Համաձայն միջագետքյան, արևելամիջերկրածովյան, եգիպտական ու փոքրասիական սկզբնաղբյուրների, մետաղագործության հայրենիք Հայկական լեռնաշխարհը Ք.ա. 3-րդ հազարամյակից Մեծամորի և այլ կենտրոնների մետաղագործական արտադրությամբ մասնակցում էր միջազգային առևտրին:
Ք.ա. 28-20 դարերում Առաջավոր Ասիայի հյուսիսում գործում էր մետաղի առևտրի ՝ Փոքր Ասիայի Քանեշ քաղաքից (Կեսարիայից մոտ 20 կմ հյուսիս-արևելք) Աշուր ուղիղ գծով շուրջ 1000 մետր ձգվող մայրուղին, որի մասին տեղեկանում ենք հատկապես Քանեշից հայտնաբերված բազմահազար ասուրագիր կավե սալիկներ:
ՏԵՂԵԿԱՆՔ: Ք.ա. 20-28 դարերում Քանեշի և Քանեշ-Աշուր մայրուղու կապի մեջ են եղել Հայկական լեռնաշխարհի արևմտյան և հարավային շուրջ քառասուն կենտրոններ՝ Աբարնա, Դեգիշանա (Դեգիք). Էլուխութ, Թեգարամա (Թոգորամա, Թորգոմա Տուն), Թուգրիշ (Տուգրիշ), Խախում, Ծուփանա (Ծոփք), Նիհիրիա, Շուբարի (Արման-Սուբուր) և այլն:
Քանեշի առևտրական բնագրերում հիշատակվում են բազմապիսի մետաղներ (ոսկի, արծաթ, պղինձ, անագ) այդ թվում՝ երկաթ:
Նշենք, որ սա ձուլման եղանակով հանքաքարից ստացվող երկաթի առաջին գրավոր հիշատակությունն է պատմության մեջ:
Այս առումով ուշագրավ է անգլիացի ականավոր հնագետ Գորդոն Չայլդի վաղդինաստիական Միջագետքի մետաղագործության մասին ուսումնասիրություններից ստացված եզրակացությունը, ըստ որի հանքաքարից երկաթի ստացման գյուտը կատարել են Հայաստանի բնիկները, որոնք այն գաղտնի են պահել մինչև Ք.ա. 2-րդ հազարամյակի վերջը:
ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ: <<Երբեմն հանդիպում եմ նաև երկաթյա իրեր: Պարզվեց, որ Ուրի արքայական դամբարաններից գտնված մետաղյա իրերից մեկը պատրաստված էր երկնաքարային (մետեորեիտային) երկաթից: Բայց Խաֆաջեից (հնավայր Տիգրիսի միջին հոսանքում-հեղ.) գտնված դաշույնի շեղբը պատրաստված է բնական հանքաքարից ստացված մետաղից: Ընդ որում, այդ դաշույնը պատրաստի վիճակում բերվել էր Հայաստանից, որտեղ, ինչպես կարելի է դատել ըստ ավելի ուշ արձանագրությունների.... հայտնաբերել էին երկաթի ձուլման տնտեսական մեթոդը, որը նրանք, սակայն, մինչև երկրորդ հազարամյակի վերջը գաղտնի են պահել>>:

Чайлд Г., Древнейший Восток
в свете новых раскопок,
М., 1956, с. 240
Դա փաստում է նաև Քանեշի բնագրերի տվյալներով: Վերջիններիս համաձայն՝ ասուրացի առևտրականները փորձում էին մաքսանենգությամբ Հայկական լեռնաշխարհից դուրս բերել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մետաղներ (հատկապես՝ երկաթ), ինչն արգելել էին լեռնաշխարհի իշխանությունները: Նման փորձ անող ասուրացի առևտրականները բացահայտվել և մահապատժի են ենթարկվել լեռնաշխարհի սահմաններին գտնվող հսկիչ կետերում: Ի դեպ, սրանք մաքսանենգության և մաքսանենգներին պատժելու առաջին գրանցված դեպքերն են համաշխարհային պատմության մեջ:
Մեզանից շուրջ չորս հազար տարի առաջ հայկական պետական կազմավորումներում հստակորեն գիտակցվում էր ռազմավարական հումքի նշանակությունը իսկ ազգային-պետական գաղտնիք համարվող երկաթի գյուտը, որն ուներ համաշխարհային նշանակություն , դրսի աշխարհի համար անմատչելի է պահվել մի քանի հարյուրամյակ:
Մետաղագործության զարգացումը զինագործության (հետևաբար՝ ռազմարվեստի առաջընթացի) կարևոր նախապայմաններից էր, այդ ժամանակաշրջանի համար, թերևս, կարևորագույնը՝ ձիերի և մարտակառքերի կիրառման հետ միասին: Ձիերի առաջին հիշատակությունը գրավոր աղբյուրներում վերաբերվում է Հայկական լեռնաշխարհի այսօր հայտնի հնագույն պետությանը՝ Արատտա երկրին (Ք.ա. 28-27դդ):
Հնագիտական պեղումներից հայտնաբերված ոսկրաբանական նյութը ցույց է տալիս, որ ձիերի սանձումը Հայկական Լեռնաշխարհում կատարվել է դեռևս Ք.ա. չորրորդ հազարամյակի վերջերին: Ք.ա. երրորդ հազարամյակի կեսին ձիու կիրառման հնագիտական ապացույցներ ունենք արդեն Հայկական լեռնաշխարհի հարավային փեշերին և Հյուսիսային Միջագետքում, որոնք նույն հազարամյակի երկրորդ կեսին շատանում են:
Հատկանշական է, որ Միջագետքից գտնված գրավոր աղբյուրներում մարտակառքին լծված ձիու համար հատուկ տերմինն առաջին անգամ օգտագործվում է կուտիական տիրակալների թողած արձանագրություններում, որոնց հայրենիքն, ինչպես նշվել է, Մեծ Հայքի Կորդվաց աշխարհի տարածքն էր:
Այսպիսով՝ մետաղագործական զարգացմամբ և ձիերին լծված մարտակառքերի մուտքով հայ զինագործ վարպետները համաշխարհային ռազմարվեստում իրականացրել են առաջին հեղաշրջումը (ընդունված է համարել, որ համաշխարհային ռազմարվեստն ապրել է երեք հեղաշրջումների դարաշրջան, որոնք էապես փոխել են մարտադաշտում իրականացվող գործողությունների բնույթը: Դրանք են 1.ձին մարտադաշտ բերելը և ժամանակագրորեն դրան համընկնող երկաթի զինատեսակների կիրառման սկիզբը (Ք.ա. 2-րդ հազարամյակ) 2.վառոդի գյուտը մարտադաշտում հրազենի (հրետանու) կրառումը, (13-րդ դարից սկսած), որոնք որակապես փոխում են հակառակորդի կենդանի ուժի խոցման մասին ընդունված պատկերացումները, 3.միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծումը (20 -րդ դար) քաղաքակիրթ մարդկությանը կանգնեցրեց այդ նոր սերնդի զենքերի ավերող հատկությունների գիտակցման անհրաժեշտության առջև ): Թերևս, նաև դրանցով էր պայմանավորված ռազմական գործի բնագավառում տեղի ունեցած այն <<պայթյունը>>, որ սկզբնավորեց Հայկական լեռնաշխարհից Ք.ա. 18-րդ դարի երկրորդ կեսին երեք ուղղություններով:
“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:
Комментариев нет:
Отправить комментарий