30.11.2012

ԵՐԲ ՇՐՋԱԾ ԽԱՉԸ ՍՈ՛ՒՐ Է ԴԱՌՆՈՒՄ


Գևորգ 5-րդ Սուրենյանցի կոչը ժողովրդին

-Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մերհավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը: Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից: Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին:
Այսպիսով, ռազմաճակատ մեկնելու թույլտվության և օրհնության խնդրանքով Ամենայն հայոց կաթողիկոսին էին դիմում ճեմարանի սանը, Մայր Աթոռի միաբանը, թեմի առաջնորդը: Իսկ արդեն հունվարին Մայր Աթոռից ռազմաճակատ էին մեկնել Ներսես աբեղան, Վարդան, Թադևոս, Գյուտ և Իսահակ վարդապետները և ուրիշներ:
Մայիսյան հերոսամարտի տարիներին առավելապես աչքի ընկավ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը: նա գլխավորում էր հիմնականում ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ գունդը, որը ստացավ <<Մայիսպարտներ>> անվանումը: Սիմոն Վրացյանը նրան համեմատում էր Ղևոնդ Երեցի հետ:
Ղարաքիլիսայի ճակատամարտում Հայկական զինված ուժերին աջակցում էին կամավորական շարժման հայտնի ղեկավարներից Մեսրոպ Տեր- Մովսիսյանը, Դարպաս գյուղի քահանա, տեր Կոմիտաս Սարգսյանը, որոնք համախմբելով մի քանի գյուղերի բնակիչների, կազմակերպեցին դիմադրություն:
Բաշ Ապարանի ճակատամարտում տեր Հովհաննես և Տաճատ քահանաների կազմակերպած աշխարհազորային ջոկատներն առաջին անգամ դիմագրավեցին թուրքական զորքերի հարձակումները:
Հանրապետության հռչակումից հետո Հայոց եկեղեցին իր ողջ նյութական ու մարդկային ռեսուրսները ի նպաստ դրեց նորանկախ հայրենիքի կառուցման գործին:
1920թ-ին մայիսյան բոլշևիկյան խռովության ժամանակ Հայոց եկեղեցին հանդես եկավ բոլշևիկյան քննադատություններով: Հայոց հայրապետը շարժումը անվանեց <<դավաճանական>>, իսկ մասնակիցներին՝ <<էժանագին հերոսներ>>:

Комментариев нет:

Отправить комментарий