25.08.2012

«Ղարաբաղ» տեղանվան մասին



Պատմագիտական և աղբյուրագիտական բազմաթիվ նյութեր վկայում են, որ Ղարաբաղի տարածքն ունեցել է հայերեն երկու զուգահեռ անվանումներ, վարչատարածքային Արցախ և էթնիկական` Ղարաբաղ: Անվանումների նման զուգորդումը միանգամայն բնական ու սովորական է համաշխարհային պրակտիկայում, և կարևորը էթնիկական Ղարաբաղ անվանումն է, որը համեմատական լեզվաբանության հիման վրա մաթեմաթիկական ճշտությամբ մատնացույց է անում տարածաշրջանի տիրոջ` տեղաբնիկ ժողովրդին:
Ղարաբաղ տեղանունն առաջին անգամ հիշատակվել է արաբ պատմիչի կողմից 1319թ. նրան հետևել է պարսիկ աշխարհագրագետ Ղազվինը և հայ պատմիչ Թովմա Մեծոփեցին: Եվրոպացիների կողմից առաջին հիշատակությունը պատկանում է 19-րդ դարի ռուս ճանապարհորդ Շոպենին:

Իսկ ի՞նչ անվանում է ունեցել վերոհիշյալ տարածաշրջանը մինչև 14-րդ դարը, այսինքն` արաբական առաջին հիշատակությունը: Ինչպես տեսնում ենք , հազարամյակների ընթացքում անվանափոխություն տեղի չի ունեցել: Պարզապես Ղարաբաղ տեղանունը հայոց լեզվի հետ միաժամանակ կրել է հազարամյակների զարգացման անկասելի ու միանգամայն բնական փոփոխության կնիքը: Բայց և պետք է ընգծել , որ լեզվաբանությանը հայտնի են նմանատիպ բազմաթիվ փաստեր, երբ միմյանց հետ իմաստային ոչ մի առնչություն չունեցող, տարբեր լեզվաընտանիքներին պատկանող լեզուների առանձին բառեր երբեմն ունենում են արտաքին պատահական նմանություն:

Ղարաբաղ տեղանունը հեշտությամբ ստուգաբանվում է հայերենով և հնդեվրոպական մի շարք լեզուներով` կապ չունենալով թյուրքական լեզվի հետ:
Տերմինի բաղկացուցիչ մասերն են` ղարա և բաղ արմատները:
Սկսենք բաղ-ից:
Հիշեցնենք, որ հայոց լեզվի "Ղ" հնչույթը համապատասխանում է "Լ" հնչույթին, թեև հայտնի է նաև, որ մինչմաշտոցյան շրջանում մեր լեզվում այդ "Ղ"-ն ընդհանրապես բացակայել է:
Հայ ժողովուրդը, ինչպես նաև ցանկացած ժողովուրդ, բաղկացած է էթնիկական տարրերից, մեր պարագայում` հայասացիներից, արմեններից և այլն: Հայկական էթնիկական կարևոր այդ տարրերից բացի մեկն էլ ԲԱԼԱՅԻ /բալայ, բաղայ/ ցեղախումբն է: Վերջինիս ցեղանունը պատմական Հայաստանի Մեծ Հայքի տարածքում գրեթե բոլոր 15 աշխարհներում  թողել է հարյուրավոր տեղանվանական հետքեր: Թվարկենք դրանցից մի քանիսը` Բալու, Բալահովիտ,  Բաղեշ, Բաղաց Տուն, Բալալեյոն, Բալաց սար, Բալուլ, Բալուկ, Բալաքույրուկ և այլն: Ղարաբաղը կոչվել է նաև Բաղք` որպես 15 աշխարհներից մեկի զուգահեռ անվանումը: Այստեղ "Ք" մասնիկը ցոււյց է տալիս որևէ ժողովրդի ցեղախմբի կամ ժողովրդի հավաքականություն, ինչպես նաև նրա զբաղեցրած տարածքը, իսկ գրաբարյան սեռական հոլովով ` Բաղաց աշխարհ` արմատական նույն եզրով:
Հիշարժան է, որ Բալու քաղաքի և Բալա ցեղանվան միջև ընդհանրությունն առաջին անգամ նկատեց Ջոն Գարդսոնը` դեռևս 1923թ-ին, իսկ 1947թ-ին Գրիգոր Ղափանցյանն իր "Հայասան` հայերի բնօրրան" աշխատության մեջ իրավացիորեն անդրադառնում է այս խնդրին: Ցավոք, հայագիտությունն այլևս չի անդրադարձել դրան: Դեռ ավելին` որոշ հայ գիտնականներ գտնում են, որ իրականությունից պետք է ջնջել օտարածին Ղարաբաղը և ոգեկոչել ու ուղղորդվել միայն Արցախով:
Հայերենում բալ և բաղ արմատներով էթնոկազմական հազարավոր բառեր են պահպանվել, որոնք այգի հասկացության հետ չունեն որևէ առնչություն:
Իսկ Ղարաբաղ տեղանվան մյուս` Ղարա /կարա/ մասնիկը , որպես արմատական բառ պահպանվել է հնդեվրոպական մի շարք` ալբաներեն, պարսկերեն, լատիշերեն, լիտվերեն, լատիներեն ու վերջինիս միջոցով, ռոմանական որոշ լեզուներում: Հին հուներենում ունեցել է գլուխ, գլխավոր, ղեկավար իմաստը, որը և տարածվել է սլավոնական որոշ լեզուներում, օրինակ` բուլղարերենում, սլավոներենում /դա ակնհայտ է հատկապես  սլավոնական վաղ ֆեոդալական Կարատանյա կոչված պետության անվան մեջ` 7-9-դդ , երբ թուրքերը դեռևս մուտք չէին գործել տարքածաշրջան/:  Կարատայնաի մեջ "կարա"-ն հստակորեն ցեղախումբ է նշանակում , իսկ "տանյա"-ն  հնդեվրոպական  վեդո, դոն, որից հուն.  տանայիս` գետ, ջուր իմաստով է: Այսինքն` Կարատանյան գետերի ժողովուրդ իմաստն ունի, որից էլ հետևում է նրանց ինքնանվանումը` կարատայնացիներ, կարատանցիներ:
Այդ առումով կարա-ն հատկապես կարևոր է հին հայերենում` գրաբարում, հին ալբաններում, հին պարսկերենում, որ սլավոներենին համահունչ` նշանակում է զորք, զորախումբ, ժողովուրդ կամ մարդկային որևէ հավաքականություն` տարբեր բառակապակցություններում:
Հայերենում այն բազմիցս հանդես է եկել 5-րդ դարի առաջին իսկ գրավոր աղբյուրներում, օրինակ` Ավետարանի առաջին թարգմանության մեջ, որտեղ Հովհաննես Մկրտչի մասին կա հետևյալ արտահայտությունը. "Ով զորավոր սուրբ Կարապետ...": Կարապետ այստեղ նշանակում է ցեղապետ, իսկ կրոնական իմաստով` հովվապետ: Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել բառաբարդությամբ, օրինակ` նախակարապետ, կարապետել և այլն: Իսկ կարապետել, նշանակում է` ղեկավարել, հոտը, ցեղը, ժողովուրդը կամ զորքը:
Հետևաբար , Ղարաբաղ` նշանակում է . Ղարա-ցեղ կամ ժողովուրդ, իսկ Բաղ- այի` հայկական էթնոսին պատկանող միավոր, այսինքն ` բալայինների ցեղ կամ ժողովուրդ: Ապա հետևում է առավել հակիրճ բառակազմական ձևը` Բաղք-Բաղերի` "Բալ-այի-ների" երկիր, կամ նրանցով զբաղեցրած տարածք:
Վերոհիշյալ բառարմատներով կազմված բառակապակցությունը, որ դարձել է տեղանուն, նոր չէ և աշխարհագրական սույն միջավայրում հանդես է եկել հազարամյակներ առաջ:, երբ գույություն չուներ ոչ թուրք, ոչ էլ թաթար:
Էթնոկազմական գործընթացով պայմանավորված վերոնշյալ բացահայտումներն ակնհայտորեն ցուցադրվում են նաև ղարաբաղցիների շրջանում լայնորեն տարածված ազգանունները` Բալայան, Բալյան-Բաղյան, Կարաբալյան, Կարաբաղյան, Ղարաբաղցյան, Կարայան, Կարյան, և այլն:
Անանիա Շիրակացին 7-րդ դարում շարադրած "Աշխարհացույց"-ի մեջ Ղարաբաղի տարածքը հիշատակում է որպես Բաղք, Բաղասական, Բալասական, Բաղաց աշխարհ: Մինչ այդ նույն տեղանվանական եզրերն օգտագործել է 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին իր "Հայոց Պատմություն" աշխատության մեջ: Ավելի վաղ` 2-րդ դարի հունահռոմեական աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսն իր "Աշխարհագրություն"  հինգերորդ բաժնում Ղարաբաղն անվանել է ԿԱՐԱԲԱԼԼԱ:  "Ադրբեջանցիները" սույն հիշատակումներից առնվազն մեկ կամ մեկուկես հազարամյակ հետո պետք է հայտնվեին:
Ղարաբաղ-Արցախը, ինչպես նշվեց, հանդիսացել է Մեծ Հայքի ծայրագավառը` ծվարած բարձր լեռներում ու հարակից հովիտներում: Իր գոյության ողջ ընթացքում դեռևս ոչ ոքի չի հաջողվել ծնկի բերել ղարաբաղցիներին և կոտրել նրանց ազատատենչ, ազատասիրական ոգին: Մշտապես զենքը ձեռքին` պաշտպանել են իրենց կյանքն ու արժանապատվությունը:
Մինչև 19-րդ դարասկիզբը Ղարաբաղում պահպանվել էին հայկական 5 իշխանություննեը` Գյուլիստանում, Խաչենում, Ջրաբերդում, Վարանդայում և Դիզակում, որոնք միասնաբար կոչվել են Խամսայի մելիքություններ /հինգ իշխանություններ/:
Ղարաբաղի տարածքում պահպանվել են մի քանի հազար պատմամշակույթային  հուշարձաններ, այնինչ` "ադրբեջանական" հուշարձանները ընդհամենը մի քանի միավոր են կազմում և պատկանում են վերջին  100-150 տարիներին:
Քաջարի Ղարաբաղցիները տվել են համամարդկային ընդգրկման բազմաթիվ մեծություններ, ինչպիսիք են` Քաջարի համհարզ մամլյուք Ռոստամ Ռազան, ֆերդմարշալ Մյուրատը, մարշալներ` Հովհ. Բաղրամյանը, Արմենակ Խամփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը,  ծովակալ Իսակովը և մի քանի տասնյակ գեներալներ և հերոսներ, ինչպես նաև բազմաթիվ գիտնականներ և արվեստագետներ:
Վերջապես օգտագործենք վերոնշյալ ճշմարտությունը:

Комментариев нет:

Отправить комментарий