Հայկական հնագույն նախարարական տոհմերից է՝ Գնթունիների իշխանական տունը:
Գնթունիների մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Հովհաննես Դրասխանակերտցու, վրաց Անանուն պատմիչի (9-րդ դար), Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Սամուել Անեցու, Ստեփանոս Օրբելյանի և հետագա պատմիչների երկերում: Գրավոր վկայությունների շարքը լրացնում են Ապարանում, Զովունիում, Անձավում, Օղուզլույում (Անի քաղաքի մոտ) փորագրված վիմագիր արձանագրությունները: <<Գահնամակի>> համաձայն՝ Գնթունիները Հայոց արքունիքում զբաղեցնում էին 21-րդ գահը, իսկ <<Զորանամակի>> համաձայն՝ ներգրավված էին հայկական բանակի հյուսիսային զորախմբի մեջ և ունեին 300 հեծյալ զինվոր:
Գրավոր աղբյուրների համաձայն՝ Գնթունիները մեկ հազարամյակից ավելի իշխել են պատմական Նիգ գավառում (ներկայումս՝ Ապարանի, Արագածի, Եղվարդի, Աշտարակի հյուսիս-արևեյլյան տարածաշրջանում) և որոշակի ներդրում ունեցել համահայկական քաղաքական, զինական և մշակութային կյանքում:
Մովսես Խորենացին գրում է Հայոց Աբգար թագավորի օրոք՝ 1-ին դարում գործած Զորա Գնթունու մասին, իսկ Փավստոս Բուզանդը հիշատակում է, որ Արշակ Արշակունին 353-357 թվականների միջև հռոմեական կայսեր մոտ բանակցելու ուղարկված դեսպանախմբում ընդգրկել է Դեմետ Գնթունուն: 400 թվականին պարսից Վռամ արքան Սամ Գնթունուն նշանակել է Սյունյաց նահապետ: 9-րդ դարի վերջին Հասան Գնթունին Բագրատունիների թագավորության զորահրամանատրն էր, իսկ Աշոտ և Վասակ Գնթունիները նույն շրջանում նշանակվել էին Գուգարքի կառավարիչներ:
Ավարայրի ճակատամարտին մասնակցել և իր 19 զինվորների հետ նահատակվել է Տաճատ Գնթունին, իսկ տոհմի մեկ այլ իշխան ճակատամարտից հետո տարվել է պարսից արքայի ատյան: Այս տոհմից կարող է լինել 630-641 թվականների Ամենայն Հայոց կաթողիկոս Եզր Փառաժնակեցին:
Գնթունիների մեծագույն ներդրումը քրիստոնեական վաղ շրջանի հոգևոր շինությունների կառուցումն է: Քասախ գետի երկայնքով նրանք 4-5-րդ դարերում կառուցել են Քասաղի, Ջարջարիսի, Զովունիի (երեք), Աստվածընկալի, Ափնայի, Եղիպատրուշի, Բուժականի միանավ ու եռանավ եկեղեցիներն ու տաճարները: Եզր Փառաժնակերտցի կաթողիկոսը կառուցել է Էջմիածնի Գայանե, իսկ Հասան Գնթունին՝ Անի քաղաքի մոտ գտնվող Օղուզլու գյուղի հոյաշեն եկեղեցիները:
Գնթունիները պատմության թատերաբեմից հեռացել են 930-ական թվականներին:
Գնթունիների զինանշանը փորագրված է նրանց տոհմական նստավայրում՝ Ապարան քաղաքում 4-րդ դարի սկզբներին կառուցված Քասաղի բազիլիկ տաճարի արևմտյան մուտքի բարավորի վրա:
Գնթունիների զինանշանային քանդակն իր նկարագրով կրկնում է Արարատյան թագավորների և Արտաշեսյանների զինանշանային պատկերագրության ձևը: Ինչպես առաջինները՝ ունի երկայնակի ուղղանկյուն կառուցվածք: Կենտրոնում, հավերժության ու ութաթև աստղի փոխարեն, տեղադրվել է այդ ժամանակաշրջանին հատուկ հավասարաթև խաչ, որը վերցվել է կլոր շրջանակի մեջ և իր հերթին օղակվել է խաղողի ողկույզներով: Խաչի երկու կողմերում քանդակված են գլխով դեպի խաչը շրջված արու եղջերուներ: Եղջերուները քանդակված են քայլ անելու դիրքով, այդ են վկայում առջևի բարձրացրած և քայլի պատրաստ ոտքերը: Եղջերուները կանգնած են իրենց թիկունքից մինչև խաչի շրջանակի ներքին հատվածը ձգվող գծի վրա: Գծերի տակ, երկու կողմերում, դարձյալ փորագրված են խաղողի ողկույզներ:
Այս պատկերաքանդակի զինանշան լինելու լավագույն հաստատումը եղջերուների մարմնի կենտրոնական մասում, մարմնից վերև կենաց ծառերի քանդակներն են:
Զինանշանի գծային ուղղանկյունը նույնպես եզրափակում է կլոր շրջանակների մեջ փորագրված խաղողի ողկույզնեով:
Գնթունիների զինանշանը իրականացված է խոր փորվածքով, կենդանիների և առարկաների իրատեսական պատկերագրությամբ:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 11, Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий