Անին Հայաստանի մայրաքաղաքն է եղել 961-1045 թվականներին:
Անին կառուցվել է Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ կիրճերով պաշտպանված, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա: Քաղաքի տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից է եղել: Այստեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ: Անիի ստորգետնյա քարայրներից մեկում գտնվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի բրոնզե ապարանջան, քաղաքի տարածքից հայտնաբերվել են Տիգրան Մեծի արծաթյա դրամներ:
Պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին Անին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարում՝ որպես Կամսարական իշխանների ամրոց: 783 թվականին Բագրատունի իշխան Աշոտ Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ:
Կամսարականների շրջանին են պատկանում Աղջկաբերդի և Անիի միջնաբերդի կառույցները: Միջնաբերդը շրջափակված է բուրգավոր պարիսպներով: Հետագայում դրանք Բագրատունիների կողմից ներառվել են ընդհանուր պաշտպանական համալիրի մեջ:
953 թվականին Աբաս Բագրատունուց գահը ժառանգած Աշոտ Գ-ն, 961 թվականին Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի ձեռամբ՝ մեծ հանդեսով, բազմաթիվ հյուրերի ու հայոց ողջ բանակի ներկայությամբ թագադրվեց Անի քաղաքում ու Անին հայտարարվեց երկրի մշտական մայրաքաղաք:
992 թվականին, Գագիկ Ա թագավորի օրոք, Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին տեղափոխվեց Անի: Եվ Անին ստացավ այնպիսի դեր, ինչպիսին ունեին քրիստոնեական Հայաստանի մայրաքաղաքներ Վաղարշապատն ու Դվինը:
Աշոտ Գ Ողորմածը 963-964 թվականներին կառուցեց քաղաքի ներքին բուրգավոր ու աշտարակավոր պարիսպը: Նրա օրոք անցկացվեց քաղաքի ջրմուղը, կառուցվեցին պալատի որոշ հատվածները: Մայրաքաղաք հայտարարվելուց ընդհամենը երկու տասնամյակ հետո Անին արդեն տարածվում էր միջնաբերդից հյուսիս-որևելք ընկած սարահարթի վրա, և Աշոտ Ողորմածի որդի ու հաջորդ Սրբատ Տիեզերակալը ութ տարվա ընթացքում կառուցեց 2,5 կմ երկարությամբ արտաքին հզոր պարիսպները, ամրացրեց ու ամբողջացրեց Աղջկաբերդի, Անիի միջնաբերդի, Ծաղկաձորի, Գլիձորի պարիսպահատվածները: Միաժամանակ ավարտվեց պալատի ամբողջացումը, կառուցվեցին 17 մուտք-դամբասները, Ախուրյանի կամուրջները, իջևանատները, ամբողջական թաղամասեր ու փողոցներ, բազմաթիվ եկեղեցիներ (Մայր տաճարը, Գագկաշենը, Առաքելոցը,. Սուրբ Փրկիչը և այլն), իշխանական ապարանքներ, հիվանդանոցներ, ստորգետնյա քարտուններ: Ամրացնելով Անին՝ Բագրատունիները քաղաքը ևս շրջապատել էին պաշտպանական ամրոց-կայաններով (Մաղասաբերդ, Տիգնիս):
1045 թվականին՝ Բագրատունիների անկումով, դադարեց նաև մայրաքաղաքի հետագա բարգավաճ կյանքը: Անին, թերևս, մի թռիչք էլ ունեցավ Զաքարյանների իշխանապետության մայրաքաղաք եղած ժամանակ (1201-1236թթ):
Թշնամիների մշտական ավերածությունների հետևանքով Անին ավերվեց, դատարկվեց ու մոռացվեց: Այսօր Հայաստանի երբեմնի շքեղաշուք մայրաքաղաքի նույնքան շքեղ ավերակները մնում են թուրքիայի բռնազավթված տարածքում՝ Արաքսի մյուս ափին:
10-11 -րդ դարերի այդ ժամանակահատվածում, լինելով աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը համահայոց մայրաքաղաքը՝ Անին, պիտի ունենար զինանշան:
Սմբատ Տիեզերակալը կառուցելով արտաքին մեծ պարիսպները գլխավոր դարբասի մոտ՝ պարսպի վրա տեղադրել տվեց զինանշանի պատկերը:
Այս զինանշանային պատկերը բազմաստիճան ու բարդ է: Ներքևի կամ առաջին աստիճանը կազմում է բարձր շրջանակով ընդհանուր պատից առանձնացված երկհարկ եկեղեցատիպ ուղղանկյուն շրջանակը: Առաջին հարկի կամ մեծ ուղղանկյան մեջ արձանային եղանակով քանդակված է գլխով դեպի ձախ ուղղված հովազ՝ վարգի պահին: Հովազի մարմինը երկայնակի ձգված է, երկար վիզը ձգված է վեր, մեջքը ճկված է ներքև, առջևի ձախ թաթը հետ է ընկած, հետևի նույն ոտքը՝ առաջ, որով ապահովված է հավաստի վարգը, պոչը՝ մարմնին զուգահեռ, ձգված է օդում: Քանդակն իրականացված է հարթ մշակումով: Շրջանակի երկրորդ հարկի քարի վրա կլոր շրջանակ-փոս է փորված, ինչը փոխարինում է գնդին՝ իշխանության նշանին: Երկրորդ հարկի շրջակալի կենտրոնից դեպի վեր, ինչպես եկեղեցու գմբեթի վրա, գունավոր, ռոմբավոր խաչ է դրված: Խաչը հենված է եռանկյունաձև ռոմբի վրա: Խաչի կենտրոնական ռոմբի կենտրոնում ևս շրջանակ-փոսիկ է փորված՝ որպես իշխանության նշան:
Ամբողջ պատկերն իր համաչափության մեջ եկեղեցու կերպար ունի:
Անի քաղաքի զինանշանին հետագայում էլ մնացել է հովազը: Այդ է ապացուցում 1273 թվականին Անի քաղաքում պատրաստված փորագրազարդ գրակալի վրայի հովազի պատկերը: Կենդանին այստեղ գլխով ուղղված է դեպի աջ և դարձյալ պատկերված է վարգի պահին: Գլուխը ուղղահայաց դիրքով է, վզի գնդավոր օղակը, ինչպես նաև առջևի աջ թաթի վրա պատկերված գունդը, իշխանության նշան են: Հովազի մեջքին հենված հիմքի վրա փորագրված է շրջանակավոր վարդյակ, որ փոխարինում է կենաց ծառին և խորհրդանշում է հավերժությունը:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 22, Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий