Բնության մեջ ամենը իրենց բացարձակությունը հաստատում են իրենց նորոգման մշտական ընթացքում: ԵՎ այդ Նորոգումն ու Պահպանումը որպես բնական օրինաչափություն իրագործվում է մշտական Արարչագործության շնորհիվ:
Ըստ այդմ, Արարչագործությունը մշտական ընթացք է և իրագործվում է Արարումի և Ծնումի միասնությամբ: Արարումը բացարձակ հասկացողություն է և իրենով ժամանակ չի պայմանավորում: Ծնումն է պայմանավորում ժամանակ: Առանց Արարումի չի կարող լինել Ծնում: Իսկ եթե Ծնում չլինի՝ Արարումը չի նորոգվի, ուստի և կոչնչանա:
ԵՎ Արարչագործությունը հենց երկսեռության խորհուրդն ունի իր մեջ: Արարչագործությունն իրագործվում է Հոր և Մոր միասնությամբ. Հայրը Արարող է, իսկ Մայրը՝ Ծնողը:
ԱՐԱՐԻՉ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԻՉ /մի բան անող/ արմատով:
Ըստ այդմ, պետք է տարբերակել իրարից ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ խորհուրդները: ԱՍՏՎԱԾ - ը նշանակում է գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: ԵՎ Աստվածը Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Բնության Արարող Զորությունն է՝ ԱՐԱ՛ -ն:
Անհրաժեշտ է տարբերակել նաև ԱՐԱՐԻՉ և ՍՏԵՂԾՈՂ խորհուրդները: ՍՏԵՂԾՈՂԸ ստեղծում է մի բան իրենից դուրս: ԵՎ Ստեծողի ու Ստեղծվածի միջև չի կարող լինել որևէ արյունակցական, հոգևոր կապ: ԱՐԱՐՈՂԸ արարում է իր միջից, և Արարողի ու Արարվածի միջև կա ժառանգական արյունակցական, որակական կապ: Արարողը Հայրն է: Հայրն է արարում որդուն, նրան ժառանգաբար փոխանցելով իր բնական որակական հատկանիշները:
Ըստ այդմ, իմ Արարիչը իմ հայրն է, նրա հայրը, նրա հոր հայրը... և այդպես խորանալով մինչև Բացարձակը, կհասնեմ ԱՐԱ՛ - ին՝ Բնության Արարող Զորությանը: ԵՎ փաստորեն ԱՐԱ՛ - ն է իմ Բացարձակ Նախահայրը՝ իմ ԱՐԱՐԻՉ -ը: Ըստ այդմ էլ՝ Արիները իրենց ճանաչում են որպես Արևորդի կամ Արորդի, որն էլ նշանակում է՝ Արայի որդի, Արարչածին:
Ի դեպ, Տիտանները ԱՐԱՐԻՉ խորհրդի զգացողությունը չունեն. նրանց զգացողությունը հասնում է մինչև ԱՍՏՎԱԾ: Քանզի Տիտանների զգացողության մեջ Նախահայրերի հաջորդականությունը հասնում է մինչև Հողածին Ադամը:
ԱՐԱՐՈՒՄ - Արարչագործության խորհուրդ է:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ՈՒՄ - բայակերտ ածանցով:
ԱՐԱՐԵԼ՝ չի նշանակում նոր բան ստեղծել: ԵՎ ԱՐԱՐԵԼ-ը չի նույնանում ՍՏԵՂԾԵԼ -ուն: Արարում է միայն Հայրը:
Այսպես՝ Արա՛ն Արարատում Արարել է Արիին: Այսինքն՝ Արա՛ն Արիի Հայրն է. Նա Արիին Արարել է իրենից և նրան ժառանգաբար փոխանցել է իր որակական հատկությունները: Իսկ Յահվան Անապատում Ստեղծել է Ադամին հողից: Այսինքն՝ Յահվան Ադամի Հայրը չէ. նրա Ստեղծողն է: ԵՎ Ադամը ոչ մի որակական հատկություններով կապված չէ իր Ստեղծողի հետ:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԱԾ /բռնել, պահել/ բառարմատով:
ԱՐԱՐԱԾ - ը փաստորեն արարումի և ծնումի համատեղ արարչագործության պտուղն է: Ըստ այդմ՝ ԱՐԱՐԱԾ - ը Արարչի Որդին է՝ Արորդի, և ժառանգաբար իր մեջ կրում է Արարող Հոր բնական որակները:
ԱՏ - Բառարմատ, որ նշանակում է ՏԵՂ, ԱՄՓՈՓՈՒՄ:
Օրինակ՝ բացատ, կաղնուտ, ատյան, աթոռ:
ԱՐԱՐԱՏ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՄԱՆ ՎԱՅՐ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԱՐ կրկնավոր արմատով և ԱՏ /տեղ/ բառարմատով՝ ԱՐԱՐ - ԱՏ:
ԱՐԱՐԱՏ - ը որոշակի աշխարհագրական բարձրադիր տարածք է: Այն ունի խիստ ընդգծված բնական սահմաններ. հյուսիսից՝ Կովկասյան լեռնաշղթան, հարավից՝ Հայկական Տավրոս լեռնաշղթան, արևելքից՝ Կասպից ծովը: Իսկ արևմուտքում ընդգծված սահման չունի և սահմանափակվում է Հայկական Բարձրավանդակով: Այսինքն՝ փաստորեն ԱՐԱՐԱՏ - ը Հայկական Բարձրավանդակն է:
Ըստ հայկական ավանդության սա հենց արարման վայրն է՝ ԱՐԱՐԱՏ - ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս և տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի /Արմեն/ անունը: ՀԱՅ անունը նույնպես ավանդական խորհուրդ է և հոմանիշ է Արմենին /տես՝ Արմեն, Հայ/: Իսկ Հայաստանը հոմանիշ է Արարատին:
ԱՐԱՐԱՏ - ը, որպես Արիների Բնակ՝ Արարման Վայր, ճանաչված է նաև այլ ազգերի կողմից: Այսպես՝ Արարատը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր: Նույն իմաստով հնդիկները անվանում են Արիավարտա, ասորիները՝ ՈՒրարտու, շումերները՝ Արատտա:
<<Ուխտագիրք Արորդյաց>> Սլակ Կակոսյան
<<Ուխտագիրք Արորդյաց>> Սլակ Կակոսյան
Комментариев нет:
Отправить комментарий