17.11.2012

Հնագույն օրացույց


Հայաստանում արևի օրացույցն օգտագործվել է բոլոր ժամանակներում: Եվ այդ հասկանալի է, քանի որ Արևը գլխավոր Աստվածն էր: Տեղեկություններ չկան, որ երբևէ օգտագործված լիներ Լուսնի օրացույցը, չնայած այն հայտնի էր, և Լուսնի Երկրի շուրջը պտտվելու պարբերությունը դժվար չէր հաշվել:
Նախնադարյան աստղագետները, դիտելով առանձնին կանգնած <<Արևի քարերից>> որևէ մեկի անցքից /կամ օգտագործելով այլ հնագույն գործիքներ/, կարողացել են ցանկացած օր ֆիքսել Արևածագի ազիմուտի կետը և որոշել, որ այդ կետը Գիշերահավասարին մոտ օրերին օրէօր շարժվում է հորիզոնի գծով 30 աղեղնային րոպե արժեքով, ինչը համարյա հավասար է Արևի անկյունային տրամագծին, ու վերադառնում է միևնույն դիրքին 365 օր հետո, ինչը անում է մեկ տարի:

Ակներև է, որ այսքան պարզ դիտումը կարող էր կատարվել շատ ավելի առաջ, քան Քարահունջն է կառուցվել, երբ օրացույցի անհրաժեշտությունը ծագել էր գյուղատնտեսական և այլ աշխատանքներ կատարելու պահանջից ելնելով: Մոտավորապես 23 հազար տարի առաջ էր, երբ հայոց հնագույն օրացույցը հաստատվեց, ըստ որի տարվա սկիզբը գարնան գիշերահավասարին՝ Արեգ 1-ին էր:
Հայտնաբվերվել էր նաև, որ Սիրիուս աստղը ծագում է հենց Արևածագից առաջ տարվա մեջ մեկ անգամ ամառվա Արևադարձին, այսինքն՝ ըստ Սիրիուսի էլ տարին 3645 օր ունի, ինչպես և Արևային տարին: Այս տեղի է ունենում, որովհետև պրեցեսիան և Սիրիուսի սեփական շարժումը պատահաբար համընկնում են:
Արևի այս Հայոց հնագույն օրացույցը եղել է այսպես կոչված ՇԱՐԺԱԿԱՆ: Տոնական օրերը դանդաղ տեղափոխվում էին ողջ տարվա ընթացքում , որովհետև իրական արևային տարին մոտավորապես քառորդ օրով ավելի է, քան 365 օրը:
Քարահունջ զարգացած աստղադիտարանը շատ ավելի լավ հնարավորություններ էր ապահովում դիտումների համար երկար տարիների ընթացքում շատ ավելի բարձր ճշտությամբ: Քարահունջի ժամանակներում բացահայտվել էր, որ արևային տարին բաղկացած է մոտավորապես 365.25 օրից: Այնպես որ, <<Շարժական օրացույց կանգնեցնելու>>, այսինքն տոն օրերը տարվա ընթացքում ֆիքսելու և համապատասխանեցնելու համար Արևի իրական շարժման հետ, հարկավոր է 4 տարին մեկ ավելացնել օրացույցին ևս մի օր: Քարահունջում հայտնաբերվել ու մշակվել է անշարժ /ֆիքսված/ օրացույց, ըստ որի, տարին սկսվում է գարնանային Գիշերահավասարի Արեգ 1-ի առավոտյան ժամը 6-ին: Այսպես Քարահունջում հիմնվել է առաջին անշարժ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ և 1461 տարի ժամանակահատվածը կոչվել է <<Հայկական շրջան>>:
Օգտագործելով երկու օրացույցներն էլ, շատ երկար ժամանակամիջոցում, հայ աստղագետները  պարզել էին, որ այդ հավելյալ քառորդ օրը, որը կուտակվում է շարժական օրացույցում տարվա ընթացքում, արդյունքում յուրաքանչյուր 1461 տարին մեկ տալիս է մի ամբողջ տարի: Այդ 1461 տարվա ժամանակամիջոցը կոչվել է ՀԱՅԿԱԿԱՆ ՇՐՋԱՆ:
Հետագա ճշտումներից հետո պարզվել է, որ Հայկական ցիկլը և Սիրիուսի ցիկլը քիչ՝ 12 օրով են տարբերվում իրարից, այսինքն 12 րոպեով տարեկան, քանի որ արևային տարվա տևողությունը Սիրիուսի տարվա տևողության համեմատությամբ կարճ է:
Անշարժ օրացույցները ավելի հարմար էին օգտագործման համար: Հուլիոս կեսարը այն մտցրել է օգտագործման մեջ Եվրոպայում նոր թվարկության 45 թվականի հունվարի մեկից: Այժմ հայտնի է <<Հին տոմար>> անունով, և ավելի ուշ՝ 1582թվականին այն սրբագրվել է Գրիգոր պապի կողմից՝ լեհ աստղագետ Կոպեռնիկոսի օգնությամբ, և հայտնի է որպես նոր տոմար, որը ցայժմ օգտագործվում է:
Հայաստանը ընդունել է Հուլիանոսյան օրացույցը մթ 122 թվականին Արտաշես Երկրորդ թագավորի ժամանակ:

Комментариев нет:

Отправить комментарий