Արտավազդ Բ թագավորը (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 31 թ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Տիգրան Բ Մեծ արքայից արքայի կյանքի վերջին տարիներին գահակցել է հորը: Նրա մահից հետո հռոմեա-պարթևական հակամարտության, հռոմեական նվաճողական քաղաքականության ծավալման պայմաններում վարել է դիվանագիտական ճկուն դիմակայության քաղաքականություն: Նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում: Մ.թ.ա. 54-53 թթ.-ին հռոմեական եռապետ Մարկոս Կրասոսի պարթևական անհաջող արշավանքի ժամանակ Արտավազդ Բ-ն մ.թ.ա. 53 թ-ին դաշինք է կնքել Պարթևստանի արքա Որոդես Բ-ի հետ և դաշինքն ամրապնդելու համար իր քրոջը կնության է տվել Որոդես Բ-ի որդի ու գահաժառանգ Բակուրին (զոհվել է մ.թ.ա. 38 թ-ին Անտիոքից ոչ հեռու՝ Գինդարոս լեռան մոտ): Մ.թ.ա. 53 թ-ին Խառանի մոտ հռոմեական զորքերը ջախջախվել են, ինքը՝ Կրասոսը զոհվել , իսկ հայ-պարթևական զորքերը մինչև մ.թ.ա. 38 թ-ը ասպատակել են Հռոմի Արևելյան տիրույթները, գրավել Պաղեստինը, Փյունիկյան, Ասորիքը, Փոքր Հայքը: Մ.թ.ա. 37 թ-ին Պարթևստանի Որոդես Բ թագավորի դավադիր սպանությոինից հետո, ինչպես նաև նոր արքա Հրահատ Դ-ի և Ատրպատականի թագավոր Արտավազդի Հայաստանի դեմ ուղղված դաշինքի պատճառով Արտավազդ Բ-ն դիվանագիտական անցում է կատարել դեպի հռոմեական կողմը: Մ.թ.ա. 36 թ-ին հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի պարսկական արշավանքի ժամանակ 5 հազարանոց զորքով ներկայացել է Անտոնիոսի զորակայան և խորհուրդ է տվել դեպի Պարսկաստան արշավել Հայաստանի տարածքով, որտեղ լեռները բնական ամրություն են և թույլ չեն տա պարսկական հեծելազորին ընդլայնված ճակատով մարտ վարել, և ամենակարևորը, Հայաստանում հռոմեական զորքին ինքը կարող է անխափան սնունդ մատակարարել: Գոռոզամիտ Անտոնիոսը դեպի Պարսկաստան շարժվել է Միջագետքի անապատային մասով և, ինչպես սպասվում էր, անհաջողության մատնվել:
Արտավազդ Բ-ն զգուշավորություն է դրսևորել ու հեռացել Հայաստան: Հրահատ Դ-ն իր հերթին հարձակվել է Հռոմի դաշնակից Հայաստանի վրա, Արտավազդ Բ-ն կասեցրել է այդ հարձակումը և դաշն կնքել Հրահատ Դ-ի հետ: Հռոմեական զորահրամանատարները երկու անհաջողությունների համար էլ մեղադրել են Արտավազդ Բ-ին, որը իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով չի համագործակցել սխալ ռազմավարություն որդեգրած հռոմեացի զորավարների հետ և դիվանագիտական գործարք է կնքել Պարսկաստանի հետ: Մ.թ.ա. 34 թ-ին Անտոնիոսը հռոմեական բանակի գլուխ անցած մտել է Հայաստան , ավերել Արտաշատը և Արտավազդ Բ-ին ընտանիքի մյուս անդամների՝ կնոջ և երկու որդիների հետ ձերբակալել և ուղարկել Ալեքսանդրիա և ցուցադրել իր հաղթահանդեսի ժամանակ: Շղթայված հայոց թագավորն իրեն պահել է արժանավայել և գլուխ չի խոնարհել Կլեոպատրայի առջև: Արտավազդ Բ-ն գցվել է զնդան և Ակտիոնի ճակատամարտից առաջ՝ մ.թ.ա. 31 թ-ին գլխատվել է: Արտավազդ Բ-ն կրթված, լուսավոր անձ է եղել, գրել է հունարեն թատերագրություններ: Հատել է իր պատկերով արծաթե և պղնձե դրամներ:
<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 20-22, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

Комментариев нет:
Отправить комментарий