հնարավոր լինի Ցեղի առաքինությունների ու կարողությունների դրսեւորումը: Այն ՙճգնում է աշխարհ բերել ցեղամարդը՝ ամբողջակա՜ն հայ մարդը, որի մեջ եւ միջոցով պիտի արտահայտվեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու հատկությունները:
Ցեղամարդ հայի գաղափարատիպն է ցեղակրոնը: Ցեղակրոնը չի՜ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտե, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե մենք ապրում ենք ցեղորե՜ն:
Նա ատում է վախկոտությունը: Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր ՙմի՜ վախնար՚ խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ ՙվախենալ մեկի համար՝ ասել է թշնամանել (անպատվել, անարգել,- Մ. Լ.) նրան՚ :
Պարտվողականությանը նա հակադրում է հաղթական ոգին, կրավորական տառապանքին՝ ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությանը՝ մեռնելու կամքը, լալկանությանը՝ արիադավանությունը, մտքի անիշխանականությանը՝ ցեղային մտածումը, կրոնական անդենականությանը՝ երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային եւ հարանվանական եսականությանը՝ ներցեղային բարոյականը: Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշեւիկին ու սրանց հայադավ գործակալներին, որոնց վճռաբար հակադրում է իր զորութենական ցեղապաշտությունը: Նա խորշում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը կամ եղծելով ցեղային անհատականությունը, վտանգում են նաեւ Հայ ցեղի գոյությունը:
Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի նա: Նրա համար սրբազան են Հայրենիքի անկախության գաղափարը եւ այն խորհրդանշող նվիրական Եռագույնը, ու գիտե նաեւ, թե արյամբ եւ զոհաբերությամբ է նվաճվում Հայրենիքի իրական անկախությունը: Իր փառահեղ նախնիների մեծությանը հետամուտ՝ նա պատկառում է իր Ցեղից եւ աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել այն:
Ցեղակրոնը գիտակցում է, որ իր ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը, այդ պատճառով ինքնավատնումի (ինքնամսխումի) մեջ նա ազատ չէ ու քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի, առաջնորդվելով ՙառողջ հոգին առողջ մարմնի մեջ՚ սկզբունքով: Իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու եւ սերունդ տալու պարտավորությունն ունի ցեղակրոնը, քանզի գիտե, որ սերնդատվությամբ է ապահովվում Ցեղի շարունակելիությունը: Իր ցեղի հզորությանը եւ հաղթանակին նախանձախնդիր՝ ՙնա աշխատում է գիտության զինարանից առնել իր կռվի զենքերը՚, չմոռանալով հանդերձ, որ ՙմարդս ի՜նքն է իր առաջին զենքը՚ : Նա գիտության, արվեստի կամ արհեստի ընդամենը մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ: ՙՔիչ է խոսում ցեղակրոնը, որովհետեւ գործնապաշտ է՚... Դատարկախոս չէ՜ ու խոսում է միայն ՙուսանելու եւ ուսուցանելու համար, իսկ ուսանում եւ ուսուցանում է՝ գործելու համար՚ : Նա լավատես է եւ խորապես հավատում է իր գործին: Գիտակից այն ճշմարտությանը, թե ինքը մասնակի կրողն ու անձնավորումն է Հայ ոգու, հետեւապես՝ նաեւ իր կամքով է պայմանավորված Ցեղի ոգու կատարելագործումը, ցեղակրոնը ձգտում է անձնական կամքի մշակմամբ՝ սատարել Հայ ոգու հզորացմանը: Ցեղակրոնը հնազանդ է Ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի: Ցեղի կա՜մքը - ահա՜ նրա գերագույն հրամայողը: Դա Ցեղի հաղթանակելու ու հարատեւելու կամքն է, եւ ցեղակրոնը ձգտում է աստվածացնե՜լ այն, ասել է՝ դրա կատարումն իր համար դարձնել օրենք, պարտավորություն: Ու այդ անմեռ կամքին նա ասում է վճռաբար՝ այո՜ եւ եղիցի՜:
Ցեղակրոնը՝ քարոզիչ
- Նոր ուխտակից գտնել,- սա՜ է ցեղակրոնի քարոզչության հիմնական նպատակը, ՙմի գործ, որի մեջ ցեղակրոնը հոգնել չգիտե՚ : Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է: Համոզված իր դավանանքի փրկարար ճշմարտության մեջ, նա իր ցեղաշունչ, հոգեփոխիչ խոսքով ստիպում է խորհել: Խոսում է այնպես, ՙոր իր ձայնի մեջ ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն..., որ իր լսարանը զգա, թե կա գերագույն հեղինակությունը՝ Ցե՜ղը, որ խոսում է ցեղակրոնի շուրթերով՚ :
Քարոզչության կերպը առանձնահատուկ է, ինքնատիպ. ՙԿարճ ու կտրուկ նախադասություններ, պատգամի ձգտող շեշտադրություն եւ՝ որ գլխավորն է, ի խորոց սրտի բխած խոսքի հաղորդականություն, որոնք կգրավեն ունկնդրին, կհուզեն անոր սիրտը եւ կխմորեն միտքը՚:
<<Ցեղակրոն և Տարոնական շարժումները>>
Մուշեղ Լալայան, Եր., 2011
Комментариев нет:
Отправить комментарий