Պատմությո՛ւն. դա անավարտ վեպ չէ, այլ չավարտված ճակատամարտ: Եվ իր էջերը՝ ռազմադաշտե՛ր, որոնք արյունով են ներկում եկող անցնող սերունդները: Ազգերի կյանքը ըստ էության, գոտեմարտ է մահվան հետ: Նրանք՝ ազգե՛րը, միայն այն չափով են կենսունակ ու ստեղծագործ, ինչ չափով վերապրած և իմաստավորված են իրենց անցյալը, իրենց պատմությունը:
Պատմագրել՝ նշանակում է կռվի մտնել ժամանակի հետ՝ թույլ չտալու համար, որ նա մարդկային ազգի անցյալն սպանի: Ժողովրդի անմահության կոթողն է պատմությունը:
Վա՛յ այն ժողովրդին, որի անցյալն իր համար լոկ մի գերեզման է անխոս: Չկա ավելի մեծ ծառայություն իր ժողովրդին, քան պատմագրումը նրա անցյալ կյանքի: Նոր Խորենացիներ, Եղիշեներ թող ճակատագիրը չզլանա մեզ:
Ճշմարիտ պատմագրության դեմ մեղանչում ենք երկու դեպքում. նախ՝ երբ անգիտանալով անցքերը վերլուծող, կապակցող և տեսականորեն ընդհանրացնող մտքի դերը, նրան հաղորդում ենք վիպական գունավորում, որով այն պատմությունը վերածում ենք մի երկարաշունչ պատմավեպի: Կամ էլ՝ երբ անգիտանալով սրտի դերը, պատմությունը դարձնում ենք պեղումների և հանածոների մի մեռյալ նկարագրություն, այսինքն՝ ցամաքեցնում ենք ժողովրդի աղբյուրը, որպիսին պիտի լինի պատմագրողը: Իր անունն արդարացնելու համար պատմագրությունը պիտի լինի, միաժամանակ նաև պատմության փիլիսոփայություն; Անցքերին թափանցել իմաստասիրական վերլուծող մտքով և նրանց մասին խոսել սրտի լեզվով: Այդպիսի՛ն էր Միշելյեն: Մարդկային կյանքի պես պատմությունն էլ ո՛չ լոկ սրտի, ո՛չ էլ միայն մտքի գործն է. դա սինթեզն է երկուսի:
Անցքերն ու անձերին հասկանալու համար բավական չէ միայն տեսությունը, պետք է նաև համազգալ նրանց:
Ընդունենք և այն, որ պատմության նշանակությունը ոչ միայն ճանաչողական է, այլև դաստիարակչական, վերանորոգչական:
Պակասավոր է այն հայը, ով հայրենի պատմության իմաստասիրությունը, նրա հետագա զարգացման ուղիները հասկանալու համար չի վերապրել իր ժողովրդի ողջ անցյալը:
Շատ բան խնայած կլիներ հայության՝ տառապա՛նք, արյուննե՛ր, կորանք, եթե հայ մտավորականությունը դեռ անցյալ դարի երկրորդ կեսից երևան եկած լիներ ընդհանրապես պատմության և ի մասնավորի՝ Հայոց Պատմության իմաստասիրության լրիվ սպառազինությամբ:
Պետք է վերապրել և վերաիմաստավորել հայրենի պատմության ողջ հոլովույթը:
Պետք է Հայկի հետ ծառանալ Նեբրովթի դեմ, Տիգրանի հետ ընդարձակել Հայաստանը, Արտաշեսի հետ բարեկարգել այն, Բագրատունիների հետ Անին հրաշակերտել և ապա նրա կործանումը ողբալ... Ի մի բան՝ պետք է վերապրել մեր պատմության բոլոր բախտորոշ անցքերը՝ նրա վերելքներն ու անկումները, նրա փառերն ու տառապանքները, նրա աննկուն ընդվզումներն ու կուլտուրական հարուստ շինարարությունը:
Այսպես՝ մինչև մեր օրերը:
Այսպե՛ս են ճշմարտորեն Հայաստանում Հայ սիրտն ու գիտակցությունը: Այսպես է ստեղծվում Համահայը՝ ամբողջական հայը:
Գուժկա՛նը ամենավողբերգականն է Հայոց Պատմության դերակատարներից, որի դերը Հռոմում արտաքին վտանգների ժամանակ կատարում էր ծիրանագույն դրոշը՝ պարզելով Կապիտոլիումի վրա:
<<Ահա՛>. հասավ գուժկանը... Ի նշան սգո՝ պատռեց օձիգը և հող ցանեց գլխին>>:
Ո՞վ է այդ եղերականը, և ի՞նչ է խորհրդանշում նրա երևումը:
Գուժկանը խռոված անձնավորումն է իր ժողովրդի հավաքական գիտակցության, նրա արթուն բնազդի, նրա ապրելու կամքի:
Հասե հա՛ս է վտանգը. շուտով կպայթի ամպրոպը և ահա՛ Հայաստանով մեկ տարածվում է Կարմիր գույժը՝ մրրկելով ու մտրակելով բոլոր կամքերը:
<<Ելե՛ք, ելե՛ք և օրհասակռվի պատրաստվեք.... Նվվա՞լ, ո՛չ, ո՛չ, ես արդեն ողբացի ամեն հայի փոխարեն և պատռելով օձիգս՝ զգացի ցավը ո՛ղջ ազգի.... Ելե՛ք, վատություն է վայել, երբ հարվածող բազուկներ ունենք, մա՛հ, մա՛հ մեզ մահվամբ սպառնացողին: Ելե՛ք հանուն կյանքի, նրա բարեշրջման, նրա կատարելիության, եկե՛ք... Մահից ավելի կյանքն է զորավոր, ելե՛ք:
Այսպե՛ս է ապրել, վերապրել, հավերժացնել հային:
Այսպես, ամեն անգամ, երբ հայտնվել է գուժկանը, իր հիմք-պատվանդանից սասանվել է հայությունը, ցնցվել, իր մեջ հաղթահարել իր ներքին տկարությունները և իր վաղեմի մեծության վայել մի ամեհի ծառացումով ելել, մահվան ճամբարներն է կտրել՝ մահից էլ զորավոր:

Նժդեհ
ՀԱՅՐԵՆԻՔ Ակումբ
Комментариев нет:
Отправить комментарий