
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (25,06,1845թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (20.07.1848թ.)
Իշխան Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկը (ծն. 1798թ., Թիֆլիս- 20,02,1855թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական գերեզմանոցում, այժմ՝ ՀՀ Լուռու մարզ) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1816թ. ավարտել է Թիֆլիսի ազնվական ուսումնարանը (վարժարանը): Բանակում ծառայությունն սկսել է 1817 թ-ին, Կովկասի գլխավոր հրամանատար Ա.Պ. Երմոլովի միջնորդությամբ, Սանկտ-Պետերբուրգի լեյբ-գվարդիայի հեծյալ գնդում: 1827թ-ի մարտի 23-ին, իր խնդրանքի համաձայն, զինվորական մայորի կոչումով փոխադրվել է Կովկաս, որտեղ ծառայել է ավելի քան 27 տարի: Մասնակցել է 1826-1828թթ. ռուս պարսկական, 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմներին, Երևանի, Աբասապատի, Սարդարապատի, Թավրիզի գրավմանը (1827թ.): Աչքի է ընկել Օլթիի գրավման ժամանակ: Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել պարսկահպատակ հայերի ներգաղթի կազմակերպման գործում: 1829թ-ին նշանակվել է Հայկական մարզի կառավարիչ: 1832-1837թթ-ին եղել է Թիֆլիսի հետևակային գնդի հրամանատար (այդ ժամանակ գունդը գտնվում էր Երևանի բերդում), 1837-1838թթ-ին՝ Թիֆլիսի եգերական գնդի հրամանատար, 1838-1841 թթ-ին՝ Նուխիի ջոկատի հրամանատար, 1841-1842թթ-ին՝ Սամուրյան ջոկատի հրամանատար, 1844-1847թթ-ին՝ Դերբենդի զինվորական օկրուգի, Միջին և Հարավային Դաղստանի ռուսական զորքերի հրամանատար: 1847թ-ին նշանակավել է Դերբենդի նահանգապետ, ապա Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ: Դաղստանում հիմնել է Թեմիրխան-Շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստան): Իր զորաջոկատով բազմիցս արշավել է լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ: 1854թ-ի ձմռանը հաղթահարել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթան և դուրս եկել Շամիլի թիկունքը:
<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 261, Տիգրան Հայազն
Комментариев нет:
Отправить комментарий