Եղբա՛յրս, ընկե՛րս, մարտընկե՛րս: 1988 թվականին, երբ մեր ժողովուրդը սպասում էր, այսօր, վաղը հաղթանակ կլինի, միտինգներով կավարտվի, լոզունգներով կավարտվի՝ դու արդեն մտածում էիր պատերազմի մասին, դու արդեն զենք էիր պատրաստում: Քո անունը բեկոր է դարձել ո՛չ թե այսօր, ո՛չ թե վաղը, ո՛չ մի տարի առաջ, երբ սկսվել էր պատերազմը, այլ դու Բեկոր ես դարձել 88 թվականին: Ուղղակի դրա մասին շատերը չգիտեին: Գիտեին միայն քո մոտիկ ընկերները: Այսօր քո բեկորներով լի մարմինը գնում է մեր բեկորներով լի, ձեր արյունով սրբացած հողը:
Բայց քո ուժը, քո կամքն անսասան է եղել ինչպես հողն է մեր անսասան, ինչպես մենք ենք անսասան: Քո հոգու բեկորները հիմա բոլոր մեր տղաների մեջ են: Այդ բեկորներից մենք այնպիսի երկաթե հայրենիք ենք ստեղծելու, այնպիսի աշխարհ ենք ստեղծելու ու բոլորը քեզ նման են լինելու: Քո վաշտը լինելու է: Քո վաշտը երդվել է լինել այնպիսին ինչպիսին դու ես երազել նրան դարձրել: Քո վաշտի շարքերը լայնանալու են: Գումարտակ ենք ունենալու և երդվում են տղաները: Երբ գնդակը քեզ կպավ- բոլոր տղաները միաբերան ասացին, <<Ինչո՞ւ ինձ չէ, այլ՝ Աշոտին>>: Երանի քեզ Աշո՛տ, որ հայրենի հողի համար մարտում ընկած ես գնում: Գնաս բարով, սիրելի ընկեր: Քո ոսկեգանգուր բալիկները ապրելու են Ազատ Հայաստանում: Այս շարվեշարան գնացող քարավանները շուտով հետ են գալու: Էս մեր մի՛ թիզ հողը ադամանդ է լինելու աշխարհում գտնվող ո՛չ թե հայերի, այլ բոլոր ժողովուրդների համար: Գնաս բարով ընկերս: Մենք բոլորս գալու ենք քո հետևից ու երանի քեզ պես գանք: Վլադիմիրին, Լեոնիդին, քո վաշտի ընկած տղաներին, մեր արցախյան բոլոր հերոսներին հավատացրում ենք, որ ձեր հոգինները միշտ ուրախ են լինելու: Մեր տղաները չեն թողնի, որ նրանց հոգին տխրի: Մեր մայրերը չե՛ն թողնի, որ իրենց տղաները աղջիկներ դառնան: Չե՛ն թողնի, որ իրենց տղամարդիկ էգ դառնան: Տղամարդիկ գնալու են ռազմաճակատ: Մեր կանայք բոլորը զե՛նք են վերցնելու: Թող կորչեն բոլոր փախստականները... սո՛ւտ է կանա՛յք: Հայաստանը այստեղից է սկսվում... Բեկորի գերեզմանի մոտի՛ց է սկսվում:Բեկո՛ր, չենք գնալու ցավդ տանեմ: Պահելու ենք: Այնպե՛ս ենք պահելու ինչպես դու ես ցանկացել:
Գնաս բարով աղբերս:
ԱՂԲՅՈՒՐԸ ԱՅՍՏԵ՛Ղ
Комментариев нет:
Отправить комментарий