13.07.2012

ՀԱՅԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ


Հովհաննես Խան Մասեհյան


Հովհաննես խան Մասեհյանը հարգի և ազդեցիկ է եղել շահական պարսկաստանում: Եղել է Շահի թարգմանիչը:  1901թ-ին նշանակվել է Գերմանիայում Պարսկաստանի դեսպանի խորհրդական, իսկ 1912թ-ին Դեսպան: Որպես Պարսկաստանի դեսպան` խան Մասեհյանը պաշտոնավարել է նաև Անգլիայում և Ճապոնիայում: Նա հայ իրականությոն մեջ  ամենախոշոր թարգմանիչներից մեկն էր: Տիրապետել է բազմաթիվ լեզուների: Թարկմանել է Գյոթեյի, Օմար Խայամի, Սաադիի, Շիլլերի ստեղծագործությունները: Ժամանակին, երբ Խաչիկ Դաշտենցը փորձում էր նոր թարգմանություններով համալրել հայալեզու գրականությունը` Ավ. Իսահակյանը նրան հանձնարարում է շարունակել Հովհաննես խան Մասեհյանի` տասնամյակներ ձեռնարկած շեքսպիրյան թարգմանությունների գործը և ամբողջացնել հայոց շեքսպիրականը



Եփրեմ խան



 Իրանական իսլամական Հանրապետության արդի ժամանակների պատմության առանցքային դեմքերից է հայ ազգային ազատագրական գործիչ, ֆիդայական պայքարի ակտիվիստներից Ամտ. Հայաստանում` Եփրեմ խանը: Եփրեմը գործուն մասնակցություն է ունեցել 1905-11թթ իրանական հեղափոխությանը: Իրանական պատմագրության մեջ նա գնահատված է, որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար: Իսկ  Դանիել Վարուժանի հանճարեղ գրիչն այսպես է բնութագրել Եփրեմ խանին.
  <<Զքեզ խրճիթմը ծնավ,
       Հայ վիշտը քեզ օրորեց,
       Այդ վշտին չափ եղար մեծ>>

Շահի բռնապետական ռեժիմի դեմ մղած պայքարում նշանավոր հայորդին փայլեց իր շնորհների ողջ կարողությամբ: Մինչև Թեհրանի ամբողջական ազատագրումն ու շահի գահընկեցությունը տևած մարտերում Եփրեմ խանը հանդես եկավ, որպես Իրանի Սահմանադրական շարժման իսկական հրամանատար, որի համար արժանացավ ոչ միայն Խան իտիտղոսին, այլև` Սարդարի զինվորական աստիճանի: Սահմանադրական նորահաստատ կառավարության կողմից Եփրեմը նշանակվում է նախ մայրաքաղաք Թեհրանի, ապա  ողջ Իրանի ոստիկանապետ: Այդ ձևով Եփրեմ խանը մինչև  մահ շարունակեց մնալ Սահմանադրական շարժման քաղաքական նվաճումները պաշտպանող առաջատար մարտիկ: Նրան ասում էին Սահմանադրական շարժման մշտարթուն պահակ: Եփրեմ խանը զոհվել է Սուրջեյի ճակատամարտում: Թաղվել է Թեհրանի Հայկազյան դպրոցի բակում: Նա իր հատուկ տեղն ունի նաև Իրանի ազգային պանթեոնում:

Комментариев нет:

Отправить комментарий