«ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ» ... նման պատվիրանը միայն վայրենի ցեղերին կհամարի, որպեսզի կարելի լինի նրանց սաստել: Դու անկարող ես չսպանել: Դու սպանում ես ամեն օր: Դու սպանում ես՝ սնվելո՛ւց, քայլելո՛ւց: Ամեն անգամ ջրում ընկղմվելով դու սպանում ես բյուրավոր հյուլեական աշխարհներ, որ քո մորթու վտառուտներում են ապրում:
Այդ պատվիրանը պետք է ճշտվի ըստ բնության օրենքների:
Մի՛ սպանիր քո տեսակը: Առանց ծայրահեղ անհրաժեշտության մի՛ սպանիր կենդանական ու բուսական տեսակները, այլ՝ պահպանի՛ր:
Տիեզերքն ամբողջական բնություն է: Զորեղ տեսակը պետք է ապահովի ստորին տեսակի հոգևոր ու գիտակցական աճը:
Բայց երբ ցածրադիր տեսակը գրոհում է, որ սպանի քեզ, ապա սպանի՛ր ստորինին, այլապես վտանգված կլինի ողջ մարդկության հոգևոր իմացությունը և զարգացումը: Մայր երկրի մարդացեղերի համար պետք է գերիշխեն բարձրագույն հոգևոր օրենքները: Ցածրադիր ցեղատեսակի օրենքների որդեգրումը բարձր տեսակի կողմից հավասարազոր է ինքնասպանության: Ավելին՝ երբ ժողովուրդների մոտ տեղատվություն է ապրում ոգեղեն գաղափարը, ապա բարձր ցեղը սկսում է այլասերվել ու քայքայվել ներսից, հետընթաց է ապրում ընդհանուրի զարգացումը: Կյանքի իմաստը դառնում է ոչ թե՝ լինե՛լը, այլ՝ ունենա՛լը, կենդանական ցածրադիր գոյություն:
Այո, պատվիրանները մերը չեն: Ուրիշի աստված՝ դա ուրիշի բարոյահոգևոր արժեքն է: Պատվիրանները եղել են քոչվոր ցեղերի բարոյահոգևոր առաջին ուղղերձները: Զարմանալի անհեթեթությունների մեջ կարող է ընկնել մարդկային հասարակությունը: Հնագույն հայոց հավատամքային համակարգում Արարիչը համարվում էր՝ մեկ և միակ գոյությունը, իսկ Արարչի տարբեր զորությունները կոչվել են դիցեր՝ աստվածներ, ինչպես քրիստոնեության մեջ հրեշտակներն են: Սակայն ի՞նչ է ստացվում, ըստ հուդա-քրիստոնեական թեոլոգիային՝ հեթանոս աստվածները դևեր են, իսկ հուդա-քրիստոնեական հրեշտակներն աստվածայի՞ն են: Ավելին, եթե հելլենիզմի ժամանզակ աստվածայինի մասին անհատական խոկումի ազատությունը չուներ սահմանափակումներ, եթե հեթանոսական Հայաստանում կային քրիստոնեկական եկեղեցիներ, և հավատքի ու խղճի ազատությունը թույլատրելի էր, ապա նոր կրոնն արգելեց աստվածայինի մասին անհատի ազատ խոկումի իրավունքը: Չորրորդ դարում թե՛ Հայաստանում, թե՛ Բյուզանդիայում հրամցված նոր կրոնը՝ քոչվորի և նստակյացի բարոյահորգևոր արժեքային համակարգերի համակցում էր, սակայն առաջինի գերիշխանությամբ: Հավանաբար կայսրության վերնախավը հաշվի առնելով կայսրապետական դեմոգրաֆիական փոփոխված նոր իրականությունը, իր բացարձակ իշխանության անսասանությունն ապահովելու համար որդեգրեց նոր կրոնն ու հատկապես Հին Կտակարանը: Եթե նաև հաշվի առնենք , որ հունա-հռոմեկան կայսրության մեջ 4-րդ դարի քրիստոնեա հեղաափոխականները հասցրել էին հասարակության մեջ խաթարել ու քամահրանք ստեղծել հեթանոսական մշակույթի նկատմամբ, և քրմական տաճարների հարստությունը իշխանական տների ախորժակն էր գրգռում ու հեթանոս աստվածների նկատմամբ արդեն չկար խորհրդապաշտ հարգանքը, ապա ամեն ինչ պարզ է դառնում՝ հեղափոխությունը վերևից կամ ներքևից.- արդեն հնարավոր էր: Սակայն թե շումերների քաղաքակրթության, թե՛ հունա-հռոմեական կայսրության պարագայում կար ամենակարևոր հանգամանքը: Երբ պետության կամ կայսրության հասարակության մեջ քոչվորահոտային հոգեբանություն ունեցող ժողովուրդների թվաքանակն ավելանում է, ապա այսպես թե այնպես, այն իր անդրադարձը պետք է ունենա պետության տնտեսաքաղաքական կյանքում: Եվ քանի որ այս տեսակին իր քոչվորահոտային հոգեբանությունը նստակյաց դառնալուց հետո էլ դարերով չի լքում, և նրանց երրորդ- չորրորդ սերունդներն արդեն համարվում էին Շումերի կամ Հռոմի լիարժեք բնակիչ ու փայլուն գիտեին համակարգը, ապա բնականաբար կայսրապետության հասարակությունը պետք է փլուզվեր կամ, վերաձևավորվեր ըստ նոր հոգեբանության՝ ըստ բարոյահոգևոր նոր արժեհամակարգի: Ավելին, նման դեպքերում, նոր և ցածրադիր հոգեբանությամբ վերակերտված կայսրությունն իր քոչվորահոտային գիշատիչ հոգեբանությամբ փորձում է աշխարհը տիրելով պարտադրել ի՛ր բարոյահոգևոր <<նոր>> արժեհամակարգը:
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը,
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить