Ազգային գարափարախոսությունը` պատրիոտիզմ չէ, գաղափարաբանական հավատամք չէ, մասնագետների նեղ շրջանակի համար փիլիսոփայական մտավարժանք չէ: Ազգային գաղափարախոսությունը` ազգային տեսակի հավաքական բարոյահոգևոր նկարագրից բխած արժեքային համակարգ և լինելիության ծրագիր է: Ազգային գաղափարախոսությունը` հայ մարդու և հայ ընտանիքի տարրական երջանկության հնարավորության մասին է:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի հայ մարդն արհամարելով հայ ժողովրդի պատմության դասերը և դասական սփյուռքի պատմական փորձառությունը, իր երեխաների ապագան և երջանկությունը կառուցելու հույսով, հասցրեց փորձել ամեն ինչ: 90- ականներից սկսած սփռվում ենք աշխարհով մեկ` մեր երեխաների համար օտար ափերում երջանկություն գտնելու հույսով, Հայաստանի քաղաքական ուժերը, հարմարվելու պատրաստակամությամբ, փորձեցին ու մինչև այսօր փորձում են պարել արևմտյան ու ռուսական կոսմոպոլիտ քարոզչության տակ, ըստ որի, իբր անհատն ունի միայն տնտեսական խնդիրներ ու դրանից է կախված երջանկությունը: Արդյունքում` ոչինչ չստացվեց: Եվրոպաներում, Ամերիկաներում ու Ռուսաստաններում մեր երեխաները օտարացան մեզանից, բայց չկարողացան նաև դառնալ ֆրանսիացի, ամերիկացի կամ ռուս, որովհետև բացահայտ զգացին, որ իրենք տարբեր են, երկրորդ կարգի մարդ են օտարության մեջ, ու դրանով էլ հոգեբանորեն երկփեղկվեցին: Մեզ համար պարզվեց, որ մեր երեխաներն ու նրանց երեխաները օտարության մեջ չեն կարող ունենալ ապագա և տարրական երջանկություն: Թե Հայաստանում, թե օտար ափերում, մենք նորից ու նորից փորձով համոզվեցինք, որ համաշխարհային քաղաքականության մեջ միայն գործում է` "ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր" բանաձևը, իսկ օտար ափերում գիտության, արվեստի մեր նվիրաբերումներն իրականացվում են անհիշատակ: Աշխարհում եղել են և կան բազմաթիվ կրոնական, դասակարգային, կայսրապաշտական, տնտեսահասարակական բնույթի գաղափարախոսություններ, սակայն պետք է հասկանալ, որ դրանք բոլորը` այս կամ այն ուժերի շահերն ամրապնտող տեսություններ են: Բնության մեջ յուրաքանչյուր միավոր ձգտում է հավաքականություն կազմել իր տեսակի, իր նմանի հետ: Եվ սա բնության մեջ օրինաչափություն է: Հայ ազգային գաղափարախոսությունը` հայ մարդու տարրական երջանկության մասին է, որը հնարավոր է կերտել միայն հայրենիքում, և միայն երիտասարդությանը ազգային գիտակցությամբ դաստիարակելով ու դրա փոխանցման համակարգի ստեղծումով:
Մեր պատմությունը համարվում է մեր ամենամեծ գաղափարախոսությունը: Հայոց ազգային դիցապատումները, հեքիաթները` գոյաբանական աշխարհի մասին փիլիսոփայական ուղերձներ են: Հազարամյակներով կուտակված մի ահռելի, անասելի հարուստ մշակույթ ունենք, որի մեջ արդեն կա հզոր ազգային հայ գաղափարաբանություն, սակայն պետք է կարողանալ տեսնել, համակարգել ու դրանով կրթել սերունդներին: Սակայն մենք չունենք արժևորելու, հարգելու և սերունդներին կրթելով այն փոխանցելու մշակույթը: Փոխարենը` մենք ունենք մեր մեջ օտարինը փառաբանելու ստրկամիտ այլասիրությունը, որը վերջին վեց հարյուր տարվա ընթացքում ձևավորվել է որպես հավաքական հոգեբանություն:
<<Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը>>

Комментариев нет:
Отправить комментарий