25.10.2012

Ազգ և Ժողովուրդ


"Ազգ" և "Ժողովուրդ" երևույթների տարբերությունը գալիս է հնագույն ժամանակներից, և հիմարությունների են այսօրվա "գիտական" այն մոտեցումները` իբր "ազգ" երևույթն իր ձևավորուրումը և դրա հասկացողությունը ձեռք էբերել միայն ինդուստրացիայի հետևանքով Եվրոպական երկրներում, 18-19դդ ընթացքում: Միտումնավոր լռելով ազգային գենոտիպի առանձնահատկությունների մասին, համաշխարհայնացման ջատագովների հրահանգները կատարող որոշ "գիտնականներ" փորձում են շփոթ առաջացնել` ազգը բնորոշելով միայն որպես լեզվի ու մշակույթի ընդհանրությամբ և դրանց ճանաչողության հիմքով ձևավորված խումբ: Սակայն վերջին տասնամյակների գիտական առաջընթացի շնորհիվ միջուկային գենետիկան ապացուցեց, որ բազմաթիվ ազգեր ունեն ԴՆԹ-ի ընդհանրական առանձնահատկություններ` հստակ գենոտիպով:



Տնտեսական ու հասարակական ընդհանրություններով ապրող հասարակությունը կարող է կոչվել` "ժողովուրդ": Օրինակ` Մեծ Բրիտանիայում` բրիտանացի ժողովուրդը, Վրաստանի ժողովուրդը, Պարսկաստանի և այլն: Սակայն բացահայտ է, որ նույն Բրիտանիայում կան տարբեր ազգեր` իռլանդացիներ, անգլոսաքսոններ, շոտլանդացիներ և այլն: Եվ անհրաժեշտ է ընդգծել, որ ազգային տեսակները տարբերակող գենոտիպի առանձնահատկությունը բնորոշիչ չէ "ժողովուրդ" հասկացության համար:

Որոշակի տարածքում այն հասարակությունըկամ հավաքականությունը, որն ունի տնտեսական և հասարակական կյանքի ժամանակավոր ընդհանրություններ, ինչպես նաև ` լեզվական իմացության ընդհանրություն, կոչվում է ժողովուրդ:

Բնության մեջ կայացած այն հավաքականությունը, որն ունի գենոտիպի ընդհանրություն, և պատմական որոշակի ժամանակահատվածում ու որոշակի տարածքում լիարժեք ձևավորել է` իր լեզուն, մշակույթը, իր հոգեբանական առանձնահատկությունները որպես ընդհանրական նկարագիր, և օժտված է իր տեսակի գիտակցությամբ, կոչվում է ԱԶԳ:

Նույնիսկ միևնույն բնակլիմայական պայմաներում հազարավոր տարիներ կողք-կողքի ապրող ազգերն ունեն տարբեր ընդհանրական նկարագիր: Թբիլիսիում ապրող վրացին, հայը, օսեթը, ռուսը` տարբեր ընդհանրական ազգային նկարագրեր են: Ռուսը, լեհը, գերմանացին, ֆրանսիացին և այլն իրենց ազգային ընդհանրական նկարագրով բացարձակ տարբերվում են իրարից: Եվ քաղաքակրթության պատմության ընթացքում յուրաքանչյուր ազգային միավոր արտահայտում է իր գույնը, իր արժեքը և ունի իր ֆունկցիաները: Երբ որևէ այլազգի անհատ ասում է` վրացի, ռուս,  գերմանացի,  հայ կամ ֆրանսիացի և այլն, ապա նրա գիտակցության մեջ հառնում է այդ ազգի հավաքական նկարագիրը: Եվ ազգային մշակույթը`  այս կամ այն ազգի հավաքական դիմաքծի արտահայտությունն է, որը դարերի ընթացքում կուտակման արդյունք է:
Ազգային ընդհանրական նկարագրի ակնհայտ տարբերությունները յուրաքանչյուր մարդու ընկալումն է:
Բացահայտ ճշմարտությունները խեղաթյուրող և անհեթեթ կոսմոպոլիտիզմ քարոզող գլոբալիզմի ջատագովները չեն ուզում հասկանալ, որ ճշմարտությունը խեղդելով նրանք սատարում են ազգային ուժերի ծայրահեղ դրսևորումների պատճառը` գլոբալիստական շահերի և նրանց կեղծ գաղափարախոսությունների դեմ հակազդեցությունն է: Մարդկային հասարակության լուսավոր ապագան հնարավոր է  կերտել միայն բնության օրենքներին համապատասխան` ազգերի կարևորության և նրանց բազմաֆունկցիոնալ ներդաշնակության սկզբունքի գաղափարախոսությամբ, և ոչ թե կոսմոպոլիտ միատարրությամբ:
Այսօր մոլեկուլյար գենետիկան փաստում է, որ տեսակները նախածրագրավորված գենոտիպեր են և բնական սելեկցիան չի ստեղծում տեսակներ: Սակայն այս ամենով հանդերձ , մոլեկուլյար գենետիկան  դեռ չի կարող պատասխանել, թե բնության մեջ այդ ո՞ր զորությունն է, որ նախապես ծրագրում է տեսակները, ծրագրում է տեսակների գենոտիպերը, դրանց բնույթը, և ամենակարևորը` այդ տեսակների անհրաժեշտ փոխկապակցությունը, և նրանց կատարելիք հստակ ֆունկցիաները բնության մեջ:

Ազգերը կազմավորվում են բնության արգանդի մեջ և ի վերջո ծնունդ են առնում, աճում և դառնում են անհատականություններ: Նրանց զարգանալու և կայանալու ուժականությունը` նրանց անդրանցական էության ուժի շնորհիվ է: Որևէ սպանդ, եղեռն չեն կարող սպանել ազգը:

Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը

Комментариев нет:

Отправить комментарий