02.04.2013

ՑԵՂԱԿՐՈՆԻ ԴԱՎԱՆԱՆՔԸ


Հա՛յ եմ:

     Ես ավանդապահն եմ Հայոց ազնիվ արյունին:
     Ես ժառանգորդն եմ ու տերը Հայաստանի:
     Ես պահակն եմ Ցեղիս հոգևոր հարստության ու դրոշակակիրը նրա պատմական կոչումին:
     Ես կդավանեմ ու կպաշտեմ ցեղիս ստեղծագործ Աստվածը:
     Ցեղս մեծ է ու արժեքավոր:
     Ուժի անսպառ աղբյուր է նա, գիտակցության ջահ, առաջնորդ և ապավեն:
     Ցեղս արյունի սրբազան միությունն է, որի ճակատը կպարզի թշնամու դիմաց և կվերացնի իր ներքին պառակտումները:
     Ցեղս ընկերային արդարության անշեղ դատավորն է, որ կմերժե դասակարգային ամեն հասկացողություն:
     Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայու՝ պարգևաբաշխ ու լիառատ:

Ցեղակրո՛ն եմ:
     Ես նվիրված եմ Ցեղիս պայքարին ու հաղթանակին:
     Իմ կյանքը, կարողությունները ու նվաճումները - դիրք, փառք և հարստություն - կպատկանեն    ու կծառայեն ո՛չ թե ինձ, այլ՝ Ցեղիս:
     Իմ գոյությունը մեկ նպատակ ունի միայն - անաղարտ պահել երակներիս արյունը և Ցեղս տևականացնել:
     Իմ կյանքը մեկ արդարացում ունի միայն - տիրանալ հայրենի հողին և կառչել նրան:
     Իմ մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն ինձնով չեն վերջանա, այլ՝ կշարունակեն ու ծաղկեն ինձնով:




     Ես կլսեմ կանչը իմ վտանգված Ցեղիս:
     Արյունիս մեջ կզգամ պայքարի կրակը և հոգուս մեջ՝ արև հավատքի:
     Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու և մեռնելու:
     Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
     Ահա՛ կուխտեմ Մամիկոնյան զորավարների մեռնելու ուխտով. <<Քաջությամբ մեռցուք  ի վերայ աշխարհիս մեր և ի վերայ ազգիս մեր և մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զրբազանս մեր>>:
 
                                          Ուխտեցի՛:
                                          Հետևեցե՛ք ինձ:

 Ռազմիկ, 1943թ., թիվ 131

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить