09.11.2013

ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈւԹՅՈւՆ: Վախ և կատաղություն


Լուսանկարը՝ Հայ Զինվոր կայքից
Թշնամին, որ կը մարմնավորէ վտանգը, իսկ այդ վերջինը՝ ցավն ու մահը, մեր մեջ ոտքի է հանում ինքնապահպանման բնազդը, որի երկու երեսներն են վախն ու բարկությունը:
     Չկա բարկություն, որ վախախառն չլինի, և ընդհակառակը: Եվ հենց դրանից է, որ վտանգի ենթական բնազդական մղոն է զգում՝ կամ նետվելու առաջ թշնամուն ոչնչացնելու համար, կամ ետ՝ խելահեղորեն փախչելու նրա առջևից:
       Ավելի պարզ. ցավի և մահվան նախատեսությունից ազատվելու խելագար ցանկությունը տագնապի է մատնում զինվորին: Եվ որովհետև տագնապները չափազանց սպառիչ են՝ զինվորն աճապարում է իր անհանգստությունն արտահայտելու որոշ ելք գտնել, նայած ղեկավարի արժեքին կարող է դրական կամ բացասական լինել:
     Ահա նման ըագնապներից է, որ հոգեբան պետերը զերծ պիտի պահեն իրենց զորամասերը:
       Պատերազմում չի բավում միայն քաջ լինել, պետք է և կատաղի լինել: Պետք է կարողանալ զարհուրանք ստեղծել ու ապրեցնել դա թշնամու բանակում: Կատարյալ մարտիկ չէ նա, որ հակառակորդի մեջ մեռցնում է հաղթանակի հույսը: Որպեսզի մեր գրոհները լինեն հաղթաբեր, պետք է լինեն սարսափեցուցիչ:
     Դա պահանջվում է մասնավորապես Արևելքում:

<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
 <<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013

Комментариев нет:

Отправить комментарий