Արդյո՛ք օտա՞րն է մեղավոր, որ դեռ ամեն հայի մոր կաթը Հայաստանի անկախության գաղափարի սրբազան կաթը չէ, որ բարձր հայրենասիրության կրակն ու լույսը չեն թափանցել մեր ժողովրդի բոլոր խավերի մեջ: Օտա՞րն է մեղավոր, երբ թրքական յաթաղանից հալածական հայության մի մասը ազատ երկրներում իսկ կշարունակե գործածել Հայաստանը գերեզմանատուն վերածող շնական ժողովրդի լեզուն՝ զարմացնելով և զայրացնելով ոչ-իսլամ մարդկությունը մեր վրա: Օտա՞րն է մեղավոր, որ դեռ կան հայեր - ահա՛, և որքան շատ են սրանք - որոնց կողմից անվերջ գողգոթանների և փառքերի տեր հնագույն ժողովրդի անդամ լինելը դեռ գիտակցումը չէ, որպես գերագույն երջանկության: Եվ
ո՛չ մի օրենք, անգա՛մ կանոն՝ պարտադիր բոլորի, բոլորի՛ համար. կան կարծիքներ միայն՝ իրարամերժ, խակ, բուժական: Օտա՞րն է մեղավոր մեր կյանքում տիրող մտա-բարոյական անիշխանության համար: Էսնաֆական և եսապաշտ տրամադրություններ և գորշ ամենօրէություն. Օտա՞րն է մեղավոր այդ բոլորի համար: Ո՛չ, ո՛չ, օտարի իշխանությունից վեր է խլելու մեզանից այն՝ ինչ որ ունենք, և տալու այն՝ ինչ որ կարոտ ենք: Թողենք օտարներին մեղադրելու թույլերին հատուկ ցավը, որպեսզի կարողանանք տեսնել մեր թերությունները, որ ամաչենք մեզանից և սկսենք զբաղվել ինքնաուղղումով:
Օտարները նյութել են մեր գոյության և բախտի դեմ և պիտի շարունակեն չարիք նյութել, որովհետև թույլ ենք: Մարդկության վերաբերմունքը դեպի մեզ կփոխվի, երբ հոգեփոխվեց մեր ժողովուրդը, երբ մի անգամ ընդմիշտ հասկացանք, թե ազգերի դժբախտության գլխավոր պատճառը իրենց շրջապատող ժողովուրդների մեջ չէ, այլ՝ իրենց թույլ հոգեբանության, երբ հոգևոր ստրկության ճահճեն բարձրանալու ճիգեր կը փորձեն մեր ժողովրդի այն տկար ու անհայրենասեր տարրերը, որոնց կողմից դեռ անտես առնված քաղաքական սրբություն կա:
Ժողովուրդների ջակատագիրը, վերջիվերջո, բնորոշվում է նրանց մեջ ապրող գաղափարներով, որոնք կմիացնեն մեծամասնությունն այդ ժողովուրդների:
Կբարձրանան, կհաղթեն ու կապրեն ժողովուրդները, երբ նրանց մեջ տիրաբար կիշխե բացարձակ անկախության ոգին, բայց ազգասիրությունը, երբ անհատը, կուսակցությունը, դասակարգը Հարենիքի և հասարակության շահը կգերադասի անձնականից, երբ մեծամասնությունն իրեն ավելի պարտավորություններին տեր կզգա, քան իրավունքների, և երբ այդ մեծամասնության մեջ կզգացվի անձնավստահությունը և անշեջ հավատը դեպի իր ապագան:
Կմեռնեն, կպարտվեն ժողովուրդները, երբ կթունավորվեն անասնացնող նյութապաշտությամբ, երբ նրանց մեծամասնությունը իր Աստվածը կդարձնի անձնական կաշին, երբ կժխտե այլասիրական ամեն տեսակի պարտականություն և վախով ու անվստահությամբ կնայե իր ապագային:
Կբարձրանան, կհաղթեն, կփարթամանան ժողովուրդները, երբ նրանց մեջ ապրող անկախության ու մեծության իդեալը կլուսավորե ու կջերմասնե իրենց անցնելիք պատմական ճամփան:
Հոգեվարել կսկսեն նրանք, երբ նրանց մեջ կխամրի այն իդեալը, որի մահը կդառնա առնվազն ժողովուրդների հոգևոր մահը:
Չկա՞ ազգային իդեալ - չկա՛ ձգտում, չկա՛ ստեղծագործություն, չկա՛ հաղթանակ, չկա ՛ապագա:
Իդեալ.... աստվածային ուժ, որ կհաղթահարե մարդկային ազգի երջանկության բոլոր թշնամիներին, - վախին, կասկածին, որ կենթարկվեն, կհպատակեցվեն, կստրկացվեն:
Իդեա՜՜լ.... աստվածային անսխալ ու ամենակարող առաջնորդ, որն իրեն փարող ժողովուրդները կառաջնորդե, կմղե առաջ և առաջ, դեպի այն խորհրդավոր ու երջանիկ հեռուն, ուր ձգտողները կտոնեն իրականացումն իրենց երազների, ուր ժողովուրդները կնույնանան իրենց իդեալի հետ: Ժողովուրդները նախ պարտվում են հոգեբանորեն, ինչպես և քաղաքականապես բարձրանալու համար՝ նախ կբարձրանան հոգեբանորեն:
Ահա՛ թե ինչու մայիսի 28-ը պիտի մնա տիրականորեն միակ քաղաքական աստվածությունը, որին փարած հայությունը պիտ կարողանա ապրել և ստեղծագործել:
Գարեգին Նժդեհ

Комментариев нет:
Отправить комментарий