բարոյական միջոցներ:
Սպարտացիները, ասում է պատմությունը, կռվում կարմիր էին հագնում, որպեսզի չսարսափեն արյան գույնից: Հին Գաղղիացիք վախի դեմ կռվում էին ամենակոպիտ միջոցներով, նրանք կռվի առաջին գծի վրա գտնվողներին իրար էին կապում երկաթե շղթաներով, որ նահանջելու մասին չմտածեին: Չինացիք վախի դեմ կռվում էին իրենց հռչակավոր պատնեշով:
Սևաստոպոլի պաշարման օրերին ֆրանսիացիք գրոհներից առաջ խմում էին հարբելու աստիճան: Նախավերջին պատերազմում գերմանացիք, իրենց զորամասերը բարոյալքիչ տեսարաններից հեռու պահելու նպատակով, վիրավորների տեղափոխությունը և մեռելների թաղումը կատարել էին տալիս ազգաբնակչությանը:
Ամբոխը, ինչպես և զորքը, միշտ էլ կարոտ է խթանի: Նա կարիք ունի առաջնորդի, առաջնորդվելու: Նա սիրում է ուժեղին, սիրով ենթարկվում է նրան, որի ղեկավարության տակ քիչ անգամ է կարմրում, պարտվում: Նա հաճախ հուսախաբում է, դավաճանում, լքում տկար և անվճռական առաջնորդին:
Կարող առաջնորդի անձնական օրինակը՝ անվեհերության և խիզախության օրինակը վայրկենաբար բոցավառում է զորքը, ամբոխը և նրանց մղում մեծագործությունների: Իսկ երբ պակասում է կարող և արի առաջնորդը, վախը կենդանի դիակների է վերածում բանակը:
Քիչ են այն ռազմավարները, որոնք իրենց բանակներին խանդավառելու նպատակով օգտագործած չլինեն նրանց անասնական ախորժակները:
<<Ես ուզում եմ ձեզ առաջնորդել դեպի աշխարհի ամենաարգասավոր դաշտերը, հարուստ նահանգներ, մեծ քաղաքներ կլինեն ձեր իշխանության տակ: Այնտեղ կգտնեք պատիվ, փառք և հարստություն>>, - ասում էր Նապոլեոնն իր զինվորներին:
<<Պատիվ է լինել լավ անասուն, այն էլ լավ անասունների ցեղից, - դա առաջին պայմանն է հաջողության>>:
Սպենսերի այդ խոսքերը ևս զուրկ չեն որոշ ճշմարտությունից: Ֆիզիկական դաստիարակությամբ անհատը դառնում է ավելի տոկուն, բայց չի փրկվում մահվան վախից:

Այդ բոլորը՝ ֆիզիկական դաստիարակություն, կողոպուտի տենչ, բարոյականություն, պատիժ, երկաթե կարգապահություն, վարձատրություն, կարող են, անշուշտ, թուլացնել, լռության մատնել մահվան վախը, բայց այդ բոլորը մեզ կարող են տալ միայն հարաբերական գերազանցություն և ոչ ավելին, ոչ այն ամենակարող ուժը, որը ստուգապես մեր սրտին ու քմահաճույքին է հանձնում թշնամու բանակները:
Ի՞նչն է սակայն այդ ամենահաղթ ուժը, որի առաջ տեղի է տալիս մահվան վախը, մահը:
Պատմությունը ցույց է տալիս, որ անհատը որոշ դեպքերում ընդունակ է գերազանցելու իրեն, անգիտանալու վտանգը, հաղթելու մահը, երբ իր մեջ խոսում է մոլեռանդ սերը դեպի կրոնը, դեպի հայրենիքը, դեպի ազատությունը, դեպի արդարությունը, դեպի անմահություն խոստացող փառքը:

<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013
Комментариев нет:
Отправить комментарий