12.02.2013

ՇՈՒՇԻԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ


Շուշիի ամրոցը հիմնադրվել է 18-րդ դարի 20-ական թվականներին Վարանդայի իշխանների կողմից, որը հանդիսանում էին Արցախի (Խամսայի) հինգ մելիքություններից մեկը: Շուշին տեղակայված է շրջանի բարձրադիր տեղանքում (ծովի մակերևույթից 1500 մետր), Արցախի ամենակենտրոնում՝ Ստեփանակերտից 10 կիլոմետր հեռավորության վրա: Որպես բնակավայր վկայող առաջին տեղեկությունները պահպանվել են 18-րդ դարում կազմված գրավոր փաստաթղթերում: Սակայն բարձրավանդակում հայտնաբերվել են ավելի վաղ շրջանին պատկանող մի շարք հուշակոթողներ, մասնավորապես 9-17դդ  հայկական գրառումներով խաչքարեր: Շուշիի ամրոցի մասին մեզ տեղեկություններ են հաղորդել նաև վրացական աղբյուրները: Վրաց թագավոր Հերակլի կողմից 1789թ-ին կազմված մի արձանագրությումում մասնավորապես ասվում է. <<-Այստեղ՝ Շուշիի սղնախում է գտնվում հինավուրց մի ամրոց, որտեղ հաստատվել է ջևանշիրների ինքնակոչ խան Փանահը. (այստեղ խոսքը գնում է Փանահ Ալի խանի մասին, որը թյուրքական ծագում ունեցող քոչվոր ցեղի առաջնորդն էր, որը խուսափելով պարսից շահի հետապնդումներից՝ իր զինակիցներով ապաստանել է Արցախում՝ Վարանդայի իշխան Մելիք Շահնազար 3-րդի հովանավորությամբ, սակայն շուտով՝ օգտվելով իշխանությունում տեղի ունեցող գահակալական կռիվներից՝ իրեն հայտարարում է որպես Ղարաբաղի խան )>>:

    1813թ-ի Գյուլիստանի պայմանագրի համաձայն Արցախը ներառվեց Ռուսաստանի կազմում և Շուշին դարձավ տարածաշրջանի կենտրոնը: 19-20դդ սահմաններում Շուշին հայտնի էր որպես Անդրկովկասի առևտրա-տնտեսական և մշակույթային ամենախոշոր կենտրոններից մեկը: Թերևս զիջում էր միայն Թիֆլիսին: Մինչև 1920թվականը Շուշիում հրատարակվում էին 22 պարբերական մամուլ, որից 20-ը հայերեն լեզվով իսկ 2-ը՝ ռուսերեն: Հայերեն լեզվով առաջին գիրքը Շուշիում հրատարակվել է 1828թվականին: 19-րդ դարի վերջում Շուշիում գործում էր 10 դպրոց և կրթարան, այդ թվում ռեալական ուսումնարանը, որի ուսումնական ծրագիրը և մակարդակը չափազանց բարձր էր: Քաղաքի հայկական մասում գործում էր երկու ակումբ (հանրային ժողով)՝ ամառային և ձմեռային, ինչպես նաև կինոթատրոն, գրադարան, թատրոն: Ռուս հայտնի նկարիչ Վասիլի Վերեշչագինը ճամփորդելով Անդրկովկասում, իր <<Ճամփորդություն Անդրկովկասում 1864-1865թթ>> աշխատության մեջ նշել է. <<-Շուշին իրենից ներկայացնում է կատարյալ հակադրություն տարածաշրջանի  մյուս քաղաքների համեմատությամբ: Այնտեղի տները բարձրահարկ են, շքեղ, գեղեցիկ, լուսավորված բազմաթիվ հրաշագեղ լուսամուտներով: Քաղաքը պատրաստված է մոտակա ժայռերից բերված ամուր քարերով: Ամենուր փողոցները հարթեցված են հսկայական սալիկներով: Տան տանիքները պատրաստված են շաղախից՝ եվրոպական ոճով>>:
      1916թ-ին քաղաքում բնակվում էր 43869 մարդ: Բնակչության 2/3-րդը կազմում էին հայերը:  Բնակչության թվով Շուշին համարվում էր 5-րդ քաղաքն Անդրկովկասում:
      1918թ-ին թուրքա-գերմանական զավթիչների էքսպանսիայի հետևանքով Կովկասում ստեղծվում է պրո-թուրքական խամաճիկային կազմավորում <<Ադրբեջան>> անվանումով, որը նույն պահին էլ պահանջներ ներկայացրեց պատմականորեն հայկական մի շարք հողերի վերաբերյալ, այդ թվում Արցախի: Թուրքական էքսպեդիցիոն ուժերը և նորաթուխ <<Ատրպեյճանի>> զորքերը բազմիցս փորձեր արեցին զինաթափել և ֆիզիկապես ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը, որը կազմում էր ընդհանուր բնակչության 90 տոկոսը:
     1920թ-ի մարտի 22-23-ը թուրքական զորքերը միացյալ քրդական հրոսակների հետ հարձակվեցին Շուշի քաղաքի վրա և մինչև մարտի 23-ի երեկոն հիմնահատակ ավերեցին, հրդեհեցին ու թալանեցին ծաղկող քաղաքը: 30,000 հայ բնակչությունից տարբեր տեղեկությունների համաձայն սպանվեց և անհետ կորավ մոտավորապես 10-20,000 մարդ:
     1920թ-ի ապրիլի 10-ի  Արցախի հայկական ազգային խորհուրդի ներկայացուցչի կողմից հաղորդում ուղարկվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարան, որում նշվում էր. <<Մարտի 23-ին Շուշիում իրականացվել է տեղի հայ բնակչության զանգվածային կոտորած: Քաղաքը հրդեհվել և ավերվել է>>: Քաղաքի վրա հարձակման և հայ բնակչության կոտորածի գլխավոր կազմակերպիչներից մեկը ադրբեջանցի սպա Ալիմարդանբեկովը այդ օրերին գրում է իր եղբորը. <<Հայկական Շուշին, որը դու տեսել էիր նախկինում՝ ամբողջովին կործանված է: Ավելի քան 1000 հայ գերևարված են: Բոլոր տղամարդիկ, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաները և եպիսկոպոսը՝ գլխատված են: Մահմեդականները կողոպտել են անասանելի հարուստ այդ հայերին, և այնքան են հարստացել, որ նույնիսկ անբարտավան են դարձել իրենց հրամանատարության առջև: 
      1936 թ-ի հունվարի 21-ին Խորհրդային Ադրբեջանի պատվիրակության Կրեմլյան ընդունելության ժամանակ Օրջոնիկիձեն ասաց. <<Ես մինչև այսօր սարսափով եմ հիշում այն տեսարանը, որն աչքերիս հառնեց Շուշիում 1920 թ-ի մայիսին: Հայկական գեղեցկագույն քաղաքը հիմնահատակ կործանված էր: Ջրհորների մեջ մենք տեսանք դեռևս երկու ամիս առաջ սպանված կանանց ու երեխաների քայքայված դիակներ>>:
     Գրող Մարիետա Շահինյանը, որը ողբերգությունից մի քանի տարի անց այցելեց Շուշի, 1927 թվականին իր հրատարակած <<Լեռնային Ղարաբաղ>> գրքի մեջ գրում է. <<Ես տեսա Շուշիի կմախքը: Նախկին շքեղ տներից միայն կմախքներն էին մնացել: Ոչինչ չեր մնացել: Ո՛չ պատուհաններ, ո՛չ լուսամուտներ իրենց շրջանակներով, ո՛չ տանիքներ կային: Միայն քարեր, քարեր և էլի քարեր: Որպես չոր, մաքուր ու նուրբ անատոմիական կմախք: Հատակի փոխարեն խորթուբորթ խոռոչներ, քանդված նկուղներ, կիսականգուն պատեր, սյուներ ու թափթված քառակուսի քարեր: Այս ամբողջ տեսարանը փշի պես ծակում է աչքը:  Ամեն ինչ մեռյալ-գունատ երանգ ուներ: Փառավոր ճարտարապետական կոթող եկեղեցին դարձել էր ստվեր-ուրվական: Պատուհաններ, տանիքներ, լուսամուտներ, ամեն ինչ կողոպտված է, քրքրված: Մնացել է միայն փխրուն կմախքը... այո... և նա լողում է, ինչպես աչքիս առջև մահացող գեղեցկության տեսլական>>:
    Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոի լիագումար նիստի որոշմամբ 1920թ-ի հուլիսի 5-ից Արցախը անցնում է Ադրբեջանի կազմի մեջ <<Լեռնային Ինքնավար Մարզի>> կարգավիճակով, Շուշի վարչական կենտրոնով, իսկ 1922 թ-ի հոկտեմբեր ամսի լիագումար նիստում որոշում կայացվեց Շուշի քաղաքի վերականգնման աշխատանքների վերսկսման համար: Սակայն ծրագրված աշխատանքները հանդիպեցին ադրբեջանական իշխանությունների խիստ քննադատության: Միայն 1923թ-ի հուլիսին՝ Մոսկվայի ճնշման ներքո Ադրբեջանը համաձայնվեց Արցախի տարածաշրջանին ինքնավար մարզի կարգավիճակ տալու, և բարեկարգման աշխատանքներ կազմակերպելու որոշման հետ:  Գալիք տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայ փախստականությանը խոչնդոտում էին վերադառնալ իրենց հայրենի քաղաք: Քաղաքի վերականգնման համար ծրագրված աշխատանքները մնում էին թղթի վրա, ոչ մի քար քարի վրա չեր դրվել իշխանությունների կողմից: Շուշիի ավերակները մի քանի տասնամյակ շարունակում էին հանդիսանալ 1920 թվականի մարտյան դեպքերի լուռ վկաները: Մինչև 1960-ական թվականները քաղաքից դեռևս շարունակում էր մահվան հոտը փչել:
     Ռուս հայտնի պոետ Օսիպ Մանդելշտամը 1930 թվականին այցելելով Շուշի՝ ապշում է տեսնելով քաղաքի ավերակները՝ մեծ ողբերգության լուռ վկաներին: Աչքի առջև հառնածի տպավորության ներքո պոետը գրում է իր հայտնի <<Կառապանը>> բանաստեղծությունը.




<<Լեռնանցքում
 այդ բարձրաբերձ
Թաղամասում մահմեդականԽրախճանք էր մահվան հետ,Ահավոր էր՝ զերթ երազ:Մեզ հանդիպեց մի կառապան,Կարծես դեւ էր նա քշում,Արեւահար չամչի նման,Միատարր ու մռայլավույն,Արաբի պես մերթ բղավում,Մերթ անիմաստ գոռում էր "ցո",Նա դեմքն էր իր պահպանումՈրպես մի վարդ կամ դոդոշ:Իր կաշվեղեն դիմակի տակԴաժան գծերը թաքցրած՝Քշում էր իր սայլը առաջԽռպոտվելու աստիճան:ԵՒ հրելովբրթբրթելով,Ինչպե՞ս սարից մենք իջնենք –Պտտվում ենք կառքերով,Հյուրատներով այդ դժգույն...Արթնացա եսկանգ առընկեր,Գրողը տանի, չէ՞ որ, իրոք,Ժանտախտի այդ նախագահըՄոլորվել է ձիերով:Կծիկով իր անքիթ, տաղտուկԽինդ է տալիս իր հոգուն,Որ խաղա մի անվերջ պտույտՀողն այս քաղցր ու թթու:
Լեռնային Ղարաբաղում, այսպես,Գիշատիչ քաղաքում ՇուշիԱհուսարսափ ապրեցի ես,ՈԻ մռայլ էր իմ հոգին...Քառասուն հազար մեռյալ պատուհան,Ավերակներ ամենուր...Աշխատանքի բողբոջը լուռԹաղված է այս լեռներում:Ծխից կորածամոթից զուրկ,Մերկ տներն են հոշոտվում,
Ու երկինքն է կարծես մաղում>>:



Պոետի կինը՝ Նադեժդան հետագայում գրում է իր հիշողություններում, որ  Մանդելշատմի մոտ այնպիսի տպավորություն էր, կարծես շուկայում գտնվող մահմեդականները, դրանք այն այրունարբու մարդասպաններն էին, որոնք տաս տարի առաջ կործանեցին քաղաքը՝ բռնաբարեցին ու մորթոտեցին հայ կանանց ու երեխաներին, իրենց կեղտոտ ձեռներով պղծեցին հայոց օջախն ու եկեղեցին:
    1920-ական թվականների վերջերին քաղաքը վերածվեց կեղտոտ գյուղական բնակավայրի, որի բնակչությունը կրճատվեց մինչը 3000 մարդ: Միայն հետպատերազմյա ժամանակաշրջանում Շուշիի բնակչությունը սկսեց որոշ չափով աճել:
   1960-ական թվականներին Բաքվում 
 որոշում ընդունվեց հեռացնել հայկական Շուշի քաղաքի ավերակները, իբր բնակության համար <<կենսական>> տարածքներում շինարարական աշխատանքներ կատարելու համար, որպեսզի նորակառույցներում տեղավորվեին ադրբեջանցի ներգաղթողները: Այս խորամանկ ծրագրով իշխանությունները փորձում էին վերջնականապես մաքրել Շուշին հայկական շնչից: Այս ժամանակաշրջանում վերջնականապես վերացվեցին հայկական և ռուսական երեք եկեղեցիների մնացորդները: Դրան զուգահեռ ադրբեջանական իշխանությունները վարում էին Շուշիի պատմությունը կեղծելու քաղաքականությամբ: Պաշտոնական Բաքվի պատվերով կազմվում է քաղաքի կազմավորման նոր ժամանակագրություն և նոր պատմություն: Ներկայացվում էր որպես <<Ադրբեջանական մշակույթի կենտրոն>>, <<Ադրբեջանական մարգարիտ>> և այլ էկզոտիկ անուններ: Քաղաքի հայկական պատմության մասին ո՛չ մի նշում չի արվել:
    1988թ-ի մայիսին քաղաքի բնակչության վերջին հայերը արտաքսվեցին:
     1991թ-ի աշնան ամիսներից սկսած, Շուշիից, որը աշխարհագրորեն ավելի բարձրադիր տեղանքում էր գտնվում, շարունակ ռմբահարվում էր Ստեփանակերտ քաղաքը, որտեղ մեծամասամբ բնակվում էին հայեր: Այս ռմբահարումների արդյունքում Ստեփանակերտում զոհվեցին հարյուրավոր մարդիկ: Ավերվեցին մի շարք դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի տներ:
     1992թ-ի մայիսի 9-ին վրա հասավ հայ զենքի աստեղային ժամը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանական զորքերը Կոմանդոսի հրամանատարությամբ, գիշերը, գրոհով հարձակվեցին ադրբեջանական զինյալների վրա և ազատագրում են տարածաշրջանի հնագույն բերդաքաղաքը: Խուճապահար ադրբեջանցի զինվորները գրոհի ժամանակ գահավիժում էին բերդաքաղաքը շրջապատող ձորը:
     Այսօր Շուշի են վերադարձել 1988թ-ին արտաքսված հայերը: Քաղաքի բնակչության մեծ մասը կազմում են Բաքվից, Գանձակից, Սումգաիթից գաղթած հայ փախստականները: Քաղաքում աստիճանաբար վերականգնում են արդյունաբերական հիմնարկները: Վերականգնվել է ադրբեջանական բարբարոս ավերումներից փոքրիշատե կանգուն  մնացած միակ եկեղեցին՝ Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին և Կանաչ Ժամը:

Հոդվածի հեղինակ՝ Արզուն Դավթյան



Комментариев нет:

Отправить комментарий