18.03.2013

ԶՈՐԱՎԱՐ ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ



Հայրենակիցնե՛ր.
   Այսօր, Եվրոպայի պատմության ամենախռովարար պահին, երբ մահու և կենաց պայքարի մեջ են ազգավեր մարքսիզմն ու ցեղային գաղափարաբանությունը, երբ վերաստեղծվում են աշխարհն ու մարդը, հայ երիտասարդության մի մասը դեռ շարունակում է ողորմելիորեն քարշ գալ բախտորոշ անցքերի երտևից:
    Նա շարունակում է սնվել հին, մեռնող աշխարհի հոգևոր փշրանքներով, նրա հնոտիներով և սնոտիներով:
     Կտրված Մայր հողից և հայրենի ժողովրդի կենցաղից՝ նա դարձել է հոգեպես անհող և անհայրենիք: Գաղափարաբանորեն մոլորվա՛ծ ու պատեհապաշտ՝ նա չի հասկանում, որ սեմիտական ազգաքանդ ու պառակտիչ մտածողությունը վաղուց է իր կնիքը դրել օտարամոլությամբ հիվանդ բոլոր ժողովուրդների հոգու վրա: Սեմիտականությունը - հոգևոր այդ քաղցկեղսը վաղուց է կրծում և թունավորում ազգերի հոգին: Դա կեղծում է ամեն արժեք, կասկածի  տակ են դնում ամեն ճշմարտություն, տրորում ազգային ամեն հեղինակություն, ծիծաղելի հայտարարում ամեն սրբություն: Անիշխանացուցիչ և ստրկացուցիչ է դա: Նրանով բռնված ժողովուրդները հիմարանում են ազգովին և դադարում անգա՛մ իրենց հայրենիքում մնալ տերը իրենց սեփական ճակատագրի:
   Մեր երիտասարդության անցեղակրոն մասը դեռ չի հասկացել, որ Հայաստանից դուրս, օտարության մեջ, միայն Ցեղի գաղափարն ու պաշտամունքը կարող են փոխարինել հայրենի հողն ու ժողովուրդը. որ Ցեղակրոնի մտածողությունն է հարազատորեն հայկական ու արիական, որ կտրելով Ցեղից՝ անհատը խորթանում է իր էությունից և բաց աչքով՝ նավարկում դեպի անդունդ և կորուստ, որ մի ժողովուրդ այնքա՛ն համերաշխ է, մարտունակ ու ստեղծագործ, որքան որ ցեղաշունչ է. որ միայն Ցեղակրոնությո՛ւնն է ընդունակ ստեղծելու անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտը ազգային ընդհանուր աշխատանքի ու հաջողության համար՝ համախմբելով բոլորի՛ն, բոլորի՛ն մի նպատակի շուրջ:
   Հայ երիտասարդության մի մասը դեռ չի գիտակցում, որ ժողովուրդների դժբախտությունը պայմանավորվում է նրանով, որ նրանց պակասում է մի մեծ, մի դինամիկական առաջնորդող գաղափար:  Այդ դեպքում, մանր, պարազիտասյին գաղափարները ծնունդ են տալիս միջակության բռնակալության, որ եղած է ու կմնա բռնակալություններից ամենաամոթալին ու կործանարարը: Նա չի՛ գիտակցել դեռ նաև այն, որ մի ժողովրդի վերածնունդն ու փրկությունը սկսվում է այն վայրկյանից, երբ մի մեծ գաղափար գալիս է ենթարկելու իրեն՝ գոյություն ունեցող բոլոր երկրորդական գաղափարները: Դա ասել է՝ այլևս վե՛րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, ներքին իրարակերությանն ու թշնամանքին: Դա ասել է՝ խոր հավատ, լավատեսություն, անսպառ կորով: Դա, մե՛ծ գաղափարը, ստեղծում է ոգու միություն, որով վերակառուցվում ՝ կուսակցությունների կողմից պառակտված ազգը: Այդ դեպքում՝ ազգը ճանաչում է մի հատիկ ձև - կազմակերպել հավերժորեն հայկականը՝ Ցե՛ղը ամենի դեմ, որ խորթ են հայ էության:
    Այդ մեծ, փրկարար գաղափարը հայ կյանքում Ցեղակրոնությունն է, որ գալիս է պառակտված ժողովուրդը վերածնելու ազգի՝ փրկելով վերջինը իր բացասական, իր ցեղաշեղ տարրերի չարաշահությունից և խուժանավարությունից:
    Հայրենակիցնե՛ր,
   Ցեղորեն անխաթար ժողովուրդների մեջ ինքնապաշտպանության բնազդը ուժեղանում է իրեն սպառնացող վտանգի համեմատությամբ: 
   Բացարձակ է և՛ հետևյալ ճշմարտությունը.-Վտանգի ժամանակ զանգվածների մեջ երևան է գալիս ընհանրակա՛նը, հատվածականը, կուսակցականը: Ցեղի՛նն են ու ցեղի՛ց են համերաշխությունն ու ինքնապաշտպանության կարողությունը: Ժողովուրդը Ցեղո՛վ է արթուն, զորավոր և ինքնապաշտպանունակ:
   Ահա՛ թե ինչու, այսօր, երբ քննության է դրված նաև՛ եօթնիցս սուրբ մեր Հայրենիքի ճակատագիրը, ես հայ զորականի խոսքն եմ ուղղում ձեզ, ձեր գուրգուրանքին հանձնելով երկու, միա՛յն երկու բան, այն է՝ մեր փրկարար Ցեղային Շարժումը և Հայկական Լեգեոնները:
Այդ երկուսից դուրս ամեն ինչ երկրորդական է ու փանաքի: Այսօր, մխիթարության ու հպարտանքի երկու առարկա ունենք- Ցեղային Շարժումը և մեր մարտական ուժը: Ապրեցրե՛ք երկուսն էլ, որ ապրեք իբրև Ազգ ու Հայրենիք:

<<Ռազմիկ>>, 1943թ., թիվ 114//  ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ,

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить