տարածքներ. Անգլիա, Ուելս, Շոտլանդիա և Իռլանդիա:
Մթա 1-ին հազարամյակում և ավելի վաղ այժմյան Միացյալ Թագավորության տարածքում ապրել են կելտեր-հայերը: Ինչպես ասվեց "Կեսար Հայկը" թեմայի մեջ մթա 3-րդ հազարամյակում Հայկը Հայաստանից եկել է Բրիտանիա; Նրա հետ էին հայ հին գիտնականներ, քուրմեր: Շատ հնարավոր է, որ նրանց թվում եղել են հայտնի տոհմին պատկանող Ալբիոնիդները: Ալբինոիդ հայերեն նշանակում է ԱՐ-Բ-Ի-Ո-Ն-Ի-Դ~ "Արև բերող մարդ, նա սուրբ է իմ դիմաց": Ըստ երևույթին հենց նրանց անունից է ծագել Անգլիաի հնագույն Ալբիոն անունը: Մթ 5-6-րդ դդ այստեղ եկել են անգլո-սաքսոնացիները:
Անգլո-սաքսոնացիները ամտ. սաքսերն էին, որոնք Միացյալ Թագավորություն էին եկել մթ 449թ.: Այստեղ նրանք խառնվել են տեղի բնակչության` կելտերի հետ: Անգլիա անվանումը գալիս է մթ 7-րդ դարից: Քրիստոնեությունն ընդունել են մթ 6-7 դդ, իսկ լատինական այբուբենը` մթ 7-րդ դարում:
Հնագույն անգլիական եռալեզու "Անգլո-սաքսոնական ժամանակագրություն" գրքում գրված է. "Այս հողերի առաջին բնակիչները եղել են բրետոնացիները, որոնք եկել են Հայաստանից...": Հետագայում որոշ գիտնականներ նշել են, որ "Հայաստանից" գրելը սխալ է, պետք է լիներ "Արմորիկայից": Գրքի լույս ընծայվելու պահից մինչև հիշատակված թարգանությունները անցել է ավելի քան 1000 տարի, որոնք Արմորիկա էին եկել Հայաստանից, և որ "Արմորիկա"-ն Բրետոնի հին հայկական անվանումն է: Այնպես որ հին գրքի հեղինակը արդարացի էր. ասելով "Հայաստանից":
Միացյալ Թադավորության տարածքում հայերի գերիշխող դերի մասին վկայում են նաև ժամանակակից անգլերենի վերլուծության տվյալները, ըստ որի լեզվի բառերի 55 տոկոսը փոխառված են ֆրանսերեն լեզվից, և 10 տոկոս լատինական լեզուների խմբից:
Ուելսի, Շոտլանդիայի և Իռլանդիայի այժմյան բնակչությունը առ այսօր էլ մոտ է հայերին իր ավանդույթներով, մենտալիտետով, սովորույթներով, ժողովրդական երգերով, երաժշտական գործիքներով, պարերով և այլն:
Անգլերենի Օքսֆորդյան բառարանում ասված է. "Ուելշը Ուելսի կելտերեն լեզուն է": Որքան հայտնի է, Ուելսի բնակիչները իրենք իրենց "կումրի" են անվանում: Հետաքրքիր է նշել, որ Հայաստանում հին տարածք կա, որի գլխավոր քաղաքը ունի հին և ժամանակակից "Կումրի կամ Գյումրի" անունը: Գյումրին 120կմ հեռավորության վրա է Երևանից:
Պարիս Հերունի
Պարիս Հերունի
Комментариев нет:
Отправить комментарий