Լեապո՛վ,
Դագաղիդ առջև կանգնած է գաղափարի և զենքի ընկերդ:
-Խորտակվա՜ծ եմ մահվանդ իրողությամբ: Խորտակված եմ ու սրտաբեկ, բայց հեռո՛ւ ինձանից հեղափոխականին անվայել տկարությունը՝ ողբա՜լ քեզ, որովհետև հերոսներին չեն ողբում, այլ՝ հպարտանում, սքանչանում նրանցով:
Ուղիղ 33 տարի առաջ մեզ միացրեց մեր ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը:
Մեզ հավաքեցին միևնույն գաղափարի շուրջը Հայաստանն ու Մակեդոնիան, և քո ու նմաններիդ շնորհիվ ես ավելի ջերմորեն սիրեցի քո հայրենիքը, նրա դատը:
Տարիներ անցան: Ես վկա եղա քո հոգու վեհության - ստորերկրյա աշխատանքի մեջ, տարագրանքի մեջ, ինչպես և կյանքի խաղաղ պայմաններում:
Իբրև հեղափոխական խոր իմացականության և զորավոր խառնվածքի մարդ՝ դու գիտցար ազատագրական շարժման ու գործին վերաբերվող բոլոր խնդիրներին մոտենալ մտածումի հերոսականությամբ:

Արիություն ունեիր մտածումդ ու խոսքդ հասցնել իրենց տրամաբանական վախճանին:
Գիտեիր արդարորեն գնահատել մարդկանց, նրանց գործերը, նրանց հանրային նշանակությունը:
Քաջություն ունեիր ճշմարտությունը ասել օրվա հզորներին:
Իբրև հեղափոխական բարձր բարոյականի մարդ՝ եղար ահեղ ու աներկյուղ, քայլեցիր վտանգների ու մահվան դեմ և հանգոյն բիբլիական մարգարեների՝ մնացիր անողոք այն բոլորի հանդեպ, որոնք այս աշխարհում, անձնական շահը սկզբունք դարձրած, ծախու են հանած իրենց սուրը, թիկունք դարձրած իդեալին և Աստծո, ու ամեն ինչ կյանքում կապել մեռյալ նյութի, նյութապաշտության;
Ես քեզ տեսա աքսորների մեջ - այդտեղ էլ դու չգիտեիր, թե ի՞նչ է տկարությունը, անհուսությունը, նահանջը, ընկրկում չունեցար գերագույն պարտականության ճակատի վրա:
Վերջապես, հիացա կեցվածքովդ լեգալ քաղաքացիության պայմաններում, ուր ճշմարիտ ստոցիզմով կրեցիր անմարդկային զրկանքներ, և, այդ վիճակում, մտածելով միայն, միա՛յն ուրիշների մասին, հաճախ սրբազան զայրույթի պոռթկումով ասացիր. Չէ՛, այս երկրում նյութական միջոցների չգոյության պատճառով ո՛չ ոք պիտի չմեռնի՛ քաղցից:
-Ո՛չ ոք, բայց այդ ոչ ոքը չվերաբերվեց քեզ, որովհետև ամեն ինչ տված էիր հայրենիքիդ, դո՛ւ, հեղափոխական ճգնավոր, բարոյապես ազատ չհամարեցիր քեզ՝ մտածել նաև քո անձի մասին:
-Մի՛, մի՛ մարեք ոգին, - այսպես, դեռ երեկ, իբրև հեղափոխական դաստիարակիչ այսպես կխոսեր երիտասարդ սերունդի ներկայացուցիչներին, նրանց քարոզելով ալելուականություն դեպի հայրենիքը:
Այսպե՛ս, միշտ պատրաստ պարտականության ու վտանգի դիրքերի վրա՝ իբրև մարդ և մարտիկ:
Այսպիսի՜ն էիր դու - փառապանծ ընկեր, որի կեցվածքի բաղդատմամբ ոչինչ են շատ թագակիրներ, և շատ ու շատ մեծահարուստներ անարժան կոխածդ հողը համբուրելու:
Դու է՜լ, դու էլ կարող էիր հարուստ լինել, բայց ապրեցիր աղքատ և մեռար մենավոր, մեռար անշուք ու պաղ չորս պատերի մեջ, մեռար ինչպես վայել է մեռնել հոգով մեծերին:
Լեապո՛վ - ահա՛ մարդը, որի բյուրեղ նկարագրով հիանալ կարող էր միայն նա, ով հոգեկան որոշ վեհություն ունի: Նա՝ առյուծի և հրեշտակի հոգի կրող Հայ և Մակեդոնական Հեղափոխության փաղանգի այդ զինվորը կարող էր բնության ուղղել գերման փիլիսոփայի խոսքերը. << Դու կարող ես ոչնչացնել իմ մարմինը, կարող ես ինձ սրբել երկրի երեսից, բայց իմ ոգու նկատմամբ դու ոչի՛նչ չես կարող անել>>:
Ահա՛ Պրոմեթեյան այն գիտակցությունը՝ անսպառ աղբյուրը Լեապովի ներքին ուժի, ուրախության և գաղափարային գինովության:
Նմանների՛ն, գերագույն նվիրումի ընդունակների՛ն է միայն տրված զգալ իրենց ոգու անմահությունը, և, հենց սրբանում է նրանց բարոյական անկապտելի իշխանությունը այն ամենի վրա, որ ստոր է, անցողական և եղծանելի մարդկային կյանքում:
Լեապովի կյանքն ու մահը - դա գերագույն հաստատումն է մարդկային գոյության տրագիզմի օրենքի:
Գիտեր գաղափարի մեր մեծ ընկերը, գիտեր, որ հերոսականության տրամաբանությունը հերոսի տառապանքն ու մահը վերածում է նրա ոգու հաղթանակի:
Նա, զույգ ժողովուրդների վշտակիրը - որ այս աշխարհում մի հատիկ բարոյական մխիթարություն ճաշակեց՝ ի խնդիր ազատության տեղի ունեցող մահերի գեղեցկությանը: Նա ապրեց, տառապեց երկու հայրենիքների համար, ապրեց մարդկային ոգու անպարտելիության այն հրաշագործ զգացումով, որ տրվում է միայն այն ընտրյալներին, որոնք վճռաբար բաժանում են ճակատագիրը տառապող Պրոմեթեյ -Աստծո:
Իսկ Աստված - դա տառապում է մարդկային ամեն մի կաթիլ արցունքի, անազատը ազգերի ամեն մի հառաչանքի մեջ:
Լեապո՛վ, վեհասքա՛նչ ընկեր, մեռա՛ր՝ չապրած իրականացումը հիսնամյա երազիդ:
Դեռ խաչերն են ցցված մեր հայրենիքների թիկունքում - սրանում է քո և մեր ողբերգությունը:
Սակայն, դո՛ւ, քա՛ղցր ընկեր, դո՛ւ, որ Նազովրեցու նվիրումն ու տառապանքը կրեցիր իբրև միակ առանձնաշնորհություն - դու աշխատեցիր, դեգերեցիր ու մեռար այն հավատով, որ վաղ թե ուշ հաղթանակում է Մեծ Նպատակը: Սրանում է քո հոգու վեհությունը, որ թողիր գալոց սերունդներին իբրև անծանոթ կտակ:
Խաղաղություն աճյուններիդ:
Մեկնո՛ւմ ես - հավիտենականի դրան քեզ սպասում է Վիտոշի շանթերի վարպետ Քրիստոփորը մեր:
Ասա՛ նրան, որ իր ճամփով ընթացողները լեգիոն են: Ասա՛, որ այլևս լսվում է դղրդյունը մոտեցող արդար ու մեծ օրվա քայլերի, որ շուտով ազատն Մասիսն ու Վիտոշը եղբայրորեն կողջունեն իրար: Այդ օրը, Լեապո՛վ, հայ հեղափոխականները իրենց հետ կտանեն մի բուռ հող՝ քո գերեզմանից, և կցրեն հայոց լեռներում, որ անմեռ հոգիդ ժպտի նաև մեր երկնքի տակ:
Ռազմիկ, 1941թ., թիվ 9

Комментариев нет:
Отправить комментарий