Մեզանում պատկերված է երկգլուխ ու միամարմին այրի տեսքով, որի մի ձեռքում մարդու գլուխ է, մյուսում ՝ գիրք: Այս արը ևս՝ աստղատանն իշխող դից է, որի ձեռքի գլուխը խորհրդանշում է նրա պատերազմիկ և հաղթական բնույթը, իսկ գիրքը՝ կապը գրչության հետ: Սա Արամազդի մտքի գրառող ու մեկնիչ, սուրհանդակ, դպրության հովանավոր Տիրն է, որի պատերազմիկ բնույթը երևում է՝ ինչպես «Տիր-Տյուր-Թուր» նմանությունից, այնպես էլ՝ առասպելաբանությունում Տորք Անգեղին վերագրված հատկանիշներից:
Հունական դիցարանում Տիրի նմանակն Ապոլլոնն է, որի երկվորյակն է Արտեմիսը (Անահիտի նմանակ դիցուհին): Այսինքն, կարելի է հետևություն անել, որ Երկվորյակներին իշխում են Տիրն ու Անահիտը (թերևս սա է ի նկատի առնվել, երբ աստղատունը ներկայացվել է քույր և եղբոր պատկերով): Հատկանշական է նաև այն, որ Տիրի և Անահիտի խորհրդանշական մոլորակները՝ Փայլածուն և Արուսյակը, Արէգակին ամենամոտ մոլորակներն են և նրա օրական ու տարեկան թվացյալ շարժման ժամանակ՝ մշտական ուղեկիցները:
Երկվորյակների գաղափարն առկա է նաև մեր Էպոսում՝ հանձինս Սանասարի և Բաղդասարի;
http://www.haykjanner.org/%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A1%D6%80.ws

Комментариев нет:
Отправить комментарий