Մութ ճամփեքով խոր կիրճի,
Շտապում էր խրոխտ մի ձիավոր:
Լեռնականն էր Մասիս սարի,
Որ լսել էր ձայնն իր սիրո:
Մութ անդունդի սև խորշերից
Վրա եկան նենգ դահիճներ:
Անզեն հովվին շղթայեցին,
Տարան անհուշ, խոր զնդաններ:
Նենգ այս գործին ականջալուր,
Իշխանները զորք ժողվեցին:
Գնան հասնեն վեհ Տավշո դուռ,
Ցույց տան իրենց ուժն օրիորդին:
Լսվեց խրխինջը հզոր ձիերի,
Սուր զրնգոցը դաշույնների,
Կտրուկ սուլոցը նետերի,
Խուլ մռնչյունը վիրավորների:
Հայոց երկրի հազար ուստրեր,
Բյուր ոսոխի դեմ՝ առնական,
Տավշո տիրուհու սրտի համար
Այժմ դարձան եղբայրասպան:
Ցավ էր տիրում սրտում դիցուհու,
Սուր մի մրմուռ տառապագին:
Յուր տենչանքին կյանք են զոհում,
Բայց նա սիրում էր սարի հովվին:
Բերդից լսվեց խուլ դղրդոց,
Պարիսպներն են բացվում ահավասիկ:
Չքնաղ դուստրը ելավ Տավշո,
Ձեռքին նարգիզ՝ փունջ հմայիլ:
Իր նուրբ շնչով ջերմ ու թովիչ,
Փչեց դեղին փնջի վրա:
Շուրջ բոլորը հողմով պատեց,
Հողմ մի բույրով հմայական:
Կռվի դաշտը խոր արբեցավ,
Գցին ձեռքներից զենք ու զրահ:
Հարալեզներ երկնքից իջան,
Ամոքեն որդկերանց վերք ու մահ:
Ծաղկի բույրը հասավ զնդան,
Ուր փակել էին քաջ որսորդին:
Տիրուհու շնչով դյուցազնացած,
Փշրեց շղթան իր ձեռքերի:
Ելավ, հեծավ իր Արցախ ձին,
Դեպի Տավշո ամրոց դարձավ:
Ճեղքեց միջից հարբած ամբոխի,
Գրկեց օրիորդին, կարոտն իր առավ:
Հասկացան վերջապես, իշխաններն ահա՛,
Որ անզոր են փոխել կամքն աստվածների,
Որ սերը չի ստուգում գրպան ու քսակ,
Որ չի չափվում այն փայլով թրերի:
______________________________
Գուրգեն Հարությունյան,
17.08.2013թ.
Շտապում էր խրոխտ մի ձիավոր:
Լեռնականն էր Մասիս սարի,
Որ լսել էր ձայնն իր սիրո:
Մութ անդունդի սև խորշերից
Վրա եկան նենգ դահիճներ:
Անզեն հովվին շղթայեցին,
Տարան անհուշ, խոր զնդաններ:
Նենգ այս գործին ականջալուր,
Իշխանները զորք ժողվեցին:
Գնան հասնեն վեհ Տավշո դուռ,
Ցույց տան իրենց ուժն օրիորդին:
Լսվեց խրխինջը հզոր ձիերի,
Սուր զրնգոցը դաշույնների,
Կտրուկ սուլոցը նետերի,
Խուլ մռնչյունը վիրավորների:
Հայոց երկրի հազար ուստրեր,
Բյուր ոսոխի դեմ՝ առնական,
Տավշո տիրուհու սրտի համար
Այժմ դարձան եղբայրասպան:
Ցավ էր տիրում սրտում դիցուհու,
Սուր մի մրմուռ տառապագին:
Յուր տենչանքին կյանք են զոհում,
Բայց նա սիրում էր սարի հովվին:
Բերդից լսվեց խուլ դղրդոց,
Պարիսպներն են բացվում ահավասիկ:
Չքնաղ դուստրը ելավ Տավշո,
Ձեռքին նարգիզ՝ փունջ հմայիլ:
Իր նուրբ շնչով ջերմ ու թովիչ,
Փչեց դեղին փնջի վրա:
Շուրջ բոլորը հողմով պատեց,
Հողմ մի բույրով հմայական:
Կռվի դաշտը խոր արբեցավ,
Գցին ձեռքներից զենք ու զրահ:
Հարալեզներ երկնքից իջան,
Ամոքեն որդկերանց վերք ու մահ:
Ծաղկի բույրը հասավ զնդան,
Ուր փակել էին քաջ որսորդին:
Տիրուհու շնչով դյուցազնացած,
Փշրեց շղթան իր ձեռքերի:
Ելավ, հեծավ իր Արցախ ձին,
Դեպի Տավշո ամրոց դարձավ:
Ճեղքեց միջից հարբած ամբոխի,
Գրկեց օրիորդին, կարոտն իր առավ:
Հասկացան վերջապես, իշխաններն ահա՛,
Որ անզոր են փոխել կամքն աստվածների,
Որ սերը չի ստուգում գրպան ու քսակ,
Որ չի չափվում այն փայլով թրերի:
______________________________
Գուրգեն Հարությունյան,
17.08.2013թ.
Комментариев нет:
Отправить комментарий