13.07.2012

ՀԱՅԵՐԸ ԲԱԲԵԼՈՆՈւՄ







   Քաղաք և պետություն Բաբելոնը առաջացել է հարավային Միջագետքում Հայոց Կեսար Հայկի կողմից Բաբելոնի աշտարակի կառուցման մոտավորապես մթա 2526-2495թթ. ժամանակաշրջանում, երբ այդտեղ շատ բանվորներ էին բնակվել:
   Այդ երկրում վաղ ժամանակներից շատ հայեր էին ապրում: Այդ երկրի առաջին թագավորը եղել է հայ Բաբը: Բաբ հայերեն թարգմանվել է <<բարի կյանք բերող>>: Նրա անունով այդ երկիրը կոչվել է Բաբելոն, ինչը հայերեն նշանակում է <<եկավ Բաբը, որն ունի մեծ հոգի>>, կամ՝ Եկավ Բարի Բաբը:
   Բաբելոնը հնուց բարեկամական հարաբերությունների հետ էր Մեծ Հայքի հետ, Հայկական Կիլիկիայի ու Լիդիայի հետ: Բաբելոնի ծաղկունքի ժամանակաշրջանը եղել է Համուրապիի թագավորելու ժամանակ, որի անունը հայերեն մեկնաբանությամբ նշանակում է <<ուժեղ հայր>>:


  Մթա 626-538թթ և ավելի ուշ Բաբելոնն անվանում էին Հայկական թագավորություն, որի թագավորները եղել են այսպես կոչված հայդերը կամ հայդեացիները, որոնք բարձր գիտելիքներ ունեցող հայեր էին: Շատ երկրներում <<հալդ>> բառը հին ժամանակներից օգտագործվում էր <<իմաստուն>> և հայերեն մեկնաբանվում է որպես հ-ալ-դ~"արևապաշտ":
   Համաձայն պատմական աղբյուրների Հայդական թագավորության ծաղկման շրջանը եղել է Նաբուգոդոնոսոր 2-րդի օրոք: Նրա անունը խիստ աղավաղված է տարբեր մասերի ավելացմամբ: Գլխավոր մասը առաջինն է` <<Նաբ>>.որը հայերեն նշանակում է նա-բ~ "նա բարի է":
   Աստվածաշնչում հիշատակվում է <<Ուր Հայդեական>>: քաղաքը:
Ավելի ճիշտ  կլինի կարդալ այդ անունը որպես <<Ար Հայկական>>:
  Շատ հին քարտեզներ կան, որտեղ պատկերված է Հայաստանը: Բրիտանական պատմաբան Ռուբեն Գալիչյանի գրքում ներկայացված են ավելի քան 120 այդպիսի քարտեզներ: Դրանցից ամենահինը մթա 6-րդ դարով  թվագրված բաբելոնյան քարտեզն է կավե սալիկի վրա:
    Այստեղ ներկայացված են Հայաստանն ու Հայկական Հարանը, ինչպես նաև Հայկակա լեռնաշխարհը:
  Ասորեստանը, որը գոյություն է ունեցել ընդհամենը մոտ 3 դար, շատ ագրեսիվ երկիր է եղել ու իր շուրջը գտնվող բոլոր երկրների հետ պատերազմելու մեծ սիրահար: Նոկմանը գրում է, որ Ասորեստանը շարունակ հարձակվել է Հայաստանի վրա, ինչի պատճառով հայոց բանակը միդիական և բաբելոնական բանակների հետ համատեղ գրոհեցին ու վերցրին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն մթա 605թ.: Եվ Ասորեստանը կործանվեց:

Պարիս Հերունի

Комментариев нет:

Отправить комментарий