Հինգերորդ դարում, հայոց արքա Վռամշապուհը և հայոց ազնվականությունը հասկացան, որ հնարավոր չէ պահպանել պետական հասարակական կառույցն առանց ազգային դպրության և մշակույթի: Վռամշապուհի հրահանգով և Մաշտոցի ու նրա աշակերտների ջանքերով վերականգնվեցին հայոց դպրությունը և հեթանոսական ազգային մշակույթի ահռելի մասը: Հեթանոսական շարականները և ծիսական արարողությունները հարմարացնելով ժամանակի քաղաքական կայսրապետական նոր կրոնի մոտիվներին, ստեղծվեց քրիստոնեական ազգային մշակույթ, որը և հնարավորություն տվեց հայ ժողովրդին գոյատևել մինչև մեր օրերը:
Հատկապես Խորենացու կողմից փրկվեց հայոց հնագույն հավատամքային աշխարհաճանաչողությունը: Պատմահայրը մեզ համար մոռացումից նաև փրկեց հայոց աստվածներին և հայոց անդրանցական նախատիպարին` Հայկին, որի հնագույն զուգահեռը Վանի թագավորության ՀԱԼ-Դի, և միջագետքյան հինգհազարամյա տեքստերում պահպանված Հայա աստվածությունն է: Հայկ աստվածությունը ներկայացնելով պատմական երևակայությամբ, Խորենացին կարողացավ խուսանավել եկեղեցու հետապնդող արգելումներից և սերունդներին հասցնել հայոց անդրանցական նախատիպարին: Հայկ աստվածությունը միայն անուն կամ պատում չէ: Արարող տիեզերական Ոգու հնագույն հայկական ընկալումն է, որը հայ ազգատեսակի էությունը բնորոշող անդրանցական գաղափար-նախատիպարն է, Խորենացու կողմից ներկայացվում է Նահապետ բնութագրումով. դրանք իմաստաբանորեն նույնն են: Ըստ Խորենացու, Հայկի հակառակորդ Բելը` "ժամանակի ատված" Քրոնոսն է, որը հունական դիցաբանության մեջ Զևսի հայրն է: Եվ ուրեմն, տիեզերքում "ժամանակը" հաստատող Քրոնոս աստվածությանը սպանողը` Հայկ աստվածությունը, ժամանակ-տարածությունից դուրս անսահման էությունն է: Պատմահայր Խորենացիր փայլուն գիտեր, որ իր դիպուկ ակնարկներով, սերունդների համար մոռացումից փրկում է հնագույն հեթանոսական հայոց անդրանցական նախատիպարին:
ՀԱՅԱ-ն, ՀԱԼԴԻ-ն և ՀԱՅԿ-ը` միևնույն աստվածությունն է, որն արարող տիեզերական Ոգու հայկական հնագույն ընկալումն է ևհայոց անդրանցական գաղափար նախատիպարն է:
Բացառիկ հետաքրքրական է ռուսական երևույթը.կոսմոպոլիտ կայսրապաշտական քրիստոնեությանը հաջողվեց վերացնել ամբողջ ռուսական հեթանոսական ազգային մշակույթը` դեռևս հազար տարի առաջ: Դրան գումարվեց 20-րդ դարասկզբի բոլշևիկյան կոսմոպոլիտիզմը` ինտերնացիոնալիզմի հագուստով, սակայն այսօր, ռուս ժողովուրդն իր գենետիկ հիշողության կանչով փորձում է արթնանալ հազարամյա քնից ու վերաստեղծել իր ազգային զարթոնքը:
Վերջին հարյուրամյակի ընթացքում ազգային ինքնագիտակցության զարթոնքը և համաշխարհային քաղաքական դաշտում ազգային միավորների ինքնորոշման հանդես գալու փաստը, խոսում է այն մասին, որ հավաքականության բնական ձևավորումն արտահայտվում է միայն ազգային տեսակների հիմքով, և հասարակության հենասյունը` ազգային մշակույթն է ու այն պարտադրաբար մոռացնել տալ` հնարավոր չէ:
Մշակույթը` գենետիկ ժառանգականության և էպիգենետիկ հիշողության շնորհիվ տվյալ ազգատեսակի ինքնարտահայտումն ու կայացումն է, որն իրագործվում է պատմական որոշակի տարածքում, դարերի ընթացքում:
Բազմաշերտ մշակույթ ստեղծում են միայն ազգային միավորները /ընտանեկան հարաբերությունների և կենցաղային մշակույթ,, հավատամքի մշակույթ` բարոյահոգևոր արժեքային համակարգ և աշխարհաճանաչողություն, երաժշտություն, դպրություն, ճարտարապետություն, գիտությունև այլն/:
Ազգային հասարակության անդամների մեծամասնության համար ընդհանուր դարձած հավատամքը, հավաքական զգացմունքները, բարոյահոգևոր չափանիշները, լեզուն և լեզվամտածողությունը ձևավորում են ազգային հասարակության հավաքական գիտակցությունը:
Արևի լեռան տիրեզերական գաղափարաբանությունը

Комментариев нет:
Отправить комментарий