19-րդ դարի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը կատարեց հետաքրքիր բացահայտում, նկատելով, որ շատ հայերեն ու բասկերեն բառեր գործնականում նույնն են: Երկու լեզուների հիմնական բառերի վերաբերյալ իր վերլուծությունը Դոջսոնը հրապարակեց` "Բասկերեն բառերը հայկական լեզվում" խորագրով: Անցան տասնամյակներ և 20-րդ դարի սկզբներին ապագա ակադեմիկոս Բեռնարդո Էստարես Լասան, որ զբաղված եր Նավարայի գավառում ժողովրդական բանահյուսության օրինակների հավաքումով, գրի առավ արտաքին աշխարհի համար հետաքրքիր մի պատմություն, որը հազարամյակներ շարունակ հարատևել է տեղական բանահյուսությունում:
Բասկերի մի գյուղի բնակիչներ հայտնել են, որ իրենց Իսաբուն անհիշելի ժամանակներում հիմնադրել են հայերը` Նավարայի առաջին բնակիչներն ու բասկերինախնիները: "Իսաբա" բասկերեն նշանակում է "Նախնյաց հետք": Այստեղ մինչև այժմ գոյություն ունի մի ճանապարհ, որը կոչվում է Էրմինիա: Եկվորների առաջնորդը Կսիսուտրուսի /Նոյի/ հետնորդն էր, Հաբեթի /Իաֆետի/ ճյուղից` Տուլապ անունով, նույն ինքը` Հայթորը, որը Հայաստանից եկել էր Բաբելոնյան աշտարակի կործանումից հետո, և Նավարայում 7 բնակավայր հիմնել` ի պատիվ իր հետ եկած 7 որդիների:
Եկվորները տիրապետում էին երկաթի մշակման գաղտնիքներին, որի համար տեղաբնիկները նրանց ընդունեցին` ինչպես ԿեսԱրներ /Կիսաստվածներ/: Բասկերեն Հայթոր բառացի նշանակում է "Հայայից ծագում" կամ "Հայայից եկած" և համապատասխանում է հայերեն "հայի թոռ" արտահայտությանը: Պարզվեց նաև, որ մեր նախահոր թոռներից մեկը կրել է Պասքամ անունը: Ակադեմիկոս Մառը կարծում էր, որ վերոնշյալ անունը կապ ունի "բասկ" բառի հետ: Հետաքրքիր է, որ "Հայտորեն սեմե /ազնվացեղ/" բասկերեն արտահայտությունը բառացիորեն նշանակում է "Հայթորի որդի": Հին բասկերը ազնվացեղ էին համարում նրանց, ովքեր ծագում էին Հայթորի ուղղակի հետնորդներից:
Գիտական աշխարհը ըստ արժանավույն չգնահատեց Լասայի հայտնագործությունները: Իսկ նա բացի այդ, հայտնաբերեց Իսաբի արխիվում հնագույն մի ձեռագիր ժամանակագրություն, որը հաստատեց Հայթորի մասին բասկերի ավանդությունը: Որոնումները բերեցին նոր հայտնագործությունների: Բասկերի էթնոգենեզի` ծագումնաբանության տեսությունը խոր հետք է թողել նրանց պատմական հիշողության մեջ, արտացոլվել պատմական հուշարձաններում: Դեռ 16-17դդ բասկերի պատմագրության հիմնադիրներ դե Գարիբայը, դե Պոսան և դե Էչավին` Հայաստանը համարում էին իրենց ժողովրդի նախահայրենիքը: Անդրե դե Պոսան ուղղակի հաստատում էր, որ բասկերը Հայաստանից եկվորներ են և ճշգրտում, որ Միջերկրածովյան ափին գտնվող "Տարագոնա" քաղաքը հիմնել են հայերը, և նրանց լեզվով "Տարագոննա" նշանակում է "հովիվների համայնք":
18-րդ դարի իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիայի պատմության մասին գրքում նշում է կոնկրետ վայրեր, որտեղ, ըստ ավանդույթի, թաղված են Իսպանիայում առաջին հայկիդների աճյունները: Հետագայում` այդ վայրերում կառուցվեցին տաճարներ, կարծես ի հաստատումն ` վաղնջական ժամանակներից տեղի սրբավայր լինելուն:
Комментариев нет:
Отправить комментарий