Դեռևս չի զարգացել այն գիտությունը, որ պիտի կոչվի աշխարիմաստություն (գէոսոֆիա): Հոգեբանությունն էլ միչև հիմա չկարողացավ հղկվել իբրև հոգեիմաստություն (պսիխոսոֆիա):
Բնազանցությունը սկզբից ցայսօր լծվեց գոյության հանելուկը մեկնաբանելու գործին, ուզեց հասկանալ Ես-ի և բնության, ոգու և նյութի, կյանքի և առարկայի իմաստը: Գիտական մի շարք սիստեմներ ահագին վարկածներ, գործնական նշանակություն ունեցող <<ճշմարտություններ>> կուտակեցին և սակայն հարցը, թե ի՞նչ է գոյը, ի՞նչ է կյանքը, ի՞նչ է սրանց իմասը, դեռևս սպասում է իր պատասխանին:
Ընդհանուր առմամբ այն գիտությունները, որոնք բնազանցության օգնելու հավանականությամբ գործի լծվեցին, իրենց պրպտումների ընթացքում պարզեցին մի բան - թե <<ես>>-ի և <<ոչ ես>>-ի, ոգու և նյութի փոխհարաբերությունը շատ ավելի բարդ է, քան միարմատական (մոնիստական) մտածողներն ենթադրում են, թե սրանց միջև եղած կապն ու անկապը շատ ավելի խորհրդավոր է, քան երբևէ կարող է ըմբռնել այսպես կոչված <<մարդկային առողջ հասկացողությունը>>, քան կարող են սահմանել սովորական <<ճշգրիտ>> գիտությունները:
Աստվածաբանությունը, գաղափարապաշտ մտածողների զարագացրած տիեզերածնությունը (կոսմոգոնիա), տիեզերաբանությունը (կոսմոլոգիա), բարոյագիտությունը, պատմափիլիսոփայությունը և այլն, որոնք այնքան հուզիչ հավատով հետապնդում են նպատակի և նպատակադրության խնդիրը և հոգեբանությունը, որ այնքան խնամոտ կերպով երևան հանեց իմացության բանական և զգայական տարրերի այլազանությունը, անգամ նոր վիտալիստների իր խորության մեջ այսքան նշանավոր կենսաբանությունը, և վերջապես դրանց հետ ողջ իմաստասիրությունը՝ հանդիպեցին բանապես անըմբռնելի և անբացատրելի խորհրդավոր մի ուժի, բանատարերային մի Մեֆիստոֆելի, որ ոգին և սրա հայտնությունը հանդիսացող պատմությունը հաճախ շեղում է նպատակի գծից:

Այս ուժը կոչվում է անգիտակցական, տարերային, անբնական և սովորաբար անսպասելիորեն ազդու է դառնում պատմականորեն ճակատագրական վայրկյաններին և հաճախ որոշում է դեպքերի բախտը, անկախ մեր իմացական ըմբռնումներից, մեր բարոյագիտական սկզբունքներից և բարոյական զգացումից:
Դրա շնորհիվ է, որ շատ հաճախ կյանքում անբացատրելի են մնում հետևյալ տիպի հարցերը.
Ինչպե՞ս է լինում, որ աշխարհում հաճախ անբարոյականը հաղթում է բարոյականին, թզուկը՝ հսկային, մանօրերն նենգը՝ ոգու մեծության:
Ինչպե՞ս է լինում, որ հաճախ մեր որդեգրած գաղափարները, մեր բանականությունը, մեր զգացումները դավաճանում են մեզ:
Ինչպե՞ս է լինում, որ հաճախ բարին ենք կամենում և չարը գործում:
Ինչպե՞ս է լինում, որ հաճախ սրտի խորագույն հուզումով, նվիրումով և վճռականությամբ մեր մեր նպատակին ձգտելիս՝ հեռանում ենք նրանից:
Ինչպե՞ս է լինում, որ օրինակ՝ Հայաստանում, գրեթե ամեն քաղաքական աղետից հետո տեղի ունենում և երկրաշարժ:
Ինչպե՞ս է լինում, որ օրինակ՝ մի կին, մի կապիկ, մի այծ, մի ծառ կամ մի քար հաճախ պատճառ են դառնում, որ <<ճակատագիրը>> տարբեր բան տնօրինի, քան կարող է բանական թվալ:
Ինչպե՞ս է լինում, որ միևնույն պատճառը հաճախ տարբեր հետևանքներ է ունենում:
Ինչպե՞ս է լինում, որ <<նպատակը>> շատ անգամ զոհ է գնում մի <<պատահականության>>, մի <<արկածի>>:
Ի՞նչ է այս նպատակը: Եթե դա <<ես>>-ի գոյության կռահումն է և կարոտը, ապա դա ոչ միայն խտացված միտք է, այլև զգացում, ոչ միայն <<բան>>, այլև զգայական տարերք: Այդ դեպքում ինչպե՞ս լինում, որ ճակատագիրը, պատճառը, հետևանքը, պատահականությունը, արկածը հաճախ կարողանում են փոխել Ես-ի զգայական տարերքով (կամք) և բանական կարողություններով (միտք) պայմանավորված նպատակների ուղղությունը և անգամ բախտը: Ի՞նչ ուժեր են դրանք - արտաեսայի՞ն, թե՞ ներեսային, ոգուն բոլորովին անմատչելի՞, թե՞ միայն <<դեռևս>> մութ ու անծանոթ: Եթե բոլորովին արտաեսային՝ նրանք չէին կարող ամեն անգամ հայտնվել մեր գործունեության և մտածումների ճամբին, եթե միայն ներեսային՝ նրանք պետք է որ հպատակվեին մեր կամքին: Նրանք գտնվում են մեր և աշխարհի միջև, որով աշխարհի հետ գործ ունենալիս, նախ դրանք է, որ պիտի հաղթահարվեն: Հենց սրանում է ենթակայականի բախտորոշ դերը պատմության մարզում: Ե՞րբ է պատմությունը ստեղծվում - ա՛յն դեպքում միայն, երբ պատմագործ ուժը՝ ենթական մի բան հաղթահարում է: Ենթակայորեն ե՞րբ է այս հաղթահարում հնարավոր - այնժամ միայն, երբ միտքն ու կամքը, Ես-ի բանական կարողությունները և զգայական տարերքը ներդաշնակ են: Ամբողջական Ես-ը միայն կարող է գործել <<բանականորեն>> և իշխել <<տարերքին>>:
Մենք գիտենք մի այլ բան - որ մեր Ես-ը միանպատակ չէ, որ աշխարհում կա նպատակների բազմազանություն: Սա ասել է՝ որ պատմության նպատակներն էլ փոփոխական են, որ պատմությունը նպատակի հավիտենականություն ունի, բայց հավիտենական նույնանպատակություն չունի: Ո՞րն է նպատակի այս հավիտենականությունը, առաջադիմությո՞ւնը: Բայց ո՞վ կձգտեր դրան, եթե դա մի քիչ երջանկություն չխոստանար: Պատմության մղիչ ոգին ապերջանկության զգացումն է և երջանկության կարոտը: Պատմությունը ոգու ինքնափրկումի տենչն է: Եթե այս տենչը հավիտենական է -այդ նշանակում է, որ պատմություն հղացող ոգու առջև կա անբացատրելիորեն մութ, անբնական, անգիտակցական մի խոչընդոտ, մի հակաոգի, որ իր հակազդեցությամբ հավիտենական է:
Ըստ այսմ՝ պատմության նպատակի հավիտենականությունը պայմանավորվում է անգիտակցականի հավիտենականությամբ:
Ի՞նչ է անգիտակցականը: Հոգեբանությունը բնազդների աշխարհը զատելով զուտ բանականությունից, նրան սահմանեց <<ենթագիտակցական>> բառով: Ենթագիտակցականը գիտակցականից տարբերվում է նրանով, որ ոչ թե ուսուցվում է, այլ ժառանգականորեն փոխանցվում, ոչ թե իմացական երևույթ է, այլ կենսաբանական, ոչ թե անհատական մտորում է, այլ տեսակի խառնվածք, ո՛չ թե մտքի ընդունակություն է, այլ արյունի, ո՛չ թե անցանելի է անհատի հետ, այլ զուգահեռ՝ սեռի հավիտենականություն:
Այս <<ենթագիտակցականը>> ավելի ազգակից է բնության, քան բանականությունը. նա բնատարերքի շարունակությունն է կենսաբանական էակների մեջ:
Այս կենսաբանական <<ենթագիտակցական>>-ը անօրգանական բնատարերքի հետ կազմում է այն խորհրդավոր ուժը, որ կոչվում է անբանական՝ <<իրրացիոնալ>>:
Մարդկային ոգու հզորանքի գաղտնիքը և նրա ճակատագրի ողբերգությունը հենց նրանում է, որ նա թե՛ իր ուժերն է ստանում անբանականից, թե՛ չի կարող ազատվել նրա տիրապետությունից:
Հզորության գաղտնիքը հասկացել են մարդկային այն խմբակցությունները, որոնք ճակատագրի դեմ ոգորելիս՝ զգում են, որ պետք չէ հակասության մեջ դնել բանականը և բնազդականը, որոնք գիտեն, թե նվաճողական մտքի բուն աղբյուրը առողջ բնազդն է:
Զուր չէ, որ անգլևգերման մի շարք մտածողներ կամքը համարում են տարերային կույր տենչանք, իսկ բանականությունը՝ նրա գործիքը:
Ո՞րն է կամքի աղբյուրը. այս հարցը էության հարց է, իսկ էությունները կազմում են ոգուց և բնությունից:
Եթե հարց տանք. ո՞րն է կամաստեղծ բնությունը, աշխարհիմաստությունը պիտի պատասխանի - Հայրենի՛քը:
Եթե հարց տանք. ո՞րն է կամաստեղծ ոգին, կենսաբանությունը պիտի պատասխանի - Ցեղը:
Հայրենիք ու Ցեղ - դրանք երկուսն էլ անբանական ուժեր են որով ավելի հավիտենական, քան այլ որևէ բան՝ երկնքի տակ:
Այդ է պատճառը , որ մարդկային պատմության բոլոր ոգորումները, վերջին հաշվով դառնում են դրանց շուրջը:

<<Ցեղ և Հայրենիք>>, 1936թ., թիվ 1
Հայկ Ասատրյան, ՀԱՏԸՆՏԻՐ
Հայկ Ասատրյան, ՀԱՏԸՆՏԻՐ
Комментариев нет:
Отправить комментарий