02.04.2013

ԴԱՆԵԻԼ ԲԵԿ-ՓԻՐՈՒՄՅԱՆ


Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28.05.1919թ.)

Դանիել-Բեկ Աբիսողոմի Փիրումյանը (Փիրումով) (ծն. 22.11.1861թ., Լեռնային Ղարաբաղ, Ասկերանի շրջան, գ. Նախիջևանիկ - 1921թ., թաղված է Սուրբ Գայանե եկեղեցու բակում) բանակի ռազմական գործիչ է, Պողոսբեկ Փիրումյանի հորեղբոր որդին: Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը: Զինվորական ծառայությունը սկսել է 1881թ-ին: 1881-1883թ-ին  սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերային ուսումնարանում, 1913թ-ին ավարտել է Օրանիենբաումի (այժմ Լենինգրադի մարզ, ք. Լոմոնոսով) սպայական հրաձգային դպրոցի դասընթացը: Մասնակցել է 1918թ-ի Սարդարապատի հերոսամարտին, եղել է ռազմաճակատի հրամանատար, դրսևորել է զորավարական մեծ հմտություն և խիզախություն, ռազմաճակատի կենտրոնական հատվածում ջախջախել է թշնամուն: 1918թ-ի հուլիսի 20-ին նշանակվել է նորաստեղծ ՀՀ բանակի 1-ին բրիգադի հրամանատար: 1918թ-ին արժանացել է գեներալ-մայորի աստիճանի: 1920թ-ի սեպտեմբերին նշանակվել է Կարսի գեներալ-նահանգապետ: Հակտեմբերի 30-ին ՝ Կարսը թուրքերի կողմից գրավելու ժամանակ, գերի է ընկել:
Գերությունից ազատվել է 1921թ-ի հոկտեմբերին Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով:

՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքից: Ե., 2009 թ., էջ 119:

Комментариев нет:

Отправить комментарий