցից:
   Ցտեսություն, և հաջողություն ձեզ իմ հեռավոր հայրենակիցներ, որոնց կուզեմ անխտիր սեղմել դեռևս բաբախող սրտիս և նրանց հպա՛րտ ճակատներին դրոշմել հայրական օրհնանք: 

Комментариев нет:

Отправить комментарий