Արտաշես Ա Բարի թագավորը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Հայոց Երվանդունիների տոհմից վերընձյուղված Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է, Զարեհի որդին: Մինչև թագադրումը զորավար է եղել Սելևկյանների բանակում: Մ.թ.ա. 190թ-ին Մագնեսիայի ճակատամարտում՝ Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ-ի պարտությունից հետո, Արտաշես Ա Բարի թագավորը Մեծ Հայքը հռչակել է անկախ թագավորություն: Վերամիավորել է հայկական հողերի մեծ մասը, ստեղծել կենտրոնացված հզոր հայկական պետություն: Նրան չի հաջողվել Հայաստանին միավորել միայն բուն հայկական հողատարածքներ Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Կարգավորել է պետական կառույցը, կատարել հողային բարենորոգումներ, երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների: Մեծացրել և հզորացրել է Հայկական բանակը: Կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները: Մ.թ.ա. 179 թ-ին Արտաշես Ա-ն միջնորդ դատավորի (խաղարար) կարգավիճակով դիվանագիտական բանակցություններ է վարել Փոքր Ասիայի հինգ պետությունների՝ Փոքր Ասիայի, Պոնտոսի, Պերգամոնի, Կապադովկիայի, Գաղատիայի թագավորների հետ և կնքել է խաղաղության պայմանագիր: Այդ պայմանագրով Փոքր Հայքի Միհրդատ թագավորը և Պոնտոսի Փառնակես Ա թագավորը հրաժարվել են մյուս երեք թագավորություններից և մուծել են ռազմատուգանք:
<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 19, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց
Комментариев нет:
Отправить комментарий