Անահիտի ու Միհրի պաշտամունքը մեզ մոտ հայտնի է եղել շատ ավելի վաղ: Բերսուս Քաղդեացին ասում է, թե Արդեշիր Բ թագավորը, որ ընդհամենը ութ հարյուր տարի առաջ է կառավարել, Անահիտի մեհյան կառուցեց և այդ դիցուհու պաշտամունքը սովորեցրեց Փարսի և Բալխի մարդկանց: Վինդիշման էլ ասում է, որ Արդաշիր Բ-ն Անահիտի պաշտամունքն ընդօրինակել է իր անմիաջական հարևան երկրից, այսինքն՝ Հայաստանից: Հայոց Անահիտն է բոլոր Անահիտների նախատիպը: Սա անվիճարկելի էր մինչև Գրիգորիսի գալը: Բոլոր նրանք, որ մեր հավատքից ստեղծեցին իրենց ուսմունքը, նախ մերժեցին, ինչպես քրիստոնյաները՝ բոլոր դիցերին, անգամ չար դևեր կոչեցին նրանց, էլի քրիստոնյաների նման, բայց հետո հասկացան, որ առանց գերագույն այդ ցոլքերի առկայության անըմբըռնելի է մնում Արարիչը մարդկանց համար: Հին Ավեստայում Միհր, Անահիտ և Տիր չկա: Ավելին, այնտեղ Ահուրա Մազդայից բացի մնացյալ բոլոր դիցերը չար, դև անունն ունեն: Մինչդեռ նրանք Արամազդի վեհ ու վսեմ յուրահատկություններն են, որոնց միջոցով բարի, պայծառ և օգտավետ արարչությունն է ղեկավարում: Նրանք Արարչի գերագույն ցոլքերն են: Նույնն է, ինչպես նախարարները երկրի վրա. նրանք արքա չեն, բայց յուրաքանչյուրն իր չափով օգնում և սատարում է արքային կառավարել երկրիը:
Հայոց լեզուն պարունակում է Արարչի խոսքը, Արարիչը մի տեղ պետք է իր խոսքը պահպաներ, որպեսզի միշտ հաստատեր իր ներկայությունը մարդու կյանքում: Եվ Տիեզերքի բարձրագույն բանը՝ Արարչի խոսքը, վստահվել է մեզ՝ հայերիս: Հայերենը ոչ միայն արաչական լեզու է՝ տրված մարդկանց, այլև դիցերի լեզու է՝ տրված դիցերին ու Տիեզերքին:
Հայոց լեզվով կարելի է Արարչական Մտածողությունն ըմբռնել ու հասկանալ, կարելի է դիցերի հետ երկխոսել պարզապես, ինչպես հոգով, այնպես էլ անմիջական խոսքով, որը իհարկե, բոլորին չէ, որ տրվում է: Կարելի է նաև Արարչի ու Արարչական ամեն Գոյի հետ շփվել: Հայոց լեզուն էությունների լեզու է: Բառերը ցուցանում են երևույթի էությունը: Երբ հայ մարդն իր լեզուն անտեսում է, կեղծում է արաչաիմացությունը, տիեզերաճաչողությունը հետզհետե անէանում են... Հայոց այբուբենի մեջ թաքնագրված են բոլոր գիտությունները, ամենայն ստեղծումի պատմությունը, այլ գիտություններ, որոնք մարդկությանը նույնիսկ հայտնի չեն...
Մեր առօրյա լեզուն տիեզերագիր է, որում ծածկագրված են գիտությունները....:
<....> Նայում եմ շուրջս, որոնում ու չեմ գտնում այն իրական հային, ում արարել էր Միակն ու Բարձրյալը, և ով հպարտ էր ու սեգ իր դիցերի պես, ով ապրում էր դից դառնալու համառությամբ: Ի՞նչ են իրենցից ներկայացնում հիմա այն մարդիկ, որ շարժվում են ամեն օր այս ու այն կողմ: Մի՞թե նրանք հայ են, մի՞թե հայը նրանք են: Օ՜, ո՛չ, հայը մեռավ, սրանք ուրվականներ են, որ վախենում են վանականներից, իրենց նոր Աստծուց, որ դրանցից ոչ ոք խրոխտության չի դրդում նրանց, միա՛յն և միայն խոնարհում, միա՛յն և միայն հեզություն....:
...Ի՜նչ երջանկություն է՝ լինել քո իրական, արարչատուր հավատքի մեջ, տեսնել այն վեհությունը, որ կար մեր տաճարներում ու մարդկանց հոգիների մեջ. Արարչի սահմանած կրակն էր այրվում նրանց բոլորի սրտներում, և նրանց հետ հարաբերվելով՝ ջերմացնում էինք միմյանց փոխադարձաբար: Դա պատմելու բան չէ, դա զգալ է պետք: Իսկ ի՞նչ է հիմա, խավար տներից խավար վանքեր վազող, Արևին չնկատող ու չերկրպագող, լուսաբացը չողջունող այս հանրության վերջն ի՞նչ է լինելու....:
Հատված <<Պապ թագավորը կամ մայրամուտից առաջ>> գրքից, 134-136 էջեր. Արծրուն Պեպանյան
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалитьAmenain harganqnerov... sakain.
ОтветитьУдалитьMardik cananumen tesnel lucumner, gorcer u ser, estex zgaxvum e mian boxog, aravelutyun urishneri handep ev negativ emocianer.
Kxndrem yndlaynel u taracel karucoxakan , drakan u gorcov u lucumnerov hagecac nyuter, aid depqum patrastem ogtakar linel naev inqs.