Արտագերս...
Վեհատեսիլ ամրոցը վեր էր խոյանում Արշարունյաց գավառում: Գավառը, որ Հայոց աշխարհի ամենահարուստ ու բարեկեցիկ շրջաններից էր, նախկինում պատկանել էր Կամսարականներին: Հիմա արդեն այն կցված էր արքունի Ոստանին և Արշակ արքայի հրամանով ծառայում էր իբրև համբարանոց՝ Արտագերս ամրոցի համար: Հայոց արքան այս ամրոցը կառուցելուց չէր էլ մտածում անգամ, թե գավառից տարիներ շարունակ այստեղ ամբարվող սննդի ու զինա-մթերքի պաշարները մի օր այնքան պետք են գալու իր երկրին, որդուն ու թագուհուն: Արտագերսը բնականից ամուր և անառիկ դիրք ուներ: Զուր չէ, որ հայոց արքան այստեղ էր կենտրոնացրել պետական գանձարանի մի մասը: Պատահ-ական չէր նաև այն, որ 11.000 քաջերի գլուխն անցած հայոց թագուհին օրհասական ժամին ընտրեց հենց այս բերդը: 368թ. վերջերին ամրոցը պաշարվեց պարսկական զորքերով: Ահռելի բանակը, գրավելով շրջակա բոլոր ամրություններն ու տարածքները, օղակի մեջ առավ հայոց արքունիքին ապաստան տված Արտագերսը:
Վեհատեսիլ ամրոցը վեր էր խոյանում Արշարունյաց գավառում: Գավառը, որ Հայոց աշխարհի ամենահարուստ ու բարեկեցիկ շրջաններից էր, նախկինում պատկանել էր Կամսարականներին: Հիմա արդեն այն կցված էր արքունի Ոստանին և Արշակ արքայի հրամանով ծառայում էր իբրև համբարանոց՝ Արտագերս ամրոցի համար: Հայոց արքան այս ամրոցը կառուցելուց չէր էլ մտածում անգամ, թե գավառից տարիներ շարունակ այստեղ ամբարվող սննդի ու զինա-մթերքի պաշարները մի օր այնքան պետք են գալու իր երկրին, որդուն ու թագուհուն: Արտագերսը բնականից ամուր և անառիկ դիրք ուներ: Զուր չէ, որ հայոց արքան այստեղ էր կենտրոնացրել պետական գանձարանի մի մասը: Պատահ-ական չէր նաև այն, որ 11.000 քաջերի գլուխն անցած հայոց թագուհին օրհասական ժամին ընտրեց հենց այս բերդը: 368թ. վերջերին ամրոցը պաշարվեց պարսկական զորքերով: Ահռելի բանակը, գրավելով շրջակա բոլոր ամրություններն ու տարածքները, օղակի մեջ առավ հայոց արքունիքին ապաստան տված Արտագերսը:
Արտագերսի պաշտպանությունը հայոց պատմության ամենահերոսական էջերից է. հայոց թագուհու գլխավորած մարտիկները քաջության հրաշքներ գործեցին՝ մինչև վերջին շունչը կռվելով ու ամրոցի պարիսպների տակ պահելով թշնամու հսկայական բանակին: Շատ արքաներ ու զորա-վարներ կնախանձեին այն կամքին ու արիությանը, որ դրսև-որեց հայոց թագուհին՝ պաշարման երկար ու ձիգ ամիսների ընթացքում: Ամբողջ ձմեռ պարսկական բանակն անցկացրեց ամրոցի շրջակա գավառներն ասպատակելով ու թալանելով: Թագուհու պաշտպանները հանգիստ չէին տալիս թշնամուն: Փոքրիկ, արագընթաց ջոկատներով դուրս գալով ամրոցից՝ կայծակնային գրոհներով շփոթ էին առաջացնում պարսից առաջապահ դիրքերում, նորանոր զոհեր պատճառելով հակա-ռակորդին: Առաջին ձնհալների հետ, պարսկական զորքը սկսեց իր գրոհները: Դրանք ստացան պարբերական բնույթ և կրկնվում էին համարյա ամեն օր: Արտագերսի պաշտպան-ները հուժկու հակահարվածներով հօդս էին ցնդեցնում ամրոցը գրավելու պարսիկների բոլոր փորձերը: Թագուհին ոչ մի տեղից օգնության հույս չուներ: Հայրը՝ Անդովկ Սյունին, փակված էր Սյունիքում՝ թշնամական զորքերի կողմից կտր-ված ողջ աշխարհից: Հայքի բոլոր շրջաններում արդեն տեր ու տնօրինություն էին անում պարսկական զորքերը: Ողջ Հայքի հայացքն էր ուղղված Արտագերսին, ասես այնտեղից էր գալու հայոց փրկությունը: Թագուհին իրավունք չուներ ընկճվելու: Ամրոցում էր գտնվում հայոց ապագա Տերը՝ Պապ արքայորդին: Հարկավոր էր ամեն գնով պահպանել պատանի արքայազնի կյանքը՝ հանուն Հայքի ապագա վերածնունդի: Եվ թագուհին պայքարում էր: Ամրոցի հերոս պաշտպանները չգիտեին, թե որտեղի՞ց է գալու իրենց փրկությունը: Եվ կգա՞ արդյոք: Հայոց աշխարհից մնացել էր միայն մի Արտագերս և մի հեռավոր Սյունիք: Երկուսն էլ օգնության կարիք ունեին և երկուսն էլ՝ միմյանց անհասանելի...
Պարսից բանակի հերթական հուժկու գրոհը մեծ դժվար-ությամբ ետ մղվեց արտագերսցիների կողմից: Զոհերը շատ էին, վիրավորներն՝ առավել ևս: Ամրոցում դրությունը գնալով սպառնալի էր դառնում: Վերջանում էին սննդի պաշարները: Մեհրուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի նախաձեռ-նությամբ Զիկ և Կարեն զորավարները վերջիններիս ուղար-կում են թագուհու հետ բանակցելու: Մեհրուժանին հանձնա-րարված էր թագուհուն ներկայացնել երկրում տիրող իսկա-կան պատկերը, ահաբեկել Շապուհի զայրույթով և, օգտվելով մարդկանց վրա ազդելու մոգական իր արվեստից, համոզել բացելու բերդի դռները: Առաջին հայացքից անչափ խառնի-ճաղանջ ու իրար հակասող պատմությունները պատգամավորության մասին իրականում միտված են եղել ստվեր ձգել հայ իշխանների անվան ու պատվի վրա. դրանում շահագրգռ-ված էին և հռոմեական տարեգիր Ամմիանոսը և կղերական հայազգի պատմիչները:
Հանգամանալից վերլուծեմ այն շփոթը, որ առաջացել է մատենագիրների միմյանց հակասող տեղեկություններում: Ամմիանոսն Արտագերսի պաշարման պատմության մեջ գործածում է «Գղակ և Արտավան» անունները: Ներքինի Գղակն, ըստ նրա, ցեղապետ էր, իսկ Արտավանը՝ զորավար: Ըստ Ամմիանոսի, սակայն, Զիկի և Կարենի փոխարեն սրանց էր ուղարկել Շապուհը՝ ամրոցը գրավելու: Փավստոսի մոտ Գղակի և Արտավանի մասին խոսք չկա. այստեղ ամրոցը պաշարում են Զիկն ու Կարենը: Խորենացին նշում է միայն Մեհրուժանի ու Վահանի անունները: Իրականում, ամրոցը պաշարվել է երկու անգամ1. առաջին պաշարման դեպքում պարսից բանակի հրամանատարներն են եղել Զիկը և Կարենը: Մեհրուժանն ու Վահանը, ինչպես արդեն նշել եմ, առաջնորդել են զորքին: Մեհրուժանը ցեղապետ էր, իսկ Վահանը՝ Մամիկոնյան զորավարական տոհմից: Ըստ Ամմի-անոսի, Գղակը կանանց վրա ազդելու մոգական հատկու-թյուն ուներ. մարդկանց վրա ազդելու մոգական հատկությամբ հայտնի էր Մեհրուժանը: Շփոթի պատճառը Փավստոսի հիշատակած երկու մարդպետներն են՝ Հայրը և Գղակը: Հաշվի առնելով այս և էական մի շարք այլ նմանություններ Վ. Լալայանն արել է մի հետևություն. Ամմիանոսի հիշատա-կած Գղակն ու Արտավանը՝ նույն Մեհրուժանն ու Վահանն են2: Ավելացնեմ միայն, որ ամրոցը պաշարվել է ոչ թե նրանց կողմից, ինչպես նշում է հռոմեացի պատմիչը, այլ՝ Զիկի և Կարենի: Ընդհանրապես, երբեք ընդունված չի եղել, որ որևէ ամրոցի պաշարումն իրականացնող երկու գլխավոր հրամանատարներ մտնեն պաշարվածների մոտ բանակցու-թյունների. այդ գործի համար միշտ էլ եղել են հատուկ ընտր-ված բանագնացներ: Զիկը և Կարենն, ինչպես արդեն նշել էի, ամրոց ուղարկեցին Մեհրուժանին ու Վահանին:
Մեհրուժան Արծրունին, վերցնելով Վահան Մամիկոն-յանին, մտավ ամրոց: Թագուհին տեղյակ էր այն դերի մասին, որ Արշակի կողմից վերապահված էր Արծրունյաց իշխանին: Շատ արագ ծանոթանալով ամրոցում տիրող վիճակին՝ Մեհ-րուժանը թագուհուց խնդրեց ռազմական խորհուրդ հրավիրել: Նա ամրոցի պաշտպաններին մանրամասն ներկայացրեց պարսից բանակի դիրքային թուլություններն ու հարձակման ամենահարմար տարբերակները: Թագուհու հետ պայմանա-վորվելով հարձակման կոնկրետ պահի մասին՝ իշխանները դուրս են գալիս ամրոցից և ներկայանում պարսից հրամա-նատարությանը. պարսիկները ցնծության մեջ էին: Մեհրու-ժանը ներկայացնելով այն թշվառ վիճակը, որում գտնվում էին պաշարվածները՝ ասել էր, թե թագուհին երկու օր ժամանա-կ է խնդրել՝ անձնատուր լինելու համար: Զգուշության բոլոր կանոնները մոռացած պարսից բանակը հանգիստ մրափում էր Արտագերսի շուրջ, երբ Մեհրուժանի նշած ժամին բացվե-ցին ամրոցի դռները: Բերդապահ զորքը ներխուժեց թշնամու բանակ: Սոսկալի կոտորածի արդյունքում քչերը փրկվեցին: Պարսից ահռելի բանակի մնացորդները ցիրուցան եղան տարբեր ուղղություններով3: Մեհրուժանը և Վահանը շտա-պեցին Տիզբոն՝ Շապուհին անձամբ տեղեկացնելու Զիկի և Կարենի ապիկարության մասին: Հայոց թագուհու հաղթա-նակը կատարյալ էր: Վերացել էր ամրոցի պաշարումը, պարսից բանակի հետքն անգամ չէր մնացել Ոստանում: Թագուհին շտապում էր համալրել ամրոցի պաշարները, վերականգնել զորքի նվազած թիվը. ավելին նա չէր կարող, Շապուհը երկար սպասեցնել չէր տալու: Հարկավոր էր ժամ առաջ վերականգնել ուժերը, օգտվել ժամանակավոր ազատությու-նից և փրկել գահաժառանգի կյանքը. հայոց թագուհուն հարկավոր էր մի փոքր ժամանակ: Եվ այդ ժամանակը նրան տրվեց Սյունիքից՝ Անդովկ մեծ իշխանի կողմից...
ԻԸ
Բայց որովհետև աստծու բարկությունը Արշակի վրա էր, ամրոցի մարդիկ չկամեցան սպասել մինչև Պապից լուր գար, այլ կամովին, առանց բռնության, անձնատուր եղան4:
Ախ, այդ նզովքը, որ տարաբախտ արքայի կյանքն ու գործը խորտակելուց հետո անգամ, հետապնդում էր նաև նրա նվիրյալներին: Արտագերսի հերոս պաշտպանների մա-սին է խոսքը: Ի՞նչ էր իրականում տեղի ունենում ամրոցում:
Արտագերսում եռուզեռ էր: Ամրոցի պաշտպանները՝ ոգևորված իրենց առաջին հաջողությունից, վստահ իրենց ուժերին, լի էին պայքարելու և իրենց թագուհուն պաշտպա-նելու վճռականությամբ: Ամրոցի ամբարները դարձյալ լի էին սննդի անհրաժեշտ պաշարներով: Սյունյաց աշխարհն ու Անդովկ իշխանին հրաժեշտ տված նրա մարտիկներով էին համալրվել արտագերսցիների շարքերը՝ մարտիկներ, որոնք Տիզբոնն էին գրավել, որոնք Շապուհի բանակն էին թաղել Բաղաբերդի պատերի տակ, և որոնց համար ամենևին էլ սարսափելի չէր օտարի զորությունը: Այս համալրումը նոր լիցք հաղորդեց ամրոցի պաշտպաններին: Արտագերսի պարիսպների տակ կռիվները չէին դադարում: Նախորդից ավելի մեծաթիվ պարսկական բանակը ոչ մի կերպ չէր կարողանում հասնել նպատակին. պաշտպանությունն ուժեղ էր և վարվում էր մեծ հմտությամբ: Թագուհուն հավատարիմ զորապետները գիտեին իրենց գործը:
Չնայած պարսիկների աչալրջությանը, թագուհին, այն-ուամենայնիվ, կարողանում էր կապ պահպանել արտաքին աշխարհի հետ: Արդեն հաճախակի էր դարձել Բյուզանդիա-յից ժամանող բանբերների մուտքը Արտագերս5: Թագուհին օգնություն էր խնդրում կայսրից: Բանբերները խոստումներ էին բերում և հույսեր: Արքունիքից հորդորում էին մի փոքր էլ դիմանալ: Պապը հայտնում էր, որ շուտով կհասնի օգնու-թյան: Եվ թագուհին՝ հուսադրելով ինքն իրեն, հույս տալով իր հերոսներին՝ դիմանում էր, պայքարում ու սպասում:
Պատմագրության մեջ ընդունված ու ամրագրված մի համոզմունք կա. Վաղես կայսրը, հետամուտ լինելով Մեծ Հայքում հռոմեական ազդեցության վերականգնմանը, և ման-ավանդ տեսնելով, որ Շապուհը տեր ու տնօրինություն է անում այնտեղ, որոշեց Պապին հռոմեական լեգեոնի օժանդակութ-յամբ ուղարկել Հայաստան: Հարց է առաջանում. բյուզանդական արքունիքն ինչու՞ հենց սկզբից չարեց դա, երբ բանտարկ-վեց Արշակը, երբ նախարարական տներն ու եկեղեցական-ներն իրենց տոհմերով սկսեցին քոչել դեպի կայսերական տիրույթներ, երբ պաշարվեց Արտագերսը: Ի՞նչ է, այդ ժամա-նակ կայսրը չէ՞ր տեսնում, որ Հայաստանում վերջնականա-պես կորցնում է ազդեցությունը, թե՞ իբր, օգնելով Հայաստա-նին՝ Վաղեսը կխախտեր «ամոթալի հաշտության» երեսնամյա պայմանագիրը6: Բայց, այնուամենայնիվ, զորք ուղարկե՞ց Հայաստան, օգնե՞ց Պապին՝ հաստատվելու հոր գահին, խախտե՞ց պայմանագիրը՝ թե՞ ոչ: Ապա, ինչու՞ ուշացումով...
Պապին ուղարկելուց հետո ամիսներ շարունակ թագու-հին օգնություն էր սպասում: Պապին խոստանում էին, և նա էլ մորն էր հուսադրում: Եվ թագուհին սպասում էր: Նա չգի-տեր, որ գործին խառնված է Ներսեսը, որն ինքն է օգնություն խնդրել կայսրից, և օգնությունն անպայման գալու է, բայց, միայն այն բանից հետո, երբ… Արտագերսն ընկնի: Ներսեսը հուսադրում էր Պապին և հորդորում սպասել. կայսերը ժամ-անակ է պետք արքայորդուն օգնական ուժեր տրամադրելու: Բնատուր խելքով օժտված Պապը լավ էր հասկանում ամեն ինչ: Նա գիտեր, որ հորը մահվան դուռ հասցրած պարթևը բյուզանդական զորքի օգնությամբ փորձում է եկեղեցու իշխ-անությունը հաստատել երկրում: Պապը լավ էր հասկանում, որ ինքը Ներսեսի ու կայսեր համար շատ հարմար է, որպես հայոց գահի թեկնածու՝ դեռ խակ մի պատանյակ, ով ամբողջ-ովին կառավարելի կլինի կաթողիկոսի և, հասկանալի է, բյուզանդական արքունիքի կողմից: Նա գիտեր, որ կայսրն օգնական զորք է տալու միայն մոր կործանումից հետո. հպարտ Արշակի՝ նույնքան հպարտ ու հայրենանվեր կինը ոչ մի դեպքում չէր թողնի երկիրն ու որդուն՝ Ներսեսի ու կայսեր ազդեցության տակ: Անդովկի հեթանոս դուստրը, որ որդուն էլ դաստիարակել էր նախնյաց հավատքով՝ նոր վտանգ ու խոչնդոտ էր լինելու Ներսեսի և Բյուզանդիայի համար: Ուստի, նա պետք է կործանվեր: Պետք է ընկներ Արտագերսը: Նրա ավերակների տակ պետք է մնային մոտ մեկ բյուրի հասնող Սյունյաց մարտիկները, որոնց հետ անպարտելի էր թագու-հին, և որոնք ոչ ոքի չէին հանձնի Պապին: Ներսեսն ու կայսրը սպասում էին այս կործանմանը՝ Փառանձեմ թագուհու մահվանը, որից հետո միայն, մխիթարելով ու խղճալով խեղճ պատանուն, կտանեին նրան Հայաստան ու ողորմածորեն կբազմեցնեին հոր գահին: Պապը հավիտյանս հավիտենից շնորհակալ կլիներ մեծն Ներսեսին ու նրա տերերին, և նրանց ստրուկը կդառնար ընդմիշտ:
Ինչպե՞ս կարելի է բացատրել սպարապետ Վասակի որդի Մուշեղի գործողությունները, որ իջնելով Տայքի անմատչելի լեռներից, սեպուհական վաշտերի գլուխն անցած՝ փոխանակ շարժվելու դեպի Դարույնք և Արտագերս, շտապեց Բյուզան-դիա՝ իբրև թե կայսերն ու Ներսեսին խնդրելու, որ Պապին ուղարկեն Հայաստան7: Հայոց գահի համար կյանքը զոհած հերոս սպարապետի որդին, որի քաջության ու ասպետա-կան անձնվիրության մասին դարեր շարունակ առասպելներ են հյուսվել հայոց մեջ, որի անունը արիության ու հերոսու-թյան խորհրդանիշ է եղել մեզանում, մի՞թե չէր գիտակցում, որ պարզապես պարտավոր է առաջին հերթին թագուհուն օգնելու, որ իր վաշտերը՝ աննպատակ թափառելու փոխարեն, Արտագերսը պաշարողներին պետք է հարվածեին թիկունքից: Մուշեղը տաղանդաշատ զորավար էր, և նրանից գերազանց ոչ ոք չէր տիրապետում ռազմական արվեստին: Պարզապես նրան հրամայված էր սպասել: Հրամայված էր հ այոց զին-վորության գլուխն անցած, փոխանակ կռվելու և փրկելու արքայի մորը՝ կայսեր դռան առջև վիզը ծռած սպա սել հռոմ-եական լեգեոններին: Եվ հրամայված էր Ներսեսի կողմից: Անցել էին Վասակի ժամանակները: Տայեցի քաջերն այլևս եկեղեցու ծառաներն էին: Պապը լավ էր հասկանում սա և անզորությունից ատամները սեղմած՝ սպասում էր:
Թագուհին չգիտեր ոչինչ, հավատում էր որդու ավետա-բերներին և հուսավառված կռվում: Կռվում էին նրա հետ միասին հայոց քաջերն ու Արտագերսի պատերի տակ թաղում բերդը կործանված տեսնելու թշնամիների երազանքները: Հայոց թագուհին անպարտ էր. Պապի հնարավոր վերադարձի լուրը տարածվել էր ողջ երկրում, և շատ նահանգներում արդեն խմորումներ էին սկսվում պարսկական ուժերի դեմ: Հարկավոր էր ևս մի փոքր էլ դիմանալ, և պարսկական բանակը ետ կքաշվեր Արտագերսից: Թագուհու պաշտպան-ները դիմանում էին և ամեն օր հարյուրավոր դիակներ փռում ամրոցի պարիսպների տակ:
Բայց, «որովհետև աստծու բարկությունը Արշակի վրա էր», տեղի ունեցավ երկար սպասված հրաշքը. պաշարման 14-րդ ամսում պարսկական հերթական գրոհը հաջողությամբ ետ մղելուց հետո, Արտագերսի պաշտպանները նշում էին հաղթանակն ու խրախճանում: Թագուհին հրամայել էր սեղաններ պատրաստել զինվորներին հյուրասիրելու համար: Բայց կատարվեց անսպասելին. թագուհու աչքի առաջ իրար ետևից հենց սեղանների վրա սկսեցին մեռնել իր զինվորները: Թունավորում էր ժանտախտի նշաններով8: Ծանո՞թ է պատմությունը, ոչինչ չի՞ հիշեցնում Արշակավանի ժանտ-ախտը թունավորման նշաններով, որ «սուրբ մարդու» անեծքից երեք օր չանցած՝ որպես աստվածային պատուհաս, իջավ հեթանոս քաղաքի գլխին: Այն ժամանակ համաճարակը խլեց մոտ 20 հազար մարդու կյանք: Զուգադիպությու՞ն է սա, թե՞ ոչ: Պատահականությու՞ն. պատմության մեջ պատահա-կանություններ չեն լինում: Արտագերսը չնայած պաշար-մանը, մատչելի էր Բյուզանդիայից եկող սուրհանդակների համար: Իսկ այցերը դառնում էին ավելի ու ավելի հաճախակի: Լուրեր էին ուղարկում Պապը, Ներսեսը: Լուրեր էին գալիս Հայքի նահանգներից: Պատվիրատուն ամրոցից դուրս էր գտնվում, իսկ թունավորողն արքունիքից էր՝ թագուհու մերձավոր շրջապատից:
Մեկ ամսվա ընթացքում համաճարակը խլեց 11.000 զինվորի և 6.000 կնոջ կյանք9 Ամրոցն այլևս անպաշտպան էր: Հյուծված ու հիվանդ թագուհին՝ համաճարակից դեռ ողջ մնացած արքունի հատուկենտ ծառայողների և նաժիշտների հետ, մնաց միայնակ: Այս ամենին հաջորդեց Մարդպետաց տոհմի նահապետի այցելությունը թագուհուն: Արշակի գեր-ությունից հետո սա այն նախարարներից էր, որ մտել էր պար-սից ծառայության տակ: Իր արքային լքած նախարարներից էր սա: Շապուհը սրան էր հանձնել Մարդպետաց տոհմի ավագ-ությունը: Նրան ուղարկել էին պարսիկները՝ թագուհու վրա ճնշում գործադրելու նպատակով: Նա թագուհուն և ողջ մնա-ցած արքունականներին առաջարկեց հանձնվել` չարախնդու-թյամբ ու անթաքույց լկտիությամբ, անպատվորեն խոսելով թագուհու և Արշակունյաց տոհմի հասցեին: Եվ հեռացավ՝ պարսիկներին տանելով ամրոցի ամայեցման լուրը: Հուսահատ ու հիվանդ թագուհուն այլևս ոչինչ չէր կարող փրկել, և թագ-ուհին բացեց ամրոցի դարբասները: Մի քանի օր շարունակ պարսից զորքը ամրոցից կրում և դուրս էր հանում հայոց արքունի գանձերը: Թագուհուն և ողջ մնացած գերիներին սպասում էր Շապուհը՝ երջանիկ, որ վերջապես կարողանա-լու է հանել տասնամյակների վրեժը՝ Արշակից ու Անդովկից: Բայց թագուհին հիվանդ էր, և Տիզբոն չէր հասնի: Մայրաքա-ղաքի ճանապարհին՝ Ասորեստանում, դաժանաբար սպա-նեցին հայոց թագուհուն: Նկարագրելով թագուհուն տանջա-մահ անելու հորինված ու այլանդակ մի պատմություն՝ Բուզանդը հորթային հրճվանքով ավարտում է. «Այսպես սատկեց Տիկին Փառանձեմը»10:
Խորենացուն լսենք, թեպետ չեմ բացառում հետագա գրաքննության միջամտությունը նրա մատյանում.
«Նրանց գերի վերցրին՝ Տիկին Փառանձեմի և գանձերի հետ միասին, տարան Ասորեստան և այնտեղ սայլի ցցի վրա վարսելով՝ սատկեցրեցին»11:
Փառանձեմը, որ ամուսնու կորստից հետո ստանձնեց երկրի պաշտպանության գործը, որ Հայոց Պետականության համար փրկեց ու անվնաս պահեց Պապ արքայորդուն՝ Արտ-ագերսի առաջին պաշարումից հետո մի քանի ամիս շար-ունակ ազատ էր և կարող էր ցանկացած պահի լքել երկիրը: Ամրոցի պաշարման օրերին անգամ կարող էր գաղտնի ելքե-րով դուրս գալ ամրոցից: Բայց չարեց, չցանկացավ լքել նվիր-յալներին, մնաց, կռվեց ու պարտվեց, որովհետև նզովք կար Արշակի վրա: Ցանկացած այլ ժողովուրդ կսրբացներ և սերնդե սերունդ կպաշտեր նման թագուհուն: Բայց կղերական միտքն ու քարոզչությունը մուր ու ցեխ թափեցին նրա անվան վրա:
Հորինվածք ու ատելությունից կուրացած կրոնախև մոլ-ագարի սրտահովանք է Բյուզանդի այլանդակ պատմությունը հայոց թագուհու մահվան մասին: Թագուհուն սպանեցին դաժանաբար, այդ մասին նշում է նաև Խորենացին12: Գրիգորի տան պատմիչը պատվիրատուների հոգևոր կերպարն է լոկ պատկերել՝ հայոց թագուհու ողբերգական մահն անասնա-բար ներկայացնելով: Այլ կերպ անհնար է հասկանալ հերոս թագուհու մահը ցնծացող հայ մարդուն:
___________________________
1Մանանդյան Հ., Երկեր, հտ. Բ, էջ 203
2Լալայան Վ., Մեհրուժան Արծրունի
3Մանանդյան Հ., Երկեր, հտ. Բ, էջ 203:
4Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Գիրք Գ., ԼԵ.:5Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, ԾԵ.:6Մանանդյան Հ., Երկեր, հտ. Բ, էջ 196-197:
___________________________
1Մանանդյան Հ., Երկեր, հտ. Բ, էջ 203
2Լալայան Վ., Մեհրուժան Արծրունի
3Մանանդյան Հ., Երկեր, հտ. Բ, էջ 203:
4Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Գիրք Գ., ԼԵ.:5Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, ԾԵ.:6Մանանդյան Հ., Երկեր, հտ. Բ, էջ 196-197:
7 Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ա.:
8Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, ԾԵ.:
9Հնարավոր է, որ Արտագերսի պաշտպանների և համաճարակից մահացածների թիվը` հաշվի առնելով Բուզանդի հակումը դեպի ամեն տեսակի չափազանցություն, ուռճացված լինեն:
8Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, ԾԵ.:
9Հնարավոր է, որ Արտագերսի պաշտպանների և համաճարակից մահացածների թիվը` հաշվի առնելով Բուզանդի հակումը դեպի ամեն տեսակի չափազանցություն, ուռճացված լինեն:
10 Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն:
11 Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն, Գիրք Գ., ԼԵ.:
12Խորենացու և Ամմիանոսի մոտ թագուհու մահվան մասին Բուզանդի այլանդակ երևակայությանը համապատասխան ակնարկ անգամ չկան
12Խորենացու և Ամմիանոսի մոտ թագուհու մահվան մասին Բուզանդի այլանդակ երևակայությանը համապատասխան ակնարկ անգամ չկան
Գևորգ Հովհաննիսյան, <<ՀԱՅՈՑ ՏԵՐԵՐԸ>> գրքից հատվածներ
Комментариев нет:
Отправить комментарий