Ռուսական բանակի գեներալ-մայոր (1907թ.),
Հայաստանի առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (15,07,1919թ),
Հայոց Սպարապետ (25,03,1919թ),
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի հետևազորի գեներալ (բանակի գեներալ, 26,01,1920թ),

Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյանը (Ֆոմա Նազարբեկով) (ծն. 01,01,1855թ. - 17,02,1931թ., Թիֆլիս) ռուսական և Հայաստանի Առաջին Հանրապետության բանակների ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: Սերում է հին տոհմական ազնվական ընտանիքից: 1879թ. ավարտել է Մոսկվայի 2-րդ զինվորական վարժարանը, 1876թ.՝ Ալեքսանդրյան զինվորական ուսումնարանը: Ծառայությունը լեյբ-գվարդիայի Երևանյան 13-րդ հեծելազորային գնդում սկսել է 1876թ. օգոստոսի 10-ին: 1877-1881 թթ-ին եղել է 4-րդ գումարտակի համհարզ, 13-րդ վաշտի հրամանատար, 1881-1895 թթ-ին՝ Վրացական հեծելազորային գնդի 2-րդ, ապա՝ 1-ին վաշտերի հրամանատար, 1895-1896 թթ-ին՝ գնդի ավագ սպա, գնդի դատարանի նախագահ, 1896-1901 թթ-ին՝ 4-րդ պահեստային գումարտակի հրամանատար, 1902-1904 թթ-ին՝ Անդիջանի գումարտակի հրամանատար, 1904-1906 թթ-ին՝ Կիրսանի 286-րդ հետևակային գնդի հրամանատար, 1906-1907 թթ-ին՝ Օլոնեցկի 14-րդ հետևակային գնդի հրամանատար: 1907-1914 թթ-ին՝ գեներալ-մայորի աստիճանով եղել է պահեստազորում: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո զորակոչվել է զինվորական ծառայության: 1914 թ-ին եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, 1917թ-ին՝ Երևանյան ջոկատի պետ և կորպուսի հրամանատարի իրավունքներով նահանգի զորքերի հրամանատար, 1917-1918թթ-ին՝ Հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար, 1919-1920 թթ-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի հրամանատար-սպարապետ, ռազմական խորհրդի նախագահ:
Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական (Արդահան), 1904-1904թթ. ռուս-ճապոնական (Մուկդեն) պատերազմներին: Կռվել է Կովկասյան ռազմաճակատում: Նազարբեկյանի դիվիզիայում է գործել Անդրանիկի Հայկական կամավորական առաջին գունդը: 1915թ-ի ապրիլի 17-18-ին Դիլմանի մոտ ռուսական զորաբանակը Նազարբեկյանի հրամանատարությամբ պարտության մատնեց Խալիլ բեյի թուրքական կորպուսին: 1918թ-ի մայիսին նրա ընդհանուր հրամանատարությամբ հայերը հաղթանակներ են տարել Սարդարապատի ու Ապարանի հերոսամարտերում: 1919թ-ի մարտի 25-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության բանակի ռազմական խորհրդի նախագահ, 1919թ-ի ապրիլի 24-ին միաժամանակ նշանակվել է զինված ուժերի գլխավոր հրամանատար-սպարապետ: Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելոից հետո բռնադատվել է, աքսորվել: Բանակում ծառայել է 39 տարի: Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ (19,06,1915թ.), Սուրբ վլադիմիրի 3-րդ (03,03,1905թ.), 2-րդ (10.06.1916թ.), Սուրբ Աննայի 3-րդ (1878թ.), 2-րդ (26,11,1892թ.), 1-ին (25.03.1915թ.), աստիճանի շքանշաններով , <<Խիզախության համար>> ոսկե զենքով (1904թ.): 2004թ-ի օգոստոսի 6-ին Մոսկվայի զինվորական օկրուգի զինվորական դատախազության որոշմամբ արդարացվել է: Զինվորական գրող, գնդապետ Հայկ Հայրապետյանի <<Վերջին սպարապետը>> կենսագրական վեպը ներկայացնում է Թովմաս Նազարբեկյանի կյանքն ու զինվորական անցած ճանապարհը (ռուսերեն, Մոսկվա, 1995թ., 303 էջ, 5000 օրինակ):
<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 113, Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий