
Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց, և հետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր. որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի թափով անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս կերպով՝ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում է: Իսկ ամբոխն այս քաջության ահագին գործը տեսնելով փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը>>: Հայկի և Բելի մասին վեպը վերաբերում է հայ ժողովրդի մանր տոհմային միավորումներից մեկ ընդհանուր պետական կազմավորում ստեղծելու փուլին և իր մեջ կրում է Հայկական լեռնաշխարհի ցեղերի համախմբման և հայ ժողովրդի ինքնահաստատման գաղափարը: Բելին սպանելուց հետո Հայկը վերադարձրել է իր բնակատեղը՝ հետը տանելով Բելի զմռսած դիակը << ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց>>: Ի պատիվ հաղթանակի Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ նետսպան է եղել Բելը, Հայկն անվանել է Գերեզմանք: Այս դեպքերից հետո նրա բնակիչները Հայկի անունով կոչվել են Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ նրանց երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Անանիա Շիրակացու և Վանական Վարդապետի մոտ պահպանված ավանդություններում Հայկը նաև հայոց առաջին տոհմադիրն է, ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը (հայկակամն տարվա ամիսները կոչվել են Հայկի որդիների ու դուստրերի անուններով):
<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 13, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց
Комментариев нет:
Отправить комментарий