13.07.2012

Աշխարհը նվաճած մեծ հայորդիներ








Արքայադուստր Դիաննա


Վերջերս Անգլիական Sunduy Times ամսագիրը տեղեկություն տարածեց այն մասին, որ հայկական արյուն է հոսել արքայադուստր Դիաննայի երակներում: Բացահայտվել է, որ արքայադուստրը հայկական գեն է կրել, բայց 1/64-րդ մասով: Արքայադստեր մայրական կողմի նախապապը` Թեոդոր Ֆորբսը ամուսնացած է եղել Հնդկաստանում բնակվող մի հայուհու հետ, որին կոչում էին Էլիզա /Եղիսաբեթ/ Կևորկյան: Ուշագրավ է այն փաստը, որ Էլիզային դիմել են որպես Տիկին Կևորկյան
:Ջեյմս Բաղյան` առաջին հայ տիեզերագնացը

Աշխարհում առայժմ միակ հայազգի տիեզերագնացն ամերիկացի բժիշկ-ինժեներ, մարզիկ, օդաչու Ջեյմս Բաղյանն է: Նրա մասին առաջին անգամ լայն հասարակությունը տեղեկացել է 1981թ-ին: Այդ ժամանակ խորհրդային և ամերիկյան կառավարությունները քննարկում էին համատեղ տիեզերական թռիչք իրականացնելու հնարավորությունը: Խորհրդային կողմից որպես թեկնածու առաջարկվում է ծնունդով Աշտարակից, մոսկվայաբնակ 29 ամյա Վլադիմիր Գևորգյանը, իսկ  ամերիկյան կողմից` 29 ամյա Ֆիլադելֆիացի Ջեյմս Բաղյանը: Այդ առթիվ ամերիկյան մամուլը շտապեց գրել <<Գևորգյանն ու Բաղյանը արդյո՞ք միմյանց հետ հայերեն են  խոսելու>>: Ցավոք այդ ծրագիրը չիրականացավ: Ջեյմս Բաղյանն իր վրա երկրորդ անգամ հայության ուշադրությունը հրավիրեց իր վրա 1986թ-ին` ընգրկվելով <<Չելենջեռ>>  աստղանավի անձնակազմում: Բայց նա այդպես էլ  չմասնակցեց թռիչքին ու բարեբախտաբար: Թռիչքի մեկնարկի 2-րդ րոպեին դիտորդներ աչքի առջև <<Չելենջեռ>-ը աղետի ենթարկվեց: Բաղյանի անձնակազմից դուրս մնալու փաստը մտածելու առիթ տվեց, թե արդյո՞ք ճշմարիտ է հայի անբախտ լինելու մասին տարածված խոսք-կատակը: Բաղյանը համաշխարհային ճանաչում ունեցավ ունեցավ 1989-ին երբ որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, թռիչք կատարեց <<Դիսքավերի>> տիեզերանավով: Թռիչքը տևել է մետ 5 օր: Հայաստանի վրայով թռչելիս` նա արտասանել է <<ողջույն>> և <<խաղաղություն>> հայերեն բառերը: Խորհրդանշական և ոգևորիչ է այն հանգամանքը, որ այդ օրերին, երբ հայությունը ապրում է այն փաստը, որ այդ օրերին, երբ հայությունը ապրում էր Արցախի ազատագրության հույսով հայտնի դարձավ, որ Բաղյանը ունի արցախյան արմատներ: Երկրորդ անգամ Բաղյանը դեպի տիեզերք բարձրացավ 1991թ-ին, Քոլոմբիա-STS-40E տիեզերանավով: Ընդհանուր առմամբ նա տիեզերքում անց է կացրել 14 օր: Ջեյմս Բաղյանը այժմ զբաղվում է պրոֆեսիոնալ բիոբժշկական հետազոտություններով:


Կինոյի Նապոլեոն` Ռուբեն Մամուլյան
Ռ. Մամուլյաննն իր կարորությամբ և արժեքով դուրս է զուտ ազգային հետաքրքրությունից: Չկա կինոարվեստի պատմություն առանց նրա: Ընդհամնենը 16 կինոնկար և անջնջելի հետք համաշխարհային կինոյի պատմության մեջ:  Ստացվել է այնպես, որ զարմանալի պատահականությամբ գունավոր հեռուստատեսության ու կինոյի հիմքերում կանգնած են 2 հայեր: Հովհաննես Ադամյանին վիճարկված էր դառնալ գունավոր հեռուստատեսության, իսկ Ռուբեն Մամուլյանին` գունավոր կինոյի հիմնադիրը: Մամուլյանի առաջին կինոնկարը` <<Ծափահարություններ>> /1923/ իսկական հեղաշրջում էր  հնչուն կինոյի պատմության մեջ: Նա առաջինն էր, որ օգտագործեց տարբեր ձայների միաԺամանակյա հնչողության մեթոդը: Իր հաջորդ` <<Քաղաքի փողոցները>> ֆիլմում Մամուլյանը կինոյի պատմության մեջ  առաջին անգամ գործածեց արկադրային ձայնը: <<Կինոյի Նապոլեոն>> հռչակված Մամուլյանը Հոլիվուդյան էկրանի երկու ասղերին` Մառլեն Դիթրիխին և Գրետա Գարբոյին, նորովի բացահայտեց իր <<Երգ երգոց>>, <<Քրիստինա թագուհին>> ֆիլմերում: Հայ ռեժիսորն այնքան մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ էր կինոթագուհի Գրետա Գարբոյի հետ, որ իրեն սկսել են անվանել <<Միսթեր Գարբո>>: <<Ես երջանիկ եմ, եթե ունեմ արվեստագետի որևէ արժանիք, դրա համար ես պարտական եմ առավելապես ծնողներիս ու ազնվական մեր հայ ազգին, որից ես ժառանգել եմ նրա հարուստ հոգեկան և մտավոր արժանիքները>>:
  Մասնագետների կարծիքով Մամուլյանը ամերիկյան արվեստ ներմուծեց ռուսական դպրոցի ավանդույթները, եվրոպական ճաշակը և հայկական քնարականությունը:

Комментариев нет:

Отправить комментарий