01.06.2013

ԿԱՐԱՆԻ: ՀՈՒԿԱՆԱ: ԱՆՆԻԱՍ: ԶԱՐՄԱՅՐ ՀԱՅԿԱԶՆ


ԿԱՐԱՆԻ
Հայք-Հայասայի թագավոր (մ.թ.ա. 15-րդ դար)

Կարանին (կենսագրական տեղեկություններ չկան) Հայք-Հայասայում թագավորել է խեթական թագավորներ Թութխալիաս Գ-ի (մ.թ.ա. շուրջ 1400-1380 թթ-ին) և Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340 թթ) օրոք: Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին խեթական զորքերը հարձակվել են Հայք-Հայասայի վրա և գրավել Բարձր Հայքի արևմտյան մասը: Կարանի թագավորի գլխավորությամբ հայկական զորքորը հարձակվել են, հաղթել թշնամուն և դուրս շպրտել հայկական տարածքներից: Կարանի թագավորի անունից է առաջացել Կարին քաղաքի անունը:



*          *
*



ՀՈՒԿԱՆԱ

Հայք-Հայասայի թագավոր (մ.թ.ա. 14-րդ դար)

Հուկանան (կենսագրական տեղեկություններ չկան) Հայք-Հայասայում թագավորել է խեթական թագավոր Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340 թթ) օրոք: Հայք-Հայասայի թագավորը Խեթական պետության հարձակումների դեմ ստեղծել է հարևան երկրների դաշնակցություն և դիմագրավել խեթերի հարձակումներին: Հետագայում հաղթելով դաշնակիցների զորքին՝ խեթերը գրավել են Հայք-Հայասայի արևմտյան գավառները: Սկսվել է երկարատև պատերազմ: Հայք-Հայասայի թագավոր Հուկանան խաղաղության պայմանագիր է կնքել Սուպպիլուլիումաս Ա-ի հետ: Երկու երկրների թագավորները համաձայնվել են չպատերազմել իրար դեմ, պատերազմի դեպքում օգնել իրար, դաշնակցել և հրաժարվել թշնամությունից, հավատարիմ մնալ երդմանը և կնքած պայմանագրին: Հայ-խեթական դաշինքն ամրապնդվել է Հուկանայի և խեթական թագավորի քրոջ ամուսնությամբ: Հուկանա թագավորն այս պայմանագրով դիվանագիտական ճանապարհով կասեցրել է խեթերի հարձակումը Հայք-Հայասայի վրա: Այս պայմանագիրը մարդկությանը հայտնի առաջին գրավոր իրավական փաստաթուղթն է և հիմք է դրել միջազգային դիվանագիտությանը:


*         *
   *      



ԱՆՆԻԱՍ

Հայք-Հայասայի թագավոր (13-րդ դար)

Աննիասը (կենսագրական տեղեկություններ չկան) շարունակել է իր նախորդների ակտիվ դիմադրողական քաղաքականությունը, որպեսզի երկիրն ապահովի հարևան պետությունների հարձակումներից: Աննիասի անունով են կոչվել Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի-Կամախ և Այրարատ նահանգի Շիրակ գավառի Անի ամրոցները:



*         *
*

ԶԱՐՄԱՅՐ ՀԱՅԿԱԶՆ
Հայ Նահապետ (մ.թ.ա. 11-րդ դար)

Զարմայր Հայկազնը (ծննդյան թվականը անհայտ - մ.թ.ա. 1182թ.) հայկական և եթովպական զորագնդերով մ.թ.ա. 1194 թ-ին մասնակցել է Տրովադայի պատերազմին՝ որպես Պիրամոսի օգնական: Զոհվել է մարտում:

<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 15- 16, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

Комментариев нет:

Отправить комментарий