Ֆրանսիայի դիվանագիտական գործիչ (1800-1810-ական թթ-ին)
Իրանի դիվանագիտական գործիչ (1810-1828 թթ-ին)
Իրանի բանակի խան (գեներալ, 1818թ-ին)
ԴԱՎԻԹ ԽԱՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ (Դավիթ խան Ասպետ Մելիք Շահնազարյանց) (ծննդյան թվականը անհայտ է - 1831/33թթ.) Իրանի դիվանագիտական գործիչ է, սերում է Գեղարքունիքի տեր Մելիք-Շահնազարյանցների հնագույն տոհմից: 1824թ-ին Մոսկվայից Վրաստանի կուսակալ Երմոլովին գրած նամակում իր մասին գրել է. <<....ծնված եմ Նոր Ջուղա քաղաքի մեջ, բայց հայրենիքս Գեղարքունիքն է և շառավիղն եմ Մելիք բեկ Շաբուրովի ազգատոհմից, որ էր որդի Մելիք-Շահնազարի, և կբնակեր Մազրայ գյուղում>>: Մոր հղի ժամանակ գերեվարվել է ու ծնվել է Նոր Ջուղայում: Կենսագրական տարբերակներից մեկի համաձայն, 17-18 տարեկան հասակում, փախել է իր տիրոջից և Բաղդադում ապաստանել մի անզավակ հայ վաճառականի ընտասնիքում, նրա օժանդակությամբ տիրապետել պարսկերեն, ֆրանսերեն լեզուներին, ապա՝ ուղարկվել Փարիզ՝ ֆրանսերենին հիմնավոր տիրապետելու նպատակով: Այստեղ նրան ճանաչել է Հակոբ Շահան-Ջրպետը, որ գործակցում էր Նապոլեոն կայսեր հետ: Ու վերջինիս միջնորդությամբ, 1804թ-ին, Նապոլեոնը որոշակի հանձնարարությամբ Դավիթին սուր նվիրելով՝ ուղարկել է Թեհրան Իրանի Ֆաթհ Ալի շահի մոտ: Կրկնակի դեսպանորդությամբ վերադարձել է Փարիզ և նոր նամակներով վերադարձել Թեհրան: 1810-1828թ-ին ծառյել է Իրանի Շահի մոտ, կատարել դիվանագիտական հանձնարարություններ: 1816թ-ին նշանակվել է Ֆրանսիայում Իրանի դեսպան: 1818թ-ին Փարիզում ֆրանսերեն ու պարսկերեն լեզուներով հրատարակել է Իրանի պատմության մասին <<Տեղեկագրություններ>> աշխատությունը: Ամենայն հավանականությամբ 1818թ-ին թողել է պարսից ծառայությունը և վերադարձել է Երևան՝ տոհմական կալվածքները ետ ստանալու նպատակով:
Սակայն ոչ քաղաքացիական իշխանությունների , ոչ դատական մարմինների միջոցով չի կարողացել խնդիրը լուծել: Երևանի նահանգապետ, հեծելազորի գեներալ Վասիլ Բեհբութովի խորհրդով և միջնորդությամբ դիմել է Ռուսաստանի կայսրին՝ տոհմական կալվածքների դիմաց թոշակ նշանակելու խնդրագրով: Մելիք-Շահնազարյանցներին ցմահ նշանակվել է տարեկան 3000 արծաթ թոշակ, բայց բարոյական ու ֆիզիկական անապահովությունից մահվան դուռ հասած երևելի անձը, լուրն ստանալու հաջորդ օրը, կնքել է մահկանացուն: Այդ ժամանակներում գոյատևելու համար վաճառել է Նապոլեոն Բոնապարտից նվեր ստացած սուրը, Իրանի Շահից ստացած Առյուծի և Արեգակի շքանշանը (ըստ ժամանակակիցների մինչև 1810-ական թվականները Իրանում շքանշան չի եղել և որպես այդ շքանշանի հեղինակի առաջին շքանշանը տրվել է Դավիթ ծանին):
<<1000 հայազգի գեներալներ, ծովակալներ>> Տիգրան Պետրոսյանց (Հայազն)

Комментариев нет:
Отправить комментарий