23.01.2013

ԱԶԳԱՅԻՆ ԳԵՆՈՏԻՊ


Բնության մեջ ցեղային խառնամուսնությունների արդյունքում կարող են տեղի ունենալ միայն տեսակների որակական փոփոխություններ, բայց ո՛չ նոր տեսակ:
Բնության մեջ  երկու ազգային տեսակների խառնամուսնությունների արդյունքում երբեք չի ստեղծվում ազգային երրորդ տեսակ: Խառնածինի ու նրա հետագա սերունդների ազգությունը  որոշվում է նրա հոր կամ մոր ազգային պատկանելիությամբ, և հատկապես՝ նրա կեցության միջավայրի լեզվամտածողությամբ ու մշակույթով:

Մարդկային ցեղի պատմությունը ցույց է տալիս՝ <<Ազգերը ջորի են դառնում և դատապարտված են, երբ նկատի չի առնվում նրանց գենոտիպի առանձնահատկությունները և կնքվում են անգետ, ազատ ամուսնություններ>>(Թորգոմ Սարայդարյան): Այսպիսի ժողովուրդները ժամանակավոր գոյատևում են ի շնորհիվ՝ կրոնի, ուժի և վախի, և կամ ի շնորհիվ՝ թշնամիների հակազդեցության: Բայց երբ այդ ճնշումները բացակայում են, նրանք ձյան պես հալվում են ու անհետանում:

      Կայացած ազգատեսակի նախնական գենոտիպը երբեք չի վերանում խառնամուսնությունների արդյունքում, եթե դրանք չեն կրում գերակշռող մասսայական բնույթ: Կայացած ազգատեսակի նախնական ուրույն գենոտիպը վերահառնում է կրկին, եթե ազգային տեսակը՝ ա) խոսում և ստեղծագործում է իր մեջ <<տկարացած>>  իր նախնական գենոտիպի լեզվով, բ) առաջնորդվում է իր գենոտիպից բխող բարոյահոգևոր արժեքային համակարգով, գ) ունի կամ վերականգնում է իր ազգային - գենետիկ ինքնության գիտակցությունը և նկարագիրը:

     Կոսմոպոլիտիզմի քարոզչությունը կեղծ է: Իրականում, աշխարհաքաղաքացիության հոգեբանական հենասյունը ոչ թե մարդասիրությունն է , այլ՝ եսակենտրոնությունն է (էգոիզմը): Վերացական մարդասեր աշխարհաքաղաքացիներ չեն լինում: Եթե անհատը չի ցավում և չի ապրում իր ազգատեսակի հոգսերով և կյանքով, ապա նա չի կարող լինել համընդհանուր մարդասեր:
      Ապազգայնացումը չի կարող ձևավորվել անհատի ինքնաճանաչման նրա առաջընթացից կամ նրա հոգևոր առաքինությունների և գիտակցության ընդլայնումից: Ապազգայնացումը միայն առաջանում է, երբ անհատը լքում է իր պարտականությունները և անպատասխանատու անձ է: Համամարդկային գիտակցության հասնելու համար՝ դուռը դո՛ւ ես, ընտանի՛քդ է, ա՛զգդ է: Անհատը չի կարող լքել իր ընտանեկան և ազգային պարտականություններն ու մուտք գործել հոգևոր դռնով: Համայն մարդկությունը Աստվածային <<ես>>-ի թերթիկներն են: <<Ես>>-ն իր ստորաբաժանումների մեջ չիրականացնողը չի կարող հասնել տիեզերական մեծ <<ես>>-ին: Մեծ <<ես>>-ը իրականում փոքր <<ես>>-ի մեջ է:
      Արտահայտված բռնությունը՝ ուժեղի՛ տիրույթն է: Ազգի առաքելությունը՝ լինե՛լն է, և ոչ թե կե՛ր դառնալը՝ ուրիշ տեսակների համար միայն դոնոր լինելը:
     Ազգային տեսակի համար մահը հնարավոր է միայն, երբ ազգը հեռանում է իր հոգևոր էությունից: Նման անկումային պահերին անհրաժեշտ է , որ ազգի մտավորական սերուցքը առաջադրի համազգային գերնպատակ՝ մշակույթային , քաղաքական կամ տնտեսական:

Комментариев нет:

Отправить комментарий