29.11.2013

ՆԱՅԻ՛Ր ԴՐՈՇԱԿԻՆ


Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի


<<Հասկանո՞ւմ ես կատարածդ>>, կհարցնի նավապետը մեկին, որը նոր էր ընդունված, որպես  նավազ, և կայմի վրա բարձրանալու փորձերը կկատարեր:
    Երիտասարդը արդեն կմոտենար կայմի ամենաբարձր կետին, երբ նայեց ներքև լեռնացող ալիքներին և գլխի պտույտ զգաց:
     <<Նայի՛ր դրոշակին, նավազ>>, - ձայն տվեց նավապետը՝ տեսնելով իր զինվորը վտանգի մեջ:
      Տղան հնազանդվեց իր ղեկավարի ձայնին հաջողությամբ հասավ կայմի ծայրը:
      Նույնը հաճախ զինվորի հետ տեղի է ունենում կռվադաշտում, ուր ամեն ինչ խոսում է , վկայում է ստույգ վտանգի, ցավի ու մահվան մասին:
     Ճակատագրական վայրկյանին, զինվորը պետք է լսի իր պետի սրտապնտիչ ձայնը - <<Զինվո՛ր, նայի՛ր վերև, դրոշակիդ>>:
     Դա ասել է՝ հիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զենք են վերցրել:
     Դա ասել է՝ արիացի՛ր, քանզի քեզ հետ է զեղդ, որն ապրել է ուզում:
      Դա ասել է՝ նայի՛ր, վերևն աչք կա, որ տեսնում է քեզ, արթուն աչքը նախահայրիդ, որը հետևում է քո բոլոր շարժուձևերին:
     Նայի՛ր դրոշակին: Դա ասել է՝ մի մոռացիր, որ սկսված ճակատամարտի ելքից է կախված հայրենիքիդ ճակատագիրը:

<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
 <<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013

Комментариев нет:

Отправить комментарий