Հայկական արեւխաչի մասին շատ է գրվել, գրվում ու պիտի շարունակվի գրվել, քանզի այն իր մեջ հավերժական խորհուրդների համակարգ է կրում:
Մեր նպատակն արդեն գրված գիտական նյութերի քննարկումը չէ, առավել եւս հակառակվելը, որովհետեւ ուսումնասիրությունները, հետազոտությունները ճշմարիտ են հավանական լինելու հարթությամբ:
Արիաները (Արիացիները) տարածվելով Նախահայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից, իրենց հետ տարել են նաեւ շատ խորհուրդներ ու խորհրդանշաններ:
Դիցուկ՝ Հնդկաստան էին բերել աշխարհաստեղծման սեփական իմաստասիրությունը:
Չծավալվենք այդ իմաստասիրության ու գաղափարաբանության սահմաններում ձեռք բերված գիտություններում եւ գիտելիքներում. դա մեզ կհեռացնի մեր բուն նպատակից, պարզապես դիտարկենքԿեռխաչ-Սվաստիկան որպես խորհրդանիշ:
Արիա իմաստունները, ովքեր Սանկհյայի եւ Յոգայի բարձրագույն գիտակներ էին եւ իրենք էլ Յոգի (հայերեն բառ է՝ Հոգի) էին կամ Սանկհյային նվիրված մարդիկ (այսօր՝ հնդարիականությունում պահպանված),
Տիեզերքում տեսել էին եւ հիմա էլ տեսնողները տեսնում են էներգետիկ երկու հզոր աղբյուր:
1. Փուռուշա (նորից հայերեն բառ է. փուռ-ջերմություն + ու-շաղկապ + շա, – արեւ, լույս), արական սկզբունքներով, որ գոյություն ունի առանց պատճառի եւ հետեւանքի, տարածության եւ ժամանակի համար:
2. Պրակրիտի (նորից հայերեն բառ. պրակ-հատված + րիտի-կին, իգական իմաստ) իգական սկզբունքով, ստեղծողը նյութական աշխարհի, բայց այն ինչ ստեղծում է Պրակրիտին, բերում է Փուռուշայի մեջ, լիցքավորում է էներգիայով, ապա բաց թողնում դեպի Տիեզերական Գիտակցություն՝ Մհաթմա: Փուռուշան իր արական սկզբունքով, ինքը կարող է մտնել Պրակրիտիի մեջ, երբ ցանկանում է բազմապատկվել կամ որեւէ իմացություն նյութականացնել, ապա նորից բաց թողնել դեպի Տիեզերական Գիտակցություն:
Նկարելով, քանդակելով, գրելով, պատմելով՝ Արիա իմաստուններն ու իմաստասերները ցույց են տվել էներգետիկ այդ հզոր հոսանքների շարժման ուղղությունը՝ մեկնելով Փուռուշայի եւ Պրակրիտի հանգույցները:
Դրանք նման են շարժման մեջ կեռխաչի պտույտներին եւ, ի վերջո, բոլոր տիեզերական պտույտները պարուրաձեւ են եւ գործողության մեջ ստանում են կեռխաչային ձեւ……
Մտածելակերպի այս տարբերակով լուծվում է Հայկական ժայռապատկերներում հանդիպող Կեռխաչ-Սվաստիկայի ներքեւի թեւին եղած ելուստի առեղծվածը. դա Տիեզերական Գիտակցությունն է:
Կարիք կա՞ արդյոք հիշեցնելու, որ հայկական ժայռապատկերներում հանդիպող կեռխաչերը 2-3 հազարամյակով մեծ են Հնդկաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Պարսկաստանում եւ այլուր հանդիպող կեռխաչերից:
Комментариев нет:
Отправить комментарий