02.11.2013

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ՏԱՐԱԶ


Վարարակն մինչև 1847 թվականը, 1847-1923 թվականները՝ Խանքենդ, իսկ հետո՝ Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի կենտրոնը, որը գտնվում է Կառկառ գետի ձախ ափին:
     Ստեփանակերտի հատակագծման և կառուցման առաջին նախագիծը կազմվել է 1926 թ-ին, ճարտարապետ Ալ. Թամանյանի կողմից, երկրորդը1968-ին ճարտարապետ Սլոբոտյանսկիի ղեկավարությամբ և երրորդը 1968 թ-ին ճարտարապետ Բ. Դադաշյանի կողմից:
      Հայկական վաղ շրջանի մշակույթի բազմաթիվ նյութեր են հայտնաբերվել Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում. աշխատանքի գործիքներ, զենքերի նմուշներ, կենցաղային գործածության իրեր, դրամներ, արձանների և խաչքարերի ամենահին տեսակներից մասունքներ, վաղ միջնադարյան բնորոշ զարդանախշերով խոյակներ, որոնք հիմք են տալիս նշելու թե Ստեփանակերտում հնագույն ժամանակներից բնակավայր է եղեն:
      Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը հիմնվել է 1932 թ-ին Մ. Գորկու անվամբ, և Կ. Ալվարյանի ղեկավարությամբ: Բացումը կատարվել է Օգոստոսի 11-ին Վաղարշայանի <<Օղակում>> պիեսի բեմադրությամբ: Թատրոնում ստեղծվել են 300-ից ավելի բեմադրություն, որոնցից կարելի է նշել Սունդուկյանի <<Պեպոն>>, Շիրվանզադեի <<Պատվի համար>>-ը, Դեմիրճյանի <<Քաջ Նազար>>-ը, Շեքսպիրի <<Օթելո>>-ն և այլն:
      Ստեփանակերտ մտնողի վրա անջնջելի տպավորություն է թողնում նրա մուտքի մոտ, բլուրի վրա կառուցված՝ Մենք ենք մեր Սարերը, տուֆակերտ յուրատիպ քանդակը, որը բնութագրում է ղարաբաղցու հոգու վեհությունը, նրա հավատարմությունն ու անսասանությունը: Քանդակը կառուցվել է 1967 թվականին, քանդակագործ Սարգիս Բադավարյանի ձեռքով:




ՏԱՐԱԶԸ
     Ստեփանակերտցի հարսնացուի տարազը ինքնատիպ է: Հագուստի վրայից հագնում է թավշե կարճ պարոգոտ՝ եզերված ոսկեգույն երիզներով, մեջքին ունի գոտի, հագուստի վրայից ունի երկրորդ պարեգոտը, որը սովորաբար կարված է լինում սպիտակ գույնից և վրայից կրկին երրորդ պարեգոտը շղարշի պես: Գլխահարդարը զարդարված է դրամաշարով և ծածկված շղարշով:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006

Комментариев нет:

Отправить комментарий