20-րդ դարի 30-ական թվականների Հայ ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ իր հզոր իմացականությամբ և վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը՝ <<Նժդեհի գլխավոր, գուցեև միակ խորհրդատուն>>, որին Կարո Գևորգյանը բնորոշում է՝ <<գիտական մտապաշարով հարուստ և իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ...>>:
Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցրել է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր) և քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:
Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ Աշակերտական միության շարքերը: Այնուհետև, ուսումը շարունակում է Երևանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին, նրա խմբագրությամբ , Երևանում լույս է տեսնում Հ.Յ.Դ Աշակերտական միության օրգան <<Շանթ>> թերթը:
Իր մասնակցությունն է բերում 1921 թվականի փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո, ձերբակալությունից խուսափելու համար, ստիպված, հրաժեշտ տալով հարազատներին, անցնում է Թավրիզ (այնտեղ ստանում է պարսկահպատակի անձնագիր): Շատ չանցած Թավրիզ է գալիս նաև Գ. Նժդեհը և միասին անցնում են Եվրոպա: Եվրոպայում նա ուսանում է նախ Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցում, ապա՝ Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտում է 1930 թ.՝ ստանալով դոկտորի աստիճան: Իր հետ ուսանած Անդրե Ամուրյանը հետագայում հիշում էր. <<Հայկ մեծ եռանդով նվիրվեցավ փիլիսոփայության ճյուղին: Կարդալու և պարապելու հետաքրքրական և ինքնօրինակ կերպ մը ուներ: Նախ՝ վերարկուն երբեք չէր հագներ, այլ՝ կնետեր ուսերուն: Հաճախ կնստեր հատակին ու Նիցշեի և կամ Կանտի գիրքը առջև դրած՝ կկարդար եղանակով, ճիշտ դերվիշի տպավորություն ձգելով: Արդեն կենցաղով ալ Հայկը դերվիշ էր, աննյութասեր, կյանքի հաճույքներուն վրա քամահրանքով նայող. կատեր սուտն ու կեղծիքը, շողոքորթությունն ու քծնանքը, մարդոց թերությունները կըսեր իրենց ճակատին>>:
Ուշագրավ են Ասատրյանին նվիրված հիշողություններում Բուլղարիայի նրա կուսակիցներից Կարո Մեհյանի (որ հանդես է գալիս <<Սոսյան տղա>> ծածկանունով)՝ իր իմացականությունը բնորոշող վկայությունները: <<Մղված իր սերեն, ինչպես և նպաստավորված իր արտակարգ հիշողութենեն, ան (իմա՛ Հ. Ասատրյանը -Մ.Լ.) ուսումնասիրած էր Հայաստանի աշխարհագրությունը մանրամասնորեն: Հայերեն թե օտար լեզվով գրված բոլոր գործերը, որոնք կխոսին մեր երկրի մասին, ծանոթ էին անոր: Նաև մեր մատենագրության մեջ չկար տող մը, որուն վրա ան տքնած չըլլա: Նարեկացիեն երկար հատվածներ կարտասաներ գոց: Իսկ առհասարակ, հայերեն լեզուն ան իրեն համար վերածած էր տեսակ մը մասնագիտության: Տևապես <կխուզարկեր>> բառերը, կբաղդատեր օտար բառերու հետ ու չէր հանդարտեր, մինչև որ չլուծեր անոնց ծագման կամ արմատի հանգույցը: Սեղմ՝ իր մտածումներուն մեջ և ատկե, քիչ մը <<թանձր>> արտահայտվել ու իր ձևով, Հ Ասատրյան հարկադրվա՞ծ կըլլար, թե՞ կնախասիրեր նոր բառեր կերտել: Իր փոքրաթիվ գրքերուն և բազմաթիվ հոդվածներուն մեջ ունի մեծ թվով բառեր, որոնք <<իրն>> են, և զորս կարժե <<լույսին բերել>>, տրված ըլլալով, որ անոնցմե շատերը արտահայտիչ են, հեշտալուր և մեր լեզվին օրենքներուն համապատասխան: Որովհետև այս <<դերվիշը>> ո՛չ միայն հասկացողություն և հմտություն, այլև ճաշակ ուներ: Ճաշակ՝ ամեն բանի մեջ ու գեղեցկագիտակ ընբռնումով>>:
Այնուհետև, Հ. Ասատրյանը անցնում է Բուլղարիա, ուր մնում է Գ. Նժդեհի մոտ և գործում նրա հետ: Բուլղարիայի հետ կապված նրա ազգային-քաղաքական գործունեության ամենաբեղուն և եռանդուն շրջանը: Հ. Ասատրյանը ուսուցչություն էր անում Սոֆիայի Գևորգ Մեսրոպ ճեմարանում և, միաժամանակ, Հ.Յ.Դ. տեղի ԿԿ քարտուղարն էր:
Հ. Ասատրյանը եղավ Նժդեհի ամենամոտ գործակիցը՝ 30-ական թվականների Հայկական Ցեղային շարժումը ծավալելու և հիմնավորելու գործում: <<...Հայկը աջ բազուկն էր Նժդեհին, երբ Ցեղակրոնություն գաղափարաբանությունը կխմբագրեր>>: Հ. Ասատրյանը խորապես ընկալեց Նժդեհի ուսմունքը և, մի տեսակ, մեկնիչ (թերևս չգերազանցված) հանդիսացավ նրա գաղափարների: Վերջինս երկու մենագրությունների՝ <<Ցեղի ոգու շարժը>>, <<Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը>>, վերաբերյալ Հ. Ասատրյանի մենկանաբանություններն ու խորհրդածությունները լավագույնս ա՛յդ են վկայում:
1932 թ. Սոֆիայում, Հ. Ասատրյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս է տեսնում <<Խռովք>> իմաստասիրական-գիտական ամսագիրը, որը, սակայն, կուսակցության կողմից աջակցություն չի ստանում և փակվում է: 1935թ., Բուլղարիայի Հ.Յ.Դ. ԿԿ ներսում ունեցած տարաձայնությունների պատճառով, կուսակցության հետ իր կապերը փաստացի խզում է: Դրանից հետո, 1936 թ., կրկին Սոֆիայում, Ներսես Աստվածատուրյանի հետ լույս են ընծայում <<Ցեղ և Հայրենիք>> կիսամսյան, որը նույնպես երկար կյանք չի ունենում:
1937 թ. Հ. Ասատրյանը պաշտոնապես Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից հեռացվել է կուսակցությունից: Ի դեպ, Ասատրյանը Հ.Յ.Դ.-ից հեռացվել է մի փոքր շուտ, քան Նժդեհը, և ոչ առանց հիմքի. այս կապակցությամբ, <<Ամրոցը>> իր 1937 թ. թիվ 20 խմբագրականում Հայկին համարում էր քավության նոխազ Նժդեհի <<մեղքերին>>:
Մեզ հայտնի են 1933թ-ին Սոֆիայում հրատարակված նրա երկու գյքույկները՝ <<Ցեղանենգ շեյթան>> և <<Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիսի 28-ի մասին>>:
1937 թ. Նժդեհի հետ հիմնում և մինչև 1944թ. հրատարակում են <<Ռազմիկ>> հասարակական-քաղաքական կիսաշաբաթաթերթը, որը, փաստորեն, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության թերթն էր: Խմբագիրը, որոշ ընդմիջումներով, Հայկ Ասատրյանն էր:
Եղել է Տարոնական շարժման հիմնադիրներից և գաղափարախոսներից մեկը և 1938-1939 թթ. Ն. Աստվածատուրյանի հետ խմբագրել է Սոֆիայում հրատարակվող <<Տարոնի Արծիվը>>-ը, որը Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական միության պաշտոնաթերթն էր:
1942 թ-ին Հ. Ասատրյանն ավարտում է Հայկական Հարցին և արժեքներին նվիրված իր <<Հասատան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում>> գրքի Ա մասը (գրքի առաջաբանը գրել է Նժդեհը) և շտապ մեկնում Բեռլին՝ դա գերմաներեն թարգմանել տալու և անմիջապես հրատարակելու: Այդ գործի կարևորությունը պայմանավորված էր նրանով, որ մի շարք եվրոպացի գիտնականներ սխալ տեղեկություններ էին տվել Հայ Ցեղի ծագման մասին (կասկածի տակ էր դրվում հայերի արիական ծագումը), և այս ապատեղեկատվության հիման վրա նացիստական կուսակցության մեջ ձևավորվել էր մի թև՝ Ռոզենբերգի ղեկավարությամբ, որը հայերին վերագրում էր սեմական ծագում: Վտանգի տակ էր գերմանական տիրապետության տարածքում բնակվող շուրջ 400 հազար հայերի գոյությունը: Հետևաբար, անհրաժեշտ էր գործնական ու գիտական-քարոզչական միջոցներով վերացնել այդ վտանգը:
Կապված Հ. Ասատրյանի Բեռլին մեկնելու հետ, 1943 թ. սկզբին Գ. Նժդեհի կողմից Բուլղարիա է հրավիրվում Կարո Գևորգյանը (որը Սալոնիկում 1928-1937թթ. խմբագրում էր <<Հորիզոն>> թերթն ու եղել է տեղի Ցեղակրոն Ուխտերի ղեկավարը), որն առժամանակ խմբագրում է <<Ռազմիկը>>:
1943թ. վերջին Հ. Ասատրյանը վերադառնում է Բուլղարիա և կրկին անցնում <<Ռազմիկ>> թերթի խմբագրության գործին, ինչպես նաև ավարտում է իր գրքի Բ մասը, որը սակայն լույս չի տեսնում:
1944թ. համայնավարները գրավեցին Բուլղարիան, իրար ետևից ձերբակալվեցին Գ. Նժդեհը, Հ. Ասատրյանը (ձերբակալվել է 1945թ. հունվարի 27-ին) և Ն. Աստվածատուրյանը: Հ. Ասատրյանը դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, նախ ուղարկվում է Քիշնևի, այնուհետև՝ Ուրալի բանտ, ուր գտնվում էր նաև Ն. Աստվածատուրյանը: Վերջինս կարճ ժամանակ անց մահանում է: Իր սիրելի ընկերոջ մահվան լուրը Ասատրյանն առնում է անկողնում ծանր հիվանդ պառկած և հազիվ կարողանում է տեսնել նրա դիակը՝ բանտից դուրս հանելիս:
1952 թ. Ասատրյանին Ուրալից փորձում են տեղափոխել Երևան (Նժդեհի մոտ)՝ Դաշնակցության և Թուրքիայի հետ կապված խնդիրներում օգտագործելու համար: Սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, դա տեղի չի ունենում:
Հ. Ասատրյանի ձերբակալումից հետո հալածվում են նաև նրա ընտանիքի անդամները. կնոջն ու երկու աղջիկներին (Հեղինե և Արածանի) աքսորում են Պավլիկեն քաղաքը, ուր աքսորվել էր նաև Նժդեհի ընտանիքը: Նրանց ստիպում են ամեն առավոտ և երեկո ստորագրություններ տալ՝ ներկայության համար, իսկ տիկնոջը նույնիսկ արգելում են աշխատել: 1947 թ. Ասատրյանի կինը (Սիրանուշ Խանջիկյանը) Չեկայի կողմից ստանում է կեղծ երկտող՝ իր ամուսնու մահվան մասին, որից հետո նրան խրատում են ամուսնանալ, քանզի, հակառակ դեպքում աշխատանքի իրավունք չի ունենա և կդիտվի որպես հակառավարական անձ: 1951 թ. տիկին Ասատրյանը ամուսնանում է մի բուլղարացու հետ՝ այդպես փորձելով պահել իր երկու աղջիկներին:
1955թ. ընդանուր ներման շնորհիվ ազատվելով բանտից, Հ. Ասատրյանը ծանր հիվանդ վիճակում վերադառնում է Սոֆիա և ցավով իմանում իր ընտանիքի ու հատկապես կնոջ նկատմամբ՝ Չեկայի խարդավանքների մասին: Սակայն ստիպված է լինում հաշտվել իրականության հետ և մնում է իր մեծ աղջկա՝ Հեղինեի մոտ՝ (ի դեպ՝ Հեղինեի կնքահայրը Նժդեհն էր):
Սարգիս Սարունու վկայությամբ, բանտարկության տարիներին <<թերթի լուսանցքներուն վրա, Հայկ գրած էր ընդարձակ դյուցազներգություն մը, որով կուտար հայ ժողովուրդին ամբողջ պատմությունը, սկիզբեն մինչև մեր օրերը>>, որը ցավոք, կորել է: Ասատրյանի՝ աքսորի վերջին տարիներին գրված անավարտ, <<հանգավոր մեկ վեպի>> մասին է վկայում նրա բանտակից Կարո Մեհյանը:
1956թ. հունվարի 13-ին Հայկ Ասատրյանը վախճանվեց սրտի կաթվածից: Մահվան պահին երկինք նահելով, երեք անգամ բացականչում է. <<Ա՜խ, Հայաստա՜ն...>>:
Այսպես է ընդհատվում ցեղադրոշմ կյանքը հայաշունչ մտավորականի, որի դեռևս քիչ հայտնի տեսական ժառանգությունը կգա անշուշտ լրացնելու հայ, թերևս ոչ այնքան հարուստ, ազգային-իմաստասիրական միտքը:
Մուշեղ Լալայան

Հայկ Ասատրյան, Հատընտիր
Комментариев нет:
Отправить комментарий