Պատմագետների վկայմամբ` Նապոլեոն Բոնապարտը 14 տարի շարունակ ամենից շատն ու սերտը շփվել է իր հայ թիկնապահի հետ: Խոսքը Ռուստամի մասին է: Նա Արցախցի վաճառականի որդին էր: Պատերազմի ժամանակ պատանի Ռուստամը գերևարվում է և վաճառվում է թուրքերին, հետո տեղափոխվում է Եգիպտոս և ծառայության է անցնում Սալա բեկի մոտ: Ռուստամին բռնի թլպատում են, վերանվանում են Յայա և դարձնում են մամլուք: Իր հուշերում Ռուստամը գրել է <<Չգիտեմ ինչու, շատերին թվում է, որ միայն վրացիներն ու մեգրելները կարող են լավ մամլուք լինել, մինչդեռ հայերը մյուս բոլոր ազգերից համարձակ են:
1799թ, եգիպտական արշավանքի ժամանակ Ֆրանսիա վերադառնալիս Նապոլեոնը ցանկացել է իր հետ մամլուք տանել: Նրա ընտրությունը կանգ է առել Ռուստամի վրա: Նապոլեոնը նվիրում է նրան ադամանդակուռ դամասկոսյան թուր և մի զույգ ոսկեպատյան ատրճանակ, հրամայելով թողնել իր մահմեդական անունը: Ռուստամի նախնական պարտականությունն էր պառկել Բոնապարտի ննջասենյակի առջև ու հսկել զորավարի քունը: Նապոլեոն կայսրը Ռուստամին հաճախ է բնութագրել, որպես ազնիվ, անձնազոհ և խիզախ մարտիկ: Հայտնի է, որ Վագրամի ճակատամարտից առաջ Նապոլեոնը ցանկացել է անձամբ զննել տեղանքը և հակառակորդի դիրքերը: Գեներալներին հրաժեշտ տալով` նա ասել է. <<Իմ հեռադիտակն ու Ռուսամը ինձ բավական են>>: Հայտնի է նաև, որ մի անգամ Մոն-Ժեն լեռան ստորոտում Նապոլեոնը զորախմբով ընկել է ձյունամրրիկի մեջ, որի ժամանակ կայսրը սկսել է շնչահեղձ լինել: Ռուստամը նրան գրկած սլացել է մոտակա տնակները և փրկել կայսեր կյանքը:
Թեև Ռուստամը հայտնվել էր օտար միջավայրում, բայց պահպանել էր իր ազգային ինքնագիտակցությունը: Նա անհանգստացած էր իր հայրենիքի ու հայրենակիցների համար, և բազմիցս փորձել է հայանպաստ գործերի համար միջամտել: Օրինակ` 1810թ, Նապոլեոնը հրովարտակով կազմալուծում էր Իտալիայի տարածքում գտնվող միաբանությունները: Ռուստամի շնորհիվ նա խնայեց Վենետիկի Մխիթարյաններին: 1812թ. Մոսկվայում Ռուստամը Նապոլեոնին խնդրել է խնայել քաղաքի հայկական եկեղեցին:

Комментариев нет:
Отправить комментарий