Հայրական կողմից հայկական ծագում են ունեցել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար /1992-1996թթ/ Բուտրոս Ղալին և Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը: Ի դեպ, Աննա Ասլանյանի որդի բուտրոս Ղալին համարվում է բոլոր ժամանակների լավագույն 100 դիվանագետներից մեկը: Տարբեր ժամանակներում ճանաչված այազգի դիվանագետներից էին Իվաղկոն, Վասիլ վրոնան, Քրիշտոք Հայը, Գրիքոր Յուսիկյանը, Նիկոլայ Հայը, Նիկոլայ Աթաբեկյանը /Լեհաստան/, Եղիա Կարնեցին, Միրզա Մելքոմ Խանը /Իրան?, Խոջա Իսրաել Սահրատը /Հնդկաստան?, Տիգրան փաշա Ապրոն /Եգիպտոս/, Մուրադ Հայպեցին /Եթովպիա/, Խոջա Փանոս Քալանթարը /Բիրմա/, Ենիկոլոփյաններ /Վրաստան/ և ուրիշներ:
Փարիզի Կլամարե արվանձանն առ այսօր շատրեն անվանում են <<Հայկական Փարիզ>>: Ժամանակին այստեղ են կենտրոնացել հայկական թերթերի խմբագրատները հայերի արհեստանոցները, քաղաքական կուսակցությունները <<Հայկական Փարիզի>> զավակներից մեկին` աշխարհահռչակ մափեմափիկոս և պատմաբան Կլոդ Մութաֆյանին երբ հարցնում են` հե՞շտ է արդյոք իր համար հայ լինելը, նա պատասխանում է`
<<Կորող են հայ լինել ծագումով, ազգանունդ կարող է <<յան>. վերջավորությունն ունենալ, բայց դա դեռ չի նշանակում , թե հայ ես: հայ լինենը փորձություն է, ճակատագիր: Դա փորձություններով լի դժվարին ճակատագրի ընտրություն է: ֆրանսիայում դու ստանում ես ֆրանսիական քաղաքացիություն, ֆրանսիական անձնագիր: Եվ հայի ճակատագիրն ընտրելու համար պիտի քեզ հայ զգաս>>
Комментариев нет:
Отправить комментарий