Ըստ հայ հնագույն քրմերի մոտեցման, հնարավոր չէ սեփական գենոտիպից չբխող հոգեմտավոր ազդակի միջոցով` անհասկանալի լեզվով բառեր բարբաջելով, աղերսվել հոգևոր կենսոլորտի բարձրագույն շերտերին: Անհնար է նաև կապվել հոգևոր կենսոլորտի բարձրագույն շերտերին, երբ Արարչի կողմից քեզ տրված գենոտիպի ընկալմանը դիմելու փոխարեն, դիմում ես քո գենոտիպի ընկալմանը անհամապատասխան աստվածությանը:
Հայկական եկեղեցիներում երգվող "Առավոտ լուսոն" և բազմաթիվ շարականներ` հնագույն հեթանոսական հոգևոր գոհարներ են, որոնք նոր բառատեքստերով հարմարեցված են նոր կրոնին, սակայն դրանք որքան էլ հարմարեցվեցին նոր կրոնին` երբ աղոթքն իր գենոտիպում նստած ՀԱՅԱ նախատիպարի փոխարեն դիմում է իր գենոտիպի համար հակատիպար հանդիսացող ՅԱՀՎԵԻՆ, ապա հոգևոր կենսոլորտի բարձրագույն շերտերի հետ հաղորդակցվել հնարավոր չէ:
Լեռնափոր տաճարներում, քրմերը շարականների և ծիրանափողերի /դուդուկ/ հնչյունների միջոցով զարգացնում էին մանուկ աշակերտների հոգևոր մտքի զգայարանները: Իսկ բարձրագույն հոգևոր վարպետության չորս աստիճանակարգերով ուսուցում կարող էին ստանալ միայն նրանք, ովքեր ի ծնե օժտված էին հոգևոր գերզգայունությամբ:
1. Շեմի հայցվոր /կնքյալ` ջրի կնունք/,
2. Ընդունյալ /օծյալ` հրի կնունք/,
3. Կատարյալ /Արքայազն կամ` Արեգ
4. Հասյալ /Հարուցյալ կամ` Վահագն/:
"Շեմի" հայցվորներն ընտրվում էին հոգևոր "սարկավագ" կոչումով բացառիկ ուսուցչապետերից, որոնք արդեն ութամյա հոգևոր կրթություն ստացած, իսկ հետագայում Տիրի տաճարում դպրության վարդապետության հասած, երեսունին մոտ տարիքի, չափահաս մարդիկ էին:
"Սարկավագ" անունը քրիստոնեության մեջ փոխառնված է: "Սարկավագ" նշանակում է` սար, գլոիխ, ծայր, ինչպես նաև ունի "սարիք"` կապել, հյուսել իմաստը:
"Վարդապետ" հոգևոր կոչումը /վարդա նշանակում է` ջուր, ջրի պետ, ջրի կնունքի արժանացած'/, նույնպես հայ հեթանոսական համակարգից փոխառություն է:
"Կնքյալ" կարգն ունեցող հոգևոր վարդապետներն իրենք իրենց կոչում էին նաև Անահիտի` Ծովինարի որտիներ, "Օծյալ" կարգավիճակին հասածները` հրի որդիներ:
"Կատարյալներ"-ը կամ ` Արեգ կոչումով վարպետներն այն բացառիկներն էին, որոնք ղեկավարում էին քրմական դասը և կոչվում էին` արևորդիներ:
"Հասյալ" վարպետը` հարուցյալ կամ` Վահագն անունով, հազվագյուտ բան էր: Բարձրագույն վարպետներն իրենց համարում էին արևորդիներ:
Արթուր Արմին, Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը

Этот комментарий был удален администратором блога.
ОтветитьУдалить