06.08.2013

Ո՞Վ Է ԱԶԳԱՅՆԱԿԱՆԸ


Հայ ազգայնական չէ նա՝ ով սատարում է ՀՀ ներկայիս կառավարության այս կամ այն
չինովնիկի ապազգային գործընթացները: Հայ ազգայնական չէ նա՝ ով իր վրա է վերցրել դիտորդի պասիվ դերակատարություն եւ անմասն է ազգային խնդիրների լուծման գործնթացներից: Հայ ազգայնական չէ նա՝ ով ի վնաս ազգային շահերի կատարում է օտարերկրյա գրանտերի եւ կազմակերպությունների պատվերը: 
1. Հայ ազգայնական է նա՝ ով իր Ազգի, Հայրենիքի(ողջ Պատմական Հայաստանի), պատմության, մշակույթի նկատմամբ ունի ուժեղ հոգեբանական կապվածություն, ինքնանույնացնվում է դրանց հետ՝ որպես իր սեփական «ես-ի ինքնության մաս, անկախ իր ծննդավայրից: 
2. Հայ ազգայնական է նա՝ ով իրեն համարում է Ազգի հարատևման եւ զորացման գերագույն նպատակի համար զինվոր, եւ արարում է այդ գերակա նպատակի համար: 
3. Հայ ազգայնական է նա՝ ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք
երջանկությունը հնարավոր է միայն հայ ազգատեսակի ընդհանուր երջանկության կառուցումով: Ազգայնական է նա՝ ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն՝ ազգային բարոյահոգեւոր արժեքների հիմքով արդար հասարակության եւ ազգային պետության կերտումով: 
4. Հայ ազգայնական է նա՝ ով իր անձնական շահի համար չի ոտնահարում իր ազգակիցների եւ հայ հասարակության ընդհանրական շահը: Ազգայնական է նա՝ ով անձնական մակարդակով պատասխանատվություն է զգում իր Ազգի և Հայրենիքի համար, եւ իր կենսագործունեությամբ նպաստում է ազգային խնդիրների լուծմանը: 
5. Հայ ազգայնական է նա՝ ով գիտակցում է իր ազգությունը, ում համար իր ցեղակիցների/ազգակիցների/ հետ հաղորդակցման նախընտրելի բանավոր լեզուն Հայերենն է, իսկ նախընտրելի գրավոր լեզուն՝ Հայատառը: 
6. Հայ ազգայնական է նա՝ ով համարում է, որ իր Հայրենիքը Հայաստանն է/ե՛ւ արեւելյան, ե՛ւ արեւմտյան/, որտեղ ապրելը, արարելն ու սերունդ տալը նրա համար պարտավորություն և բարձրագույն պատիվ է, անկախ իր քաղաքացիությունից: Ազգայնական է նա՝ ով նույնիսկ արտերկրում ապրելով գործում է ի շահ հայ ազգային խնդիրների իրագործման, եւ ձգտում է իրականություն դարձնել հայրենիքում ապրելու իր երազանքը: 

7. Հայ ազգայնական է նա՝ ով հանդիսանում է Հայ Ազգային մշակույթի կրողը,  զարգացնողն ու աճող սերնդին անշեղորեն փոխանցողը: Ազգայնական է նա՝ ով հստակ գիտակցում է, որ առանց ազգային մշակութային միջավայրի՝ չի կարող դաստիարակվել Հայրենապաշտ սերունդ, նրանում չի կարող սերմանվել ու զարգանալ Հայկական ոգի: 
8. Հայ ազգայնական է նա՝ ով հարգում է օտար ազգերին եւ նրանց ստեղծած մշակույթը, եւ միաժամանակ, իր կենսագործունեության ընթացքում մերժում է օտար վարդապետությունների կոսմոպոլիտիզմը, որի հիմքը եսակենտրոն անձնապաշտությունն է, ինչպես նաեւ՝ մերժում է օտարամոլությունը: 
9. Հայ ազգայնական է նա՝ ով իր վարքով ու բարոյականությամբ հանդիսանում է իր դավանած արժեքների ու գաղափարների մարմնացումը՝ ուսանելի օրինակ այլոց համար: Նրա համար հայեցի ապրելակերպի հիմնասկզբունքներն են արդարությունն ու բարությունը, արիությունն ու ինքնազոհողությունը,  պարկեշտությունն ու հավատարմությունը՝ հիմնված ազգային
արժեհամակարգին նվիրվածության վրա: 
10. Ազգայնական է նա՝ ով փորձում է համախմբել ազգի բոլոր կարող ուժերը հանուն ընդհանուր գերնպատակի, անողոք է իր Ազգի թշնամիների և«ազգի տականքիե նկատմամբ:
Արթուր Արմին
<<Ինչպիսի՞ հայրենիք կունենք վաղը>>

Ո՞Վ Է ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆԸ՝ ըստ "Արորդիներ" խմբի 
/տես՝ http://www.facebook.com/#!/groups/192664077442268 / 
/ձեւակերպումները՝ Ն. Ս. Գալստյանի եւ Ա. Արմինի/ 


Комментариев нет:

Отправить комментарий