Բասկերը համարվում են Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդը: Բոլոր դեպքերում, նրանք այստեղ հայտնվեցին հնդեվրոպացիներից շատ առաջ: Ստացվում է, որ այդ ժամանակահատվածում արդեն հայ ազգային լեզվաբանական տարրը թափանցել էր Եվրոպա: Նման տեսակետը հաստատվում է այն հանգամանքով, որ թե' Հայկական լեռնաշխարհում, և թե' Բասկոնիայում գոյություն ունեն բազում նման տեղանուններ: Բավարարվենք մի քանի օրինակով. Աշտարակ /քաղաք Հայաստանում/ - Աստարակ /բասկերի բնակավայր հարավային Ֆրանսիայում/, Գորիս /քաղաք Հայաստանում/ - Գորիս /բնակավայր Բասկոնիայում/, Շուբրիա /Հայկական Սասուն աշխարհի հնագույն անվանումը/ - Շուբերոս /Ֆրանսիայում բասկերի պրովինցիա/, Արաքս /գետ Հայաստանում/ - Արաքսես /Բասկոնիայում գետի անուն/, Առան /հայկական տեղանուն/ - Առան /տարածված տեղանուն Բասկոնիայում/, Քարքար /տեղանուն Ամտ. Հայաստանում/ - Քարքար /ճանաչված տեղանուն Բասկոնիայում/: Անվանումների շարքը կարող ենք շարունակել:
Գիտության համար տեղանվանական համատեղումները կարող են առանձին հետաքրքրություն չներկայացնել, վերջ ի վերջո հնչյունաբանական զուգադիպումները դեռևս ապացույցներ չեն: Սակայն հայ-բասկական տեղանվանական զուգահեռները մեծ մասամբ երկու լեզուներում էլ նույնանման են: Օրինակ`
"առան" հայերեն - հովիտ
"առան" բասկերեն - հովիտ
"Կարբե" հայերեն - Քարի տակ
"Կարբե" բասկերեն - Քարի տակ:
Լասայի կողմից գտնված ձեռագրի ակադեմիական հրատարակությունները մինչև 1953 թվականը չեն տպագրվել: Ինչպես էլ, որ նա հիմնավորում էր հայ-բասկական ազգային լեզվաբանական կապը, գիտության մեջ իշխում էր բասկերի վրացական ծագման տեսությունը, քանի որ երկու լեզուներում էլ հաջողվեց հայտնաբերել մինչև 300 նույնահունչ բառեր: Բասկական բառերի հետ համեմատում էին վրացականները, որոնք ինչպես ցույց էր տալիս Լասան, ամենայն հավանականությամբ փոխառված են հայերենից:
Բայց հետ վերադառնանք 1928 թ., երբ գերմանացի գիտնական Յոզեֆ Կարարը հրապարակեց իր երկարամյա հետազոտությունների արդյունքները, առաջ բերելով մեծ արձագանք: Նա ներկայացրեց մեծ քանակությամբ հայ-բասկական բառային համապատասխանություններ և հնչյունական ու քերականական համընկնումներ, այդ թվում` խոնարհման ու հոլովման հարացույցները և այլն:
Դրա հիման վրա Կարստը եկավ եզրակացության, որ բասկերենը և հայերենը համարվում են մի լեզվաբանակն տիպի երկու տարարեսակ: Իհարկե լեզվաբանությունը , որպես գիտություն բավարար ապացույցներ չի կարող տալ: Եվ Կարստը ուշադրություն դարձրեց մարդաբանական ու ազգագրական տվյալներին և հայտնաբերեց, որ բասկերը մարդաբանական հատկանիշներով արմենոիդներ են` Եվրոպոիդի մի առանձնահատուկ տեսակ: Արմենոիդ ենթառասսայի ներթափանցումը Պիրենեյներ` վերագրվում է մթա երկրորդ հազարամյակի կեսերին: Այդ ժամանակահատվածում էլ թերակղզու վրա առաջ եկան մեգալիթյան /ժայռաքանդակե/ մշակույթի առաջին հուշարձանները:
Կարստի հրապարակումները առաջ բերեցին ավանդապահպանության կողմնակիցների բուռն արձագանքը: Ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեն` ժամանակակից սոցիոլեզվաբանության հայրերից մեկը, գլխավորեց հետազոտողների դեմ արշավը, քանի որ վերջինս համարձակվել էր վերանայել Եվրոպայի լեզվաբանական քարտեզը: Քանի որ հայերեն լեզուն մտնում էր հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ , իսկ բասկերենը համարվում էր մեկուսացած լեզու, ապա Մեյեի դպրոցի համար ո'չ հարյուրավոր զուգադիպությունները, ո'չ էլ պատմական տվյալները կամ ժողովրդական ավանդապատումները ոչինչ չէին նշանակում:
Комментариев нет:
Отправить комментарий